Աննի Կոնեչնի
Աննի Կոնեչնի (նաև՝ Աննի Կոնեցնի, գերմ.՝ Anny Koneczny, ամուսնական ազգանունով Վիդման, գերմ.՝ Wiedmann, փետրվարի 12, 1902թ. Ունգարիշ-Վայսկիրհեն, Ավստրո-Հունգարական կայսրություն - սեպտեմբերի 6, 1968, Վիեննա), ավստրիական օպերային երգչուհի՝ սոպրանո[2][3][4][5]։
Աննի Կոնեչնի | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Anny Koneczny |
Ծնվել է | փետրվարի 12, 1902[1] Bela Crkva, Ավստրո-Հունգարիա |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1968[1] (66 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Կրթություն | Music and Arts University of the City of Vienna? |
Կենսագրություն
խմբագրելՈւսումնառություն է ստացել Վիեննայի Նոր կոնսերվատորիայում՝ Էրիկ Շմեդեսի մոտ, այնուհետև Բեռլինում` Ժակ Ստյուգոլդի մոտ։ 1923 թվականին նրա դեբյուտը տեղի ունեցավ Վիեննայի ժողովրդական օպերայում՝ երգչուհու դերում, որտեղից սակայն նա հեռացվեց[3]։
Ալտով նրա դեբյուտը տեղի է ունեցել 1926 թվականին՝ Վիեննայի ժողովրդական օպերայում՝ Վագների «Ռիենցի» օպերայում Ադրիանոյի դերը ստանձնելով։ Աուգսբուրգի և Էլբերֆելդի թատրոններում պայմանագրերի ավարտից հետո՝ 1929 թվականին, Աննի Կոնեչնին, որպես սոպրանո ընդունվում է Խեմնիցի քաղաքային թատրոն։ 1931-ից 1934 թվականներին Աննի Կոնեչնին ելույթներ է ունենում Բեռլինի պետական օպերայում[3]։
Վիեննայի պետական օպերայի բեմում Աննի Կոնեչնին առաջին անգամ ելույթ է ունենում 1933 թվականին գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Ռիխարդ Վագների երեք գործողությամբ «Վալկիրիա» օպերայում՝ Բրունհիլդայի հատվածը կատարելով։ Դրանից հետո նա մնում է թատերախմբում մինչև 1955 թվականը։ Թատրոնի դիրիժորը գեղարվեստական ղեկավար Կառլ Բյոմի պաշտոնից ազատվելուց հետո, Աննի Կոնեչնին կաթված է ստանում, ինչից հետո նա չի կարողանում վերականգնել առողջությունը[3]։
Աննի Կոնեչնին կրտսեր քրոջ՝ Հիլդա Կոնեչնիի հետ միասին դասվել է էին Վիեննայի օպերայի լավագույն երգչուհիների թվին։ 1935 թվականից նա մասնակցել է Զալցբուրգի փառատոնին, համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հարավային Ամերիկայի բոլոր խոշոր բեմերում։ 1934-ից 1954 թվականներին աշխատել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի բարձրագույն դպրոցում։ Աննի Կոնեչնիի հիմնական երգացանկը եղել են դրամատիկ սոպրանո դերերը՝ Ռիխարդ Վագների և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններում, որը նա կատարել է մեծ մասշտաբայնությամբ և արտահայտչականությամբ։ Աննի Կոնեչնիի նշանավոր կատարումներից են եղել Իզոլդայի դերը («Տրիստան և Իզոլդա», լավագույն կատարումը՝ Զալցբուրգի փառատոնի ընթացքում 1936 թվականին[2]), Բրունհիլդի դերը «Նիբելունգի մատանին» ստեղծագործությունում, Վեներայի դերը «Տանհոյզեր» օպերայում, Կունդրի դերը «Պարսիֆալ» օպերայում, գլխավոր պարտիան «Էլեկտրա» օպերայում[2]։ Բացի այս, Աննի Կոնեչնին երգել է Բեթհովենի «Ֆիդելիո», Վերդիի «Դոն Կառլոս», Բիզեի «Կարմեն», Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերաներում[2][3][6]։
