Աննա Վյալիցինա
Աննա Սերգեևնա Վյալիցինա (ռուս.՝ Анна Сергеевна Вьялицына[3], անգլ.՝ Anne Vyalitsyna, մարտի 19, 1986[1], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ, հայտնի է նաև Anne V (Էնն Վի) անվամբ), ռուս սուպերմոդել։
Աննա Վյալիցինա ռուս.՝ Анна Вьялицына | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԱՄՆ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և կինոդերասանուհի |
Կայք | annev.net |
Աչքերի գույն | կանաչ[2] |
Կենսագրություն
խմբագրելԱննա Վյալիցինան ծնվել է 1986 թվականի մարտի 19-ին Գորկի քաղաքում (ներկայում՝ Նիժնի Նովգորոդ), բժիշկների ընտանիքում։ Հայրը՝ Սերգեյ Արկադևիչ Վյալիցինը, եղել է «Վոլգա» ֆուտբոլային ակումբի բժիշկը[3], մայրը՝ մանկաբույժ։ 15 տարեկան հասակում Աննա Վյալիցինան սկսել է մոդելի կարիերա այն բանից հետո, երբ IMG Models-ի գործակալները նկատել են նրան Սանկտ Պետերբուրգում, երբ նոր դեմքեր էին փնտրում MTV’s Fashionably Loud Europe-ի համար։ Աննա Վյալիցինան անցել է քասթինգն ու պայմանագիր կնքել IMG Paris-ի, իսկ հետագայում՝ IMG New York-ի հետ։
Կարիերա
խմբագրելԱննա Վյալիցինան աշխատել է այնպիսի դիզայներների ու բրենդների հետ, ինչպիսիք են՝ Alberta Ferretti, Alexander McQueen, Anna Sui, Calvin Klein, Christian Lacroix, Carolina Herrera, Dolce & Gabbana, Emanuel Ungaro, Fendi, Givenchy, Gucci, Helmut Lang, Hussein Chalayan, Issey Miyake, Julien McDonald, Louis Vuitton, Marc Jacobs, Max Mara, Moschino, Narciso Rodriguez, Oscar de la Renta, Prada, Ralph Lauren, Roberto Cavalli, Sonia Rykiel, Versace, Anna Molinari, DKNY, Escada, Iceberg, Lancetti, Versus, Victoria’s Secret,Yohji Yamamoto և Zara, ինչպես նաև ներկայացրել է Chanel-ի Chance օծանելիքը։
Աննա Վյալիցինան հայտնվել է Vogue, ELLE, Glamour և Gloss ամսագրերի շապիկներին, Sports Illustrated Swimsuit Issue-ի՝ 2005-2009 թվականների համարներում[4]։ Նկարահանվել է Ալանիս Մորիսեթի «Out Is Through», ինչպես նաև Maroon 5-ի «Misery», «Never Gonna Leave This Bed» և «One More Night» տեսահոլովակներում։
Աննա Վյալիցինան ընդգրկված է, այսպես կոչված, «երեք V-երի խմբում». այդպես են կոչում 2000-ական թվականների ամենահաջողակ երեք ռուս մոդելներին, որոն ազգանուններն սկսվում են Վ տառով։ Նրանք են Նատալյա Վոդյանովան, Աննա Վյալիցինան ու Եվգենյա Վոլոդինան։
Անձնական կյանք
խմբագրելԸստ մամուլի՝ 2009 թվականի վերջից Աննա Վյալիցինան հանդիպել է ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ[5], սակայն մոդելն ինքը բազմիցս հերքել է դա՝ հայտարարելով, որ իրենք միայն լավ ընկերներ են[6]։ Աննա Վյալիցինան հանդիպել է Maroon 5 խմբի մենակատար Ադամ Լևինի հետ. նրանց հարաբերությունները ձգվել են երկու տարի, և նրանք բաժանվել են 2012 թվականի ապիլին[7]։
2013 թվականի սկզբից մինչև 2014 թվականի փետրվար Աննա Վյալիցինան հանդիպել է ամերիկյան «Նյու Յորք Մեթս» պրոֆեսիոնալ բեյսբոլի ակումբի խաղացող Մեթ Հարվիի հետ[8][9]։
2014 թվականից Աննա Վյալիցինան հանդիպում է «Yahoo» ընկերության ավագ փոխնախագահ Ադամ Կահանի (անգլ.՝ Adam Cahan) հետ։ 2015 թվականի հունիսի 25-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ալյասկան[10]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013 | ֆ | Պինդ ընկույզ։ Հիանալի օր է մեռնելու համար | A Good Day to Die Hard | |
2014 | ֆ | Օրորոցային | Lullaby |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Anne Vyalitsyna» (անգլերեն). fashionmodeldirectory.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 Статистика ФК «Волга» (Нижний Новгород)
- ↑ «Anne V» (անգլերեն). Արխիվացված է Sports Illustrated Swimsuit Collection - Anne V օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Anne Vyalitsyna Is Leonardo DiCaprio's New Girlfriend (Photos) | Bumpshack.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Анна Вьялицына о красоте и моде журналу ELLE». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Adam Levine, Anne Vyalitsyna break up after two years together». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Brittany Galla, Jennifer Peros. (2013 թ․ մայիսի 24). «Anne V Is Dating N.Y. Mets Player Matt Harvey: PDA Picture! Read more: http://www.usmagazine.com/celebrity-news/news/anne-v-is-dating-ny-mets-player-matt-harvey-pda-picture-2013245#ixzz2Wkuw5rNi Follow us: @usweekly on Twitter | usweekly on Facebook» (անգլերեն). US Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Anne Vyalitsyna and Matt Harvey Split After Dating for Nearly a Year» (անգլերեն). www.celebrity-gossip.net. 2014 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Анна Вьялицына родила дочь».
Արտաքին հղումներ
խմբագրել- Anne Vyalitsyna photos on Style.com (անգլ.)
- Web Wombat: «Anne Vyalitsyna: Fashion & Beauty» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (անգլ.)
- The Age: «The Russians are coming» (անգլ.)
- Is Model Anne Vyalitsyna Leonardo DiCaprio’s New Girlfriend? Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (անգլ.)
- Анна Вьялицына (անգլ.) Internet Movie Database կայքում