Անջեյ Ժուլավսկի
Անջեյ Ժուլավսկի (լեհ.՝ Andrzej Żuławski, նոյեմբերի 22, 1940[1][2][3][…], Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] - փետրվարի 17, 2016[5][1][2][…], Վարշավա, Լեհաստան), լեհ կինոռեժիսոր և սցենարիստ, գրող։
Անջեյ Ժուլավսկի լեհ.՝ Andrzej Żuławski | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Լվով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
Մահացել է | փետրվարի 17, 2016[5][1][2][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստան |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Փարիզի արվեստների ֆակուլտետ |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և լրագրող |
Ամուսին | Małgorzata Braunek? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0958558 |
andrzej-zulawski.com |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լվովում, գրող և բանաստեղծ Միրոսլավ Ժուլավսկու ընտանիքում։ Ֆանտաստ գրող Եժի Ժուլավսկու ազգականն է։ Ժուլավսկիների ընտանիքը 1945 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, 4 տարի անց՝ Չեխոսլավակիա, իսկ 1952 թվականին վերադարձել է Լեհաստան[7]։ Անջեյ Ժուլավսկին ավարտել է Կինեմատոգրաֆիայի բարձրագույն ինստիտուտի ռեժիսորական բաժինը[8]։ Ժուլավսկու ստեղծագործական դեբյուտը տեղի է ունեցել Լեհաստանում, ուր նա վերադարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
Ստեղծագործություն
խմբագրել«Սամսոն» (1961) ֆիլմի նկարահանման ժամանակ եղել է Անջեյ Վայդայի օգնականը, իսկ «Քսանամյաների սերը» (1962) և «Մոխիր» (1965) ֆիլմերի նկարահանման ժամանակ՝ երկրորդ ռեժիսորը։ 1967 թվականին ստեղծել է հեռուստատեսային միջին մետրաժային «Պավոնչելո» (ըստ Ստեֆան Ժերոմսկու) և «Հաղթանակած սիրո երգը» (ըստ Իվան Տուրգենևի)[8]։
Նրա «Գիշերվա երրորդ մասը» (1971) ֆիլմը դարձել է լեհական նոր կինոյի մանիֆեստ, արժանացել Անժեյ Մունկի մրցանակի։ Հաջորդ ֆիլմը՝ «Դևը», արգելվել է լեհական գրաքննության կողմից Մոսկվայից ստացված հրամանով (ԽՍՀՄ մշակույթի նախարար Ֆուրցևա)[9] և չի ցուցադրվել 18 տարի։
«Դևը» ֆիլմի արգելումից հետո ռեժիսորն ստացել է Ֆրանսիայում ֆիլմ նկարահանելու առաջարկ։ «Կարևորը սիրելն է» ֆիլմը, որում նկարահանվել են Ռոմի Շնայդերը և Կլաուս Կինսկին, նրան բերել է համաշխարհային ճանաչում 1975 թվականին։
Լեհաստան վերադառնալուց հետո Ժուլավսկին սկսում է աշխատել «Արծաթե մոլորակի վրա» ֆիլմի վրա, սակայն 1977 թվականին Լեհաստանի մշակույթի նախարարի տեղակալ Յանուշ Վիլհելմիի հրամանով նկարահանումները դադարեցվում են, իսկ դեկորացիներն ու հագուստները՝ ոչնչացվում։ Ժուլավսկին ստիպված է լինում լքել Լեհաստանը քրեական հետապնդման սպառնալիքի ներքո[10]։ Ֆիլմը նկարահանվել է ընդամենը 80 %-ով, եղած նյութը մոնտաժել և թողարկել հնարավոր է եղել միայն 1989 թվականին երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո[9][11]։
Հետագայում նա նկարահանել է «Հմայվածը» (դերերից մեկը կատարել է Իզաբել Աջանին, Տրիեստի ֆանտաստիկ ֆիմերի փառատոնում արժանացել է «Ոսկե աստերոիդ» մրցանակի), «Հասարակական կին», (Վալերի Կապրիսկի, Մոնրեալի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ), «Խենթ սեր» (Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա), «Իմ գիշերներն ավելի գեղեցիկ են, քան ձեր ցերեկները» «Հավատարմություն» (Մադամ դե Լաֆայետի «Կլևեսի արքայադուստրը» վեպի հիման վրա)։
Ժուլավսկին ամուսնացել է Սոֆի Մարսոյի հետ, որը նրանից փոքր է 26 տարով։ Նրանք ունեցել են մեկ որդի։ 2001 թվականին զույգը բաժանվել է։
