Անջելո Բադալամենտի
Անջելո Բադալամենտի (անգլ.՝ Angelo Badalamenti, մարտի 22, 1937[4], Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ[5] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] - դեկտեմբերի 11, 2022[7], Lincoln Park, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար և կինոկոմպոզիտոր։ Հայտնի է, որպես ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ Նա գրել է ավելի քան 70 ֆիլմերի և հեռուստասերիալների երաժշտություն։
Անջելո Բադալամենտի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Angelo Badalamenti[1] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Angelo Daniel Badalamenti[2] |
Նաև հայտնի է որպես | Andy Badale[3] |
Ծնվել է | մարտի 22, 1937[4] Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ[5] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 11, 2022[7] (85 տարեկան) Lincoln Park, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Ժանրեր | Ֆիլմի երաժշտություն, ջազ և էմբիենտ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժիշտ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, դիրիժոր և բենդ-լիդեր |
Գործիքներ | դաշնամուր[8] |
Լեյբլ | Windham Hill Records?, Varèse Sarabande?[9], East West Records[9], Milan?[9], Nonesuch Records[9], Hollywood Records[9], La-La Land Records?[9], Silva Screen?[9], Warner Bros. Records[9], CAM?[9], Minus Habens Records?[9] և London Records[9] |
Կրթություն | Իսթմանի երաժշտական դպրոց[10] և Մանհեթենի երաժշտական դպրոց (1959)[11] |
Անդամակցություն | Կինոարվեստի և գիտության ակադեմիա[12] |
Պարգևներ | |
Կայք | angelo-badalamenti.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բրուքլինում 1937 թվականի մարտի 22-ին։ Մայրը՝ Սիցիլիայից է, հայրը՝ Իտալիայից։ Մանկուց հետաքրքրվում էր օպերայով և դասական երաժշտությամբ։ Սովորել է Իստանիայի և Մենհենթենյան երաժշտական դպրոցներում։ Լինչեմի հետ համագործակցությունը սկսել է այն բանից հետո, երբ նրան վարձեցին որպես Իզաբելլա Ռոսսելլինի երգի ուսուցիչ՝ «Կապույտ Թավիշ» ֆիլմի նկարահանման համար։ Ռոսսելլինին այդ ֆիլմում պետք է երգեր «Ծովահարսի երգը» (անգլ.՝ Song to the siren)`գրված Թիմ Բակլիի կողմից, բայց Լինչը չկարողացավ թույլտվություն վերցնել այդ երգը ֆիլմում կատարելու համար։ Այսպիսով Լինչը և Բադալամենտին միացան, որպեսզի նոր երգ գրեն ֆիլմի համար, որը ստացավ «Սիրո գաղտնիքը» վերնագիրը (անգլ.՝ Mysteries of love): Երգի խոսքերի հեղինակը Լինչն էր, իսկ երաժշտությանը՝ Բեդալամենտին։ Այդ ֆիլմում Լինչի խնդրանքով Բադալամենտին նաև խաղաց դեր, որպես ակումբի դաշնակահար։ Ահա այսպես սկսվեց կոմպոզիտորի և ռեժիսորի նրա ստեղծագործական ուղին։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանումը |
---|---|---|
1986 | Կապույտ թավիշ | Blue Velvet |
1987 | Երազների պայքարը | A Nightmare on Elm Street 3: Dream Warriors |
1990 | Վայրենի սրտերը | Wild at Heart |
1990 | Պիկ երկվորյակները | Twin Peaks |
1990 | Անծանոթների սփոփանքը | The Comfort of Strangers |
1992 | Պիկ երկվորյակները, Կրակ արի ինձ հետ | Twin Peaks: Fire Walk With Me |
1995 | Կորած երեխանների քաղաքը | La Cité des enfants perdus |
1997 | Անհայտություն տանող ճանապարհ | Lost Highway |
1999 | Սովորական պատմություն | The Straight Story |
1999 | Առլինգթոնի ճանապարհը | Arlington Road |
1999 | Ծովափ | The Beach |
2001 | Մալհոլանդ դրայվ | Mulholland Drive |
2002 | Գործավարուհին | Secretary |
2004 | Էվիլենկո | Evilenko |
2004 | Երկար նշանդրեքը | Un long dimanche de fiançailles |
2005 | Մուգ ջուրը | Dark Water |
2005 | ֆարենհեյթ(խաղ) | Fahrenheit:Indigo Prophecy |
2006 | Բեղավոր մարդը | The Wicker Man |
2009 | 44 դյում | 44 Inch Chest |
2013 | Ստալինգրադ |
Դերասանական աշխատանք
խմբագրելՄիակ դերասանական աշխատանքը դարձավ Լուիդջի Կաստելյանի դերը՝ «Մալհոլլանդ դրայվ» ֆիլմում։ Կատարել է նաև հատուկենտ դերեր՝ «Ուղիղ եթեր» հեռուստասերիալում և «Կապույտ թավիշ» ֆիլմում, որպես դաշնակահար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #129211699 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ 4,0 4,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Angelo Badalamenti, Twin Peaks Composer, Dead at 85
- ↑ https://www.filmdienst.de/artikel/58625/zum-tod-von-angelo-badalamenti
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Discogs — 2000.
- ↑ https://believermag.com/an-interview-with-angelo-badalamenti/
- ↑ Manhattan School of Music | Notable Alumni
- ↑ https://web.archive.org/web/20170628231348/https://www.app.oscars.org/class2017/2017_New_Members.pdf
- ↑ https://variety.com/1993/film/news/dracula-wins-big-at-saturn-awards-107636/
- ↑ http://articles.latimes.com/1991-01-11/entertainment/ca-8578_1_phil-collins/2