Անսովոր ճանապարհորդություններ

Անսովոր ճանապարհորդություններ (ֆր.՝ Voyages extraordinaires), Ժյուլ Վեռնի արկածային ստեղծագործություների շարքի անվանումը՝ տրված ֆրանսիացի հրատարակիչ Պիեռ-Ժյուլ Էտցելի կողմից (ֆր.՝ Pierre-Jules Hetzel)։ Շարքում ընդգրկված են 68 վեպեր ու պատմվածքներ, այսինքն՝ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների մեծ մասը։ Շարքը հրատարակվել է 1863-1905 թվականներին[1], 1905–1919 թվականներին Միշել Վեռնի կողմից ավելացվել են որոշ վեպեր։

«Անսովոր ճանապարհորդություններ» գրքի կազմը

Ըստ հեղինակի տված հարցազրույցի, այս Արտասովոր ճանապարհորդություններ շարքի գրքերը միմյանց հետ կապված են նրանով, որ նրանց գործողությունները ընդգրկում են աշխարհի տարբեր երկրներ։ Ժյուլ Վեռնն իր վեպերում խուսափել է մի երկրում երկու անգամ լինելուց։

Կյանքի վերջին տարիներին Ժյուլ Վեռնը դեր փորձում էր իրագործել իր մտահղացումը՝ այն է, գրել 100-րդ հոբելյանական վեպը (շարքի որոշ ստեղծագործություններ համարվում են 2-3 վեպ), որը կամփոփեր ողջ շարքը։ Ավաղ դա հեղինակին չի հաջողվում, իսկ կիսատ մնացած գրքերը խմբագրում, որոշ մասով էլ լրացնում և տպագրության է տալիս հեղինակի որդին՝ Միշել Վեռնը[2]։

Շարքի վեպերն ու պատմվածքները

խմբագրել
  1. Հինգ շաբաթ օդապարիկով (1863, 1 հատոր, Cinq semaines en ballon)
  2. Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները (1864—1866, 2 հատոր, Les Aventures du capitaine Hatteras)
  3. Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը (1864, 1 հատոր, Voyage au centre de la terre)
  4. Երկրից դեպի Լուսին ուղիղ ճանապարհով 97 ժամ 20 րոպեում (1865, 1 հատոր, De la Terre à la Lune)
  5. Նավապետ Գրանտի որդիները (1867—1868, 3 հատոր, Les Enfants du capitaine Grant)
  6. Քսան հազար լյո ջրի տակ (1869—1870, 2 հատոր, Vingt mille lieues sous les mers)
  7. Լուսնի շուրջը (1869, 1 հատոր, Autour de la Lune)
  8. Լողացող քաղաքը (1871, 1 հատոր, Une Ville flottante)
  9. Շրջափակումը ճեղքողները (1871, նախորդի հետ միասին, Les forceurs de blocus)
  10. Երեք ռուսների և երեք անգլիացիների արկածները Հարավային Աֆրիկայում (1872, 1 հատոր, Aventures de trois Russes et de trois Anglais dans l’Afrique australe)
  11. Մորթիների երկրում (1873, 2 հատոր, Le Pays des fourrures)
  12. Աշխարհի շուրջը 80 օրում (1873, 1 հատոր, Le Tour du monde en quatre-vingts jours)
  13. Խորհրդավոր կղզին (1875, 3 հատոր, L'Île mystérieuse)
  14. Չենսլեր. ուղևոր Ժ.- Ռ. Կազալլոնի օրագիրը (1875, 1 հատոր, Le Chancellor)
  15. Մարտին Պաս (1875, նախորդի հետ միասին, Martin Paz)
  16. Միխայիլ Ստրոգով (1876, 2 հատոր, Michel Strogoff)
  17. Հեկտոր Սերվադակ (1877, 2 հատոր, Hector Servadac)
  18. Սև Հնդկաստան (1877, 1 հատոր, Les Indes noires)
  19. Տասնհինգամյա նավապետը (1878, 2 հատոր, Un Capitaine de quinze ans)
  20. Բեգումի հինգ հարյուր միլիոնը (1879, 1 հատոր, Les Cinq Cents Millions de la Bégum)
  21. «Բաունտիի» ապստամբները (1879, նախորդի հետ միասին, Les révoltés de la «Bounty»)
  22. Չինացու ձախորդությունները Չինաստանում (1879, 1 հատոր, Les Tribulations d’un Chinois en Chine)
  23. Շոգետուն (1880, 2 հատոր, La Maison à vapeur)
  24. Ժանգադա. 800 լյո Ամազոնի վրայով (1881, 2 հատոր, La Jangada)
  25. Ռոբինզոնների դպրոցը (1882, 1 հատոր, L'École des Robinsons)
  26. Կանաչ ճառագայթ (1882, 1 հատոր, Le Rayon vert)
  27. Որսի տասը ժամերը (1882, նախորդի հետ միասին, Dix heures en chasse)
  28. Համառ Քերաբան (1883, 2 հատոր, Kéraban-le-têtu)
  29. Հարավային աստղ (վեպ) (1884, 1 հատոր, L'Étoile du sud)
  30. Արշիպելագը կրակի մեջ (1884, 1 հատոր, L’Archipel en feu)
  31. Մաթիաս Շանդոր (1885, 3 հատոր, Mathias Sandorf)
  32. Ռոբուր նվաճողը (1886, 1 հատոր, Robur le Conquérant)
  33. Վիճակախաղի տոմս № 9672 (1886, 1 հատոր, Un billet de loterie)
  34. Ֆրