Աննա Վյախիրևա
Աննա Վիկտորովնա Վյախիրևա (ռուս.՝ А́нна Ви́кторовна Вя́хирева, մարտի 13, 1995[1], Վոլգոգրադ, Ռուսաստան), ռուս հանդբոլիստուհի, «Ռոստով Դոն» ռուսական ակումբի և Ռուսաստանի հավաքականի աջ եզրային և աջ կիսամիջին խաղացող։ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն (մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող), 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող) և 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։
Աննա Վյախիրևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | հանդբոլիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 13, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վոլգոգրադ, Ռուսաստան |
Ակումբ՝ | HC Astrakhanochka? |
Հասակ՝ | 168 սանտիմետր |
Քաշ՝ | 63 կիլոգրամ |
Ռուս հանդբոլիստուհի Պոլինա Կուզնեցովայի կրտսեր քույրն է։ Մարզական մականունը՝ «Հանդբոլի Մեսսի»[3][4][5]։
Կենսագրություն
խմբագրելԱննա Վյախիրևան ծնվել է 1995 թվականի մարտի 13-ին Վոլգոգրադում։ Հանդբոլով զբաղվել սկսել է վեց տարեկանում։ Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Տոլյատի։ Աննային, իր քրոջ՝ Պոլինայի նման, մարզել է իր հայրը՝ Վիկտոր Վյախիրևը, երբ նա հանդես էր գալիս «Լադա» և «Զվեզդա» ակումբներում։ Հայրն Աննային մարզել է որպես ձախլիկ, որովհետև ձախլիկները ավելի բարձր են գնահատվում հանդբոլում[6][7], ինչպես նաև նա չի ցանկացել, որ իր դուստրերը մրցակցեն իրար հետ, եթե խաղան նույն թիմում, որովհետև Պոլինա Կուզնեցովան աջլիկ է[4]։
2018 թվականին Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի առաջնության ութ խաղերում Աննա Վյախիրևան նետել է 43 գնդակ (4-րդ տեղ) և կատարել 41 փոխանցում (1-ին տեղ)՝ մեծ տարբերությամբ զբաղեցնելով առաջին տեղը «գոլ+փոխանցում» համակարգում (84 միավոր)։ Մրցաշարի արդյունքներով Ռուսաստանի հավաքականն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Աննա Վյախիրևան ճանաչվել է մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող։
Ճապոնիայում անցկացված 2019 թվականի աշխարհի առաջնությունում Աննա Վյախիրևան դարձել է լավագույնը փոխանցումների թվով (62) և «գոլ+փոխանցում» համակարգով (107 միավոր)՝ մասնակցելով թիմի բոլոր 10 խաղերին։ Արդյունքում Ռուսաստանի հավաքականն զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վյախիրևան ստացել է իր առաջին մեդալն աշխարհի առաջնությունում, ինչպես նաև եղել է միակ ռուս մարզուհին, որ ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում որպես լավագույն կիսամիջին խաղացող։
Խաղացողի կարիերա
խմբագրել- 2011-2014 «Զվեզդա» (Զվենիգորոդ)
- 2014-2016 «Աստրախանոչկա» (Աստրախան)
- 2016—. «Ռոստով Դոն» (Դոնի Ռոստով)[8]
Մարզական ձեռքբերումներ
խմբագրել- 2011 թվականի Եվրոպայի ամառային պատանեկան փառատոն Տրապիզոնում – 1-ին տեղ[9]
- 2009 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնություն – 2-րդ տեղ (մրցաշարի MVP)
- 2011 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնություն – 1-ին տեղ
- 2012 թվականի աշխարհի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնություն – 2-րդ տեղ (մրցաշարի MVP)
- 20133 թվականի թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների առաջնություն – 1-ին տեղ (մրցաշարի MVP)
- 2015/2016 Ռուսաստանի հանդբոլի կանանց առաջնություն (1-ին տեղ, մրցաշրջանի լավագույն աջ կիսամիջին (մրցաշարի MVP)[10]), 2016/2017,2017/2018,2018/2019
- 2015-2016 թվականների մրցաշրջանի լավագույն աջ եզրային Planet Handball-ի վարկածով[11]
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղեր – 1-ին տեղ (մրցաշարի MVP)[12][13]
- Ռուսաստանի գավաթակիր – 2016/2017,2017/2018, 2018/2019
- Չեմպիոնների լիգայի արծաթե մեդալակիր – 2018/2019
- 2018 թվականի Եվրոպայի հանդբոլի կանանց առաջնություն – 2-րդ տեղ (մրցաշարի MVP)
- 2019 թվականի աշխարհի հանդբոլի կանանց առաջնություն – 3-րդ տեղ (մրցաշարի լավագույն աջ կիսամիջին խաղացող)
Ելույթներ հավաքականում
խմբագրելՏարի | Հավաքական | Մրցաշար | Տեղ | Խ | Գ | Ն | Միջ. | % | |
2015 | Ռուսաստան | ԱԱ | 5 | 9 | 52 | 76 | 5,8 | 68 | |
2016 | Ռուսաստան | ՕԽ | 8 | 36 | 53 | 4,5 | 68 | ||
2016 | Ռուսաստան | ԵԱ | 7 | 6 | 20 | 38 | 3,3 | 53 | |
2017 | Ռուսաստան | ԱԱ | 5 | 7 | 28 | 44 | 4,0 | 64 | |
2018 | Ռուսաստան | ԵԱ | 8 | 43 | 66 | 5,4 | 65 | ||
2019 | Ռուսաստան | ԱԱ | 10 | 45 | 72 | 4,5 | 63 |
Պարգևներ
խմբագրել- Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյում (Բրազիլիա) 31-րդ Օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական բարձր արդյունքների, հաղթանակի նկատմամբ կամքի դրսևորման և նպատակասլացության համար[14],
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան (11 օգոստոսի 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[15],
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2016)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/131581
- ↑ «ПРИКАЗ «О ПРИСВОЕНИИ ПОЧЕТНОГО СПОРТИВНОГО ЗВАНИЯ „ЗАСЛУЖЕННЫЙ МАСТЕР СПОРТА РОССИИ"»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Худший матч Трефилова. Как Россия проиграла Румынии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ 4,0 4,1 АННА ВЯХИРЕВА: «Я — ГАНДБОЛЬНЫЙ МЕССИ? ПРИКОЛЬНО»
- ↑ Анна Вяхирева. «Месси» женского гандбола
- ↑ «Знать наших». Анна Вяхирева
- ↑ «МАЛЕНЬКАЯ АННА С БОЛЬШИМ БУДУЩИМ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ Анна Вяхирева: «Ростов-Дон» поможет мне расти как игроку
- ↑ «АННА ВЯХИРЕВА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Анна Вяхирева и Александр Черноиванов — MVP сезона 2015/16 в женской и мужской Суперлигах!». // rushandball.ru. 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ ГАНДБОЛИСТКА «АСТРАХАНОЧКИ» ВОШЛА В СЕМЁРКУ ЛУЧШИХ ИГРОКОВ МИРА
- ↑ «International Handball Federation > Women's All-star Team». // ihf.info. 2016 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Вяхирева — самый ценный игрок гандбольного турнира на Олимпиаде-2016. Олимпиада — Рио-2016 — Гандбол. Спорт-Экспресс». // sport-express.ru. 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
խմբագրել- Աննա Վյախիրևայի էջը «Ռոստով Դոն» ակումբի կայքում
- Աննա Վյախիրևայի էջը «Աստրախանոչկա» ակումբի կայքում Արխիվացված 2020-01-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Վյախիրևա» հոդվածին։ |