Անուշահացե մարդուկ (հեքիաթ)

«Անուշահացե մարդուկ» (կամ «Անուշահացե տղա», անգլ.՝ The Gingerbread Man), հեքիաթ մարդանման անուշահացի մասին, որը տարածված է ԱՄՆ-ում։ Կառուցվածքով պատկանում է շղթայական հեքիաթների տեսակին, իսկ սյուժեյով նման է ռուսական «Գնդիկ Բոքոնիկ» և այլ ազգերի գրողների համանման հեքիաթներին։

'
անգլ.՝ The Gingerbread Man
Տեսակհեքիաթ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակվել է1875
 The Gingerbread Man

Հեքիաթի տեքստի ամենավաղ թողարկումը եղել է ամերիկական մանկական «St. Nicholas Magazine» ամսաթերթում 1875 թվականին (առանց աղբյուրը նշելու), սակայն այն հայտնի էր դեռ այդ թողարկումից շատ առաջ[1]։

Սյուժե

խմբագրել

Անտառի եզրին գտնվող փոքրիկ տնակում ապրում էր ծերուկը իր ծեր կնոջ հետ, ովքեր չունեին երեխաներ։ Մի օր պառավը անուշահացեր էր թխում և նրանցից մեկին որոշեց թխել տղայի տեսքով։ Նա անուշահացը դրեց ջեռոցի մեջ, և, երբ բացեց ջեռոցը, պատրաստի անուշահացե մարդուկը դուրս թռավ ջեռոցից ու վազեց։ (Տարբերակներից մեկում մարդուկի աչքերը պատրաստված են սև հաղարջի հատապտուղներից, բերանը՝ կեռասից, բաճկոնը՝ շոկոլադե գլազուրից, իսկ կոճակները՝ չամիչից[2]։)

Պառավը կանչեց ծերունուն, բայց նրանք չկարողացան հասնել մարդուկին։ Նա ավելի հեռու վազեց և հանդիպեց հնձվորների, ովքեր նույնպես չկարողացան բռնել նրան։ Հետո նա դաշտում հանդիպեց հնձվորների, հետո կովին և խոզին։ Հանդիպելիս նա խոսում էր բոլորի հետ՝ թվարկելով նրանց, ովքեր չկարողացան բռնել իրեն, և ավելացնելով․ «…Եվ դու ինձ չես բռնի»։ Հետո մարդուկը հանդիպեց աղվեսին

«St. Nicholas Magazine»-ում թողարկված տարբերակում աղվեսը բռնում է մարդուկին և ուտում։ Մինչև նա նրան ուտում էր, մարդուկը հասցրեց բղավել․ «Վայ, իմ քառորդ մասը կերան», հետո «Իմ կեսը կերան», «Իմ երեք քառորդը կերան» և վերջին բանը, որ նա ասաց․ «Ինձ ամբողջությամբ կերան»։

Այլ տարբերակում անուշահացե մարդուկը վազում է գետի մոտ, և աղվեսը նրան առաջարկում է լողալ մինչև մյուս ափը, և, երբ նա բարձրանում է նրա քթի վրա, ուտում է նրան։ Կան սյուժեի այլ տեսակներ, որոնք տարբերվում են մարդուկին հետապնդողների շարքով։

Սյուժեի դասակարգում

խմբագրել

Ըստ Աարնե Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման՝ հեքիաթը պատկանում է 2025 տիպին[3]։ Թոմֆսոնի ինդեքսում սյու-են վերագրվում է Z33.1 խմբին «Փախած նրբաբլիթ. Կինը նրբաբլիթ է թխում, որը փախչում է։ Տարբեր կենդանիներ ապարդյուն փորձում են բռնել նրան։ Վերջում նրան աղվեսն է ուտում»[4]։

Սյուժեի զուգահեռներ

խմբագրել
  • Անուշահացե մարդուկի ամենամոտ անալոգը սլավոնական բանահյուսության մեջ՝ Գնդիկ Բոքոնիկ
  • Անգլիական և ամերիկյան բանահյուսության մեջ ավելի վաղ կերպարը, որը նման է Անուշահացե մարդուկին, հայտնի է որպես «Ջոնի պոնղիկ»։ (անգլ.՝ Johnny-Cake), ինչպես նաև «Խմորից Ջոնը» (անգլ.՝ John Dough)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «SurLaLune: «The Annotated Gingerbread Man»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  2. Пряничный человечек // Н. В. Будур (ред.). Сказочная энциклопедия. М., 2005. — С. 396.
  3. «The Runaway Pancake: folktales of Aarne-Thompson-Uther type 2025». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Thompson S. Motif-Index of Folk-Literature. 6 vols. Copenhagen-Bloomington, 1955—1958.

Արտաքին հղումներ

խմբագրել