Անն դե Մոնմորանսի
Անն դե Մոնմորանսի, (ֆր.՝ Anne Ier de Montmorency, մարտի 15, 1493[1], Chantilly[2] - նոյեմբերի 12, 1567[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]); բարոն, հետո առաջին դուքս Մոնմորանսի (1551), Ֆրանսիայի մարշալ(1522), հետո Ֆրանսիայի կայսր (1538), Ֆրանսիայի պեր (1551)։ Ֆրանսիական զինվորական և քաղաքացիական գործիչ։
Անն դե Մոնմորանսի ֆր.՝ Anne de Montmorency | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1493[1] |
Ծննդավայր | Chantilly[2] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1567[1][2][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մասնագիտություն | դիվանագետ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և արվեստագետ |
Ամուսին | Madeleine of Savoy? |
Ծնողներ | հայր՝ Guillaume de Montmorency?, մայր՝ Anne Pot? |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան, նախարար և Grand Master of France? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Henri I de Montmorency?, François de Montmorency?, Charles de Montmorency-Damville?, Guillaume de Montmorency-Thoré?[4], Gabriel de Montmorency?, Eléonore de Montmorency?[4], Jeanne de Montmorency?, Catherine de Montmorency? և Marie de Montmorency? |
Ստորագրություն | |
Anne de Montmorency Վիքիպահեստում |
Միակ որդին Գիյոմա Մոնմորանսի, սենյոր դե Մոնմորես (1456—1531 թթ.) և Անն Պո, տիկնայք դե Լարոշպո (մահացել է 1510)։
Կենսագրությունը
խմբագրելՆրա կնքամայրը եղել է Աննա Բերետոնսկայա թագուհին, ում շնորհիվ նա ստանում է իր անունը (ֆրանսերեն կանացի Աննա և տղամարդու Անն անունը գրվում և արտասանվում է միևնույնը)[5]։ Իր ազգականի շնորհիվ, Արտյու Գուֆֆեն, երիտասարդ Անն դաստիարակվել է կոմս Անգուլեմսկու հետ, ապագա Ֆրանցիսկ I: Թագավորի հետ, կողք կողքի, նա մասնակցել է Մարինյանոյի (1515) և Բիկոկկեյի (1522) մարտերին։ 1522 թվականին նշանակվել է Ֆրանսիայի մարշալ։ 1525 թվականին Պավիի ճակատամարտում թագավորի հետ գերի է ընկել։ 1526 թվականին Անն մասնակցել է Մադրիդի պայմանագրի կնքմանը։ 1538 թվականին նշանակվում է կոննետաբլ, բայց շուտով կորցնում է թագավորի համակրանքը։ Հենրիխ II֊ի գահին միանալուց հետո Մոնմորանսկին կրկին ձեռք է բերում նախկին ազդեցությունը և դառնում թագավորի ամենամոտ խորհրդականը։ 1548 թվականին ղեկավարել է Բորդոյում ժողովրդական ապստամբության ճնշումը։ 1551 թվականին պարգևատրվել է դքսի կոչումով։
1557 թվականին, առաջնորդելով ֆրանսիական զորքերին ընդդեմ իսպանացիների, նա պարտվում, վիրավորվում և գերի է ընկնում Սեն֊Կանտենեի ճակատամարտում։ Երկու տարի անց նա ազատվում է Կատո–Կակեմբրազիյսկի աշխարհում (1559)։
Կարլ IX թագավորի օրոք Մոնմորանսին դառնում է ծայրահեղ կաթոլիկ կուսակցության առաջին ականավոր առաջնորդներից մեկը և ձևավորում դուքս Ֆրանսուա Գիզոի ու մարշալ Սենտ֊Անդրեի եռապետությունը, գլխավորելով անչափահաս թագավորի գործերը։ 1562 թվականին նա Գիզեի հետ միասին Դրյոի մոտ հաղթում է հուգենոթներին, իսկ 1567 թվականին Սեն–Դենիի ճակատամարտում մահացու վիրավորվում (10 նոյեմբերի 1567)։ Նա տեղափոխվում է Փարիզ եւ երկու օր հետո մահանում։
Աննա դե Մոնմորանսի ընտանիքը
խմբագրելԿինը՝ (1526 թ. հունվարի 10֊ից) Մադլեն Սավոյսկայա, դուստրը «Սավոյի մեծ դավաճան», Ֆրանսիսկ I թագավորի զարմիկը, բարոնուհի Մոնեբրոն (1510-1586 թթ.), ունեցել են 12 երեխա.
- Էլեոնորա դե Մոնմորանսի (1528-1556 թթ.) ամուսնացել է Ֆրանսուա III դե Լա Տուր դ᾽Օվերնի հետ, մարշալ դե Բյուլոնի մայրը
- Ժաննա դե Մոնմորանսի (1528-1596 թթ.), ամուսնացել է Լուի III դե Լա Տեյմուրի հետ, դուքս դե Տուար, Կլոդ դե Լա Տրեմույլի մայրը
- Աննա դե Մոնմորանսի (1529-1588 թթ.), Կանայի Երրորդության վանական համալիրը
- Ֆրանսուա դե Մոնմորենսի (1530-1579 թթ.), 2֊րդ դուքսը դե Մոնմորանսի
- Եկատերինա (Կատրին) դե Մոնմորենսի (1532 թ.—?), ամուսնացել է Ֆրանսուա III դե Լեվի֊Վանտադուրի հետ
- Անրի դե Մոնմորենսի (1534-1614 թթ.), 3֊րդ դուքսը դե Մոնմորանսի
- Լուիզա դե Մոնմորենսի (1535 թ.—?)
- Շառլ դե Մոնմորանսի (1537-1612 թթ.), սենյոր դե Մերյու, այնուհետև դուքս դե Դամվիլ, Ֆրանսիացի գործընկեր, Շվեյցարիայի գվարդիայի գնդապետ, Ֆրանսիայի ծովակալը
- Մադլեն դե Մոնմորենսի (1537-1598 թթ.), իր քրոջ Աննայից հետո Կանայի Երրորդության վանական համալիրը
- Գաբրիել դե Մոնմորանսի (1541-1562 թթ.)
- Գիյոմ դե Մոնմորանսի (1544-1593 թթ.), սենյոր դե Տրոյե, 1572-1574 թթ. թեթև հեծելազորի գնդապետ
- Մարիա դե Մոնմորանսի (1546 թ.—?), ամուսնացել է Անրի դե Ֆուա֊Կանդալի հետ։
Աննա դե Մոնմորանսի զարմիկները եղել են հայտնի հուենոտ գործիչներ՝ Օդե դե Կոլինի, Կարդինալ դե Շատիլո, Գասպար դե Կոլինի, Ֆրանսիայի ծովակալ և Ֆրանսուա դե Կոլինի, սենյոր դ᾽Անդելո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Anne, First Duke of Montmorency // The Catholic Encyclopedia: An International Work of Reference on the Constitution, Doctrine, Discipline, and History of the Catholic Church — NYC: D. Appleton & Company, 1913. — (Catholic Encyclopedia)
- ↑ 3,0 3,1 3,2 Pas L. v. Anne, Duc de Montmorency : Genealogics — 2003.
- ↑ 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ André Castello. Henri, Diane et Catherine, le triangle royal. P., 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն դե Մոնմորանսի» հոդվածին։ |