Աննա (մետաղադրամ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա (այլ կիրառումներ)
Աննան (անգլերեն՝ anna) բրիտանական դրամական միավոր է (մետաղադրամ), շրջանառության մեջ է թողվել Բրիտանական Հնդկաստանում և այլ գաղութներում, ռուփիի մանրուն դրամն է (16 աննան հավասար էր 1 ռուփիի)[1]։ Մեկ աննան բաժանվում էր 4 փայսայի։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/e/ee/British_East_India_Company%2C_Quarter_Anna%2C_1835.jpg/220px-British_East_India_Company%2C_Quarter_Anna%2C_1835.jpg)
Աննայի թողարկումն սկսվել է 18-րդ դարում և ավարտվել Հնդկաստանի, Պակիստանի և այլ գաղութների կողմից անկախություն ձեռք բերելու ժամանակ, կամ տեղական տարադրամը տասնորդական սիստեմի վերածելու արդյունքում։ Տարբեր արժողություն ունեցող դրամները հատվել են տարբեր մետաղներից՝ պղնձից, արծաթից, նիկելից։
«Աննա» դրամական միավորը թողարկվել է հետևյալ տեսակներով և հետևյալ երկրներում (գաղութներում).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Republic India Coinage». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.Accessed 14 July 2011.