Աննի Կոնեչնին մահացել է 1968 թվականին։ Նրա աճյունն ամփոփված է Վիեննա-Զիմերինգի ավետարանական գերեզմանատանը՝ ամուսնու բժիշկ Ալբերտ Վիդմանի (Albert Wiedmann) կողքին[3]։
Մրցանակներ
խմբագրել1935 թվական՝ «կամերզենգերին» պատվավոր կոչում 1955 թվական՝ Վիեննայի պետական օպերայի պատվավոր անդամի կոչում
Ձայնագրությունների ընտրանի
խմբագրել- Ռիխարդ Վագներ, «Տրիստան և Իզոլդ»։ Կատարում են Մաքս Լորենց, Աննի Կոնեչնի, Կարին Բրանցել, Հերբերտ Յանսեն, Էմանուել Լիստ։ Դիրիժոր Էրիխ Կլյայբեր։ Բուենոս Այրես 1938.[7]
- Ռիխարդ Վագներ, «Աստվածների մայրամուտը»։ Ձայնագրությունը Վիեննայի պետական օպերայի։ Կատարում են Մաքս Լորենց, (Զիգֆրիդ), Աննի Կոնեչնի (Բրունհիլդա), Լուիզա Հելեցգրուբեր (Վոլգինդա), Դորա Վիտ (Ֆլոսհիլդա) և Աննի Միխալսկի (Վելգունդա), Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Վիեննայի պետական օպերայի երգչախումբ։ Դիրիժոր Հանս Կնապերտսբուշ[7]։
- Ռիխարդ Շտրաուս, «Էլեկտրա», օպերա մեկ գործողությամբ՝ Հուգո ֆոն Հոֆմանսթանի լիբրետտոյի հիման վրա։ Կատարում են Մարթա Մյոդլ, Աննի Կոնեչնի, Դանիցա Իլիչ, Ֆրանց Կլարվայն, Հանս Բրաուն, Վիլհելմ Ֆելդեն, Դորոտեա Ֆրազ, Աննի Միխալսկի, Յոզեֆ Շմիդինգեր, Լյուբոմիր Պանչեվ, Շարլոտա Մարկուս, Հերտրուդ Բուրգշտալեր-Շուստեր, Պոլի Բատիկ, Կատյա Զաբո, Դագմար Շմեդես, Ֆրիդլ Ռիգլեր։ Դիրիժոր Դիմիտրիոս Միրտոպուլոս, երգչախումբը և նուագախումբը՝ Ֆլորենցիայի երաժշտական խմբի։ Ջայնագրությունը՝ 1950 թվական[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «КОНЕЧНЫ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.(ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Michael Wolf, Klaus Edel: Ausgesuchte Prominentengräber auf dem Evangelischen Friedhof Simmering. Eine Einführung in die Geschichte des Friedhofes und ein Begleiter zu ausgesuchten Prominentengräbern. Hrsg. Evangelischer Presseverband in Österreich, Wien 2000.
- ↑ Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 4. Verlag Kremayr & Scheriau, Wien 1995, ISBN 3-218-00546-9, S. 565.(գերմ.)
- ↑ Uwe Harten: Konetzni, Anny. In: Oesterreichisches Musiklexikon. Online-Ausgabe, Wien 2002 ff., ISBN 3-7001-3077-5; Druckausgabe: Band 3, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 2004, ISBN 3-7001-3045-7.(գերմ.)
- ↑ Karl J. Kutsch und Leo Riemens: Großes Sängerlexikon. 3., erw. Aufl., Saur Verlag, München 1999; Band 3: Hirata–Möwes, S. 1867ff.(գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Աննի Կոնեչնի - Գերմանական ազգային գրադարանի համացուցակ:(գերմ.)