Անունս Վիոլա է
«Անունս Վիոլա է», 2013 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։
Անունս Վիոլա է անգլ.՝ My name is Viola | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Թվական | 2013 |
Լեզու | հայերեն՝ անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Ռուբեն Քոչար |
Պրոդյուսեր | Նարինե Քոչար Ալֆրեդ Ռոփ |
Օպերատոր | Գևորգ Գրիգորյան |
Երաժշտություն | կոմպոզիտոր` Էմմա Զարոբյան |
Կինոընկերություն | RK films (ԱՄՆ) Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ |
Տևողություն | 95 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ աղջկա հոգեվիճակ ազատության ձգտման և աշխարհընկալման ճանապարհին։ Սիրո և ընկերության հասկացողությունը փոշիանում է շրջապատի և հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից։ Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփության մեջ, մինչ այն պահը, երբ հանդիպում է Աննային։ Նա փորձում է ապրել իր նոր ընկերուհու կյանքով՝ կարծելով, թե դա կլինի իր փրկությունը շրջապատից, ուր կորցրել էր իր «ես»-ը։ Մտնելով ընկերուհու կյանքը՝ պարզում է, որ նա նույնպես ունի շրջապատում և ընտանիքում անհանդուրժողականության խնդիր և որ իր վիճակն ավելի հանդուրժելի էր, քան այդ նոր ձեռք բերած կյանքում։
Հարցի լուծումն է՝ անէանալ, ձուլվել բնությանը՝ միակ մարդկայինին[1][2]։
Քննադատություն
խմբագրելՀամացանցի որոշ օգտվողներ նկատել են, որ «Անունս Վիոլա է» ֆիլմն ունի բազմաթիվ մնանություններ հայ գրող Դօրիանի «Ադհյատման» վեպի հետ, որը հրապարակվել է ֆիլմից չորս տարի առաջ[3]։
«Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի» կայքում հրապարակված հոդվածում ֆիլմն անվանվում է «ժամանակի կորուստ»։ Հոդվածի հեղինակը բացասական է գնահատում ռեժիսորի, գլխավոր դերեկատարուհու և օպերատորի աշխատանքը։[1]
Համաձայն «Առավոտ» թերթում հրապարակված հոդվածի՝ Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության և Հայկական ազգային կինոկենտրոնի կազմակերպած քննարկումների ընթացքում «Անունս Վիոլա է» ֆիլմն արժանացել է կինոքննադատների խիստ քննադատությանն, իսկ կինոգետներից ոմանք նույնիսկ խուսափել են այն ֆիլմ անվանելուց:[4]
Դերերում
խմբագրել- Ջանեթ Սպիցեր - Աննա
- Լուսինե Ալեքսանյան - Հայկուհի (Վիոլա)
- Մաքսանս Քուզուբաշյան - Հրանտ
- Երո Մուրյան - Դավիթ
- Կարեն Հովհաննիսյան - Վարուժ
- Միքայել Պողոսյան - Աննայի խորթ հայր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Անունս Վիոլա է». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Ռուբեն Քոչար. «Շատերը կարծում են` ֆիլմս լեսբուհիների մասին է»
- ↑ ««Անունս Վիոլա է», հոդված հայ գրող Դօրիանին նվիրված կայքում».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Կինոգետ. «Անունս Վիոլա է» ֆիլմը առաջացնում է հակակրանք դեպի սեքսը և ընդհանրապես խոսելու թեմա չէ». 28.11.2013.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)