Լեհաստանում ռեժիսորը նկարահանել է «Շամանուհի» (1996) ֆիլմը Մանուելա Գրետկովսկայայի սցենարով։
«Տիեզերք» կինոնկարը, որ դարձել է ռեժիսորի վերջին ֆիլմը, թողարկվել է 2015 թվականին։ Լոկառնոյի 68-րդ կինոփառատոնում նա արժանացել է մրցանակի լավագույն ռեժիսոր անվանակարգում[12]։
Անջեյ Ժուլավսկին մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 2016 թվականի փետրվարի 17-ին[13][12]։
Ճանաչումը
խմբագրելՖիլմագրություն
խմբագրել- 1971 – Գիշերվա երրորդ մասը / Trzecia część nocy
- 1972 – Դևը / Diabeł
- 1975 – Կարևորը սիրելն է / L’important c’est d’aimer
- 1981 – Հմայվածը / Possession
- 1984 – Հասարակական կին / La femme publique
- 1985 – Խենթ սեր / L’amour braque
- 1987 – Արծաթե մոլորակի վրա /Na srebrnym globie
- 1989 – Իմ գիշերներն ավելի գեղեցիկ են, քան ձեր ցերեկները / Mes nuits sont plus belles que vos jours
- 1989 – Բորիս Գոգունով / Boris Godounov
- 1991 – Երկնագույն նոտա / La note bleue
- 1996 – Շամանուհի / Szamanka
- 2000 – Հավատարմություն / La fidélité
- 2015 – Տիեզերք / Cosmos
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121414272 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Cinema: addio a Andrzej Zulawski, regista di ‘Amore Balordo’ — Euronews, 2016.
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ Дмитрий Волчек
- ↑ 8,0 8,1 Елисеева Т. Н., 2007
- ↑ 9,0 9,1 Дмитрий Волчек, 2016
- ↑ Adrian Szczypiński
- ↑ Michael Atkinson, 2008
- ↑ 12,0 12,1 Wiadomości
- ↑ ТАСС
Գրականություն
խմբագրել- Sergio Naitza, Katarzyna Merta Opętanie. Ekstremalne kino i pisarstwo Andrzeja Żuławskiego.. — М.: Warszawa, 2004. — 156 p. — ISBN 83-7163-512-5
- Дмитрий Волчек. «Интервью Анджея Жулавского для Радио Свобода» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- Елисеева Т. Н. Жулавский Анджей // Режиссёры польского кино. Биофильмографический справочник. — М.: Материк, 2007. — С. 30. — 128 с. — 500 экз. — ISBN 978-5-85646-185-4
- Дмитрий Волчек (2016 թ․ փետրվարի 17). ««Ростропович сказал, что я оскорбил русских». Умер один из самых оригинальных польских кинорежиссеров — Анджей Жулавский» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- Adrian Szczypiński (2006). «Na srebrnym globie. Epilog» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- Michael Atkinson Blunt Force Trauma // Exile Cinema: Filmmakers at Work beyond Hollywood. — SUNY Press, 2008. — P. 83. — 227 p. — ISBN 0791478610, 9780791478615
- «СМИ: скончался известный польский режиссёр Анджей Жулавский». ТАСС. 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
- «Andrzej Żuławski nie żyje. Reżyser miał 75 lat» (լեհերեն). Wiadomości. 2016 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
- «Analysis: The Greatest Films of All Time 2012 — list by Andrzej Żuławski» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- Jérôme d’Estais Andrzej Zulawski, sur le fil. — Editions LettMotif, 2015. — 190 p. — ISBN 978-2367161440
Արտաքին հղումներ
խմբագրել- Անջեյ Ժուլավսկու էջը www.film.org.pl կայքում(լեհ.)
- Обзор фильмов Жулавского от Дж. Хобермана
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջեյ Ժուլավսկի» հոդվածին։ |