Աննա Մայիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Լեոնիդի Մայիլյան (հոկտեմբերի 23, 1970[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (սոպրանո), ազգային և միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ։
Աննա Մայիլյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1970, հոկտեմբերի 23 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | դասական, հոգևոր և ժողովրդական երգեր |
Մասնագիտություն | երգչուհի, սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կայք | annamayilyan.com |
Anna Mayilean Վիքիպահեստում |
Ուսումնառությունը
խմբագրելԾնվել է Երևանում, 1970 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (1992), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (1996)։ Կատարելագործվել է «Մոցարտ» ակադեմիայում (1997-1998, Լեհաստան), «Վիլլեքրոզ» ակադեմիայում (Ֆրանսիա), «Հարիկլեա Դարկլե» ակադեմիայում (Ռումինիա)։ Վարպետաց դասեր է ստացել Արաքս Դավթյանի, Քերսթին Մայերի (Շվեդիա), Աննա Դեյնոլդսի (Գերմանիա), Էլլա Բլահովայի (Չեխիա), Մարիաննա Նիկոլեսկուի (Ռումինիա), Քերոլ Սմիթի (Շվեյցարիա) մոտ։
Գործունեությունը
խմբագրել1995 թվականից մեներգել է Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգի ամբիոնում, 2010 թվականից դոցենտ է։ Երևանում 2000 թվականին հիմնել է «Սաղմոս» մշակութային կենտրոնը և «Վարպետներ» վոկալ անսամբլը։ 2006 թվականին հիմնել և ղեկավարում է «Էթնո» վոկալ եռյակը։ Մասնակցել է համերգային փառատոների, մրցույթների (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կանադա և այլն)։
Մրցանակները
խմբագրել1994 թվականին Երևանում «Կոմիտաս-125» վոկալ մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի, 1996 թվականին Ավստրոգերմանական և հայ երգի հանրապետական մրցույթում՝ 1-ին մրցանակի, 2000 թվականին Ռումինիայում Հարիկլեա Դարկլեի անվան միջազգային մրցույթում՝ ոսկե մեդալի և դափնեկրի կոչման։ 2001 թվականին Իտալիայում «Իբլա-Գրանդ Պրայզ» միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման՝ հայ և արևմտագերմանական երգի յուրահատուկ մատուցման համար։
Պարգևները
խմբագրել2003 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
2008 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը[2]։
Երգացանկ
խմբագրելԵրգացանկում են հոգևոր և ժողովրդական երգեր, դասական և ժամանակակից հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ[3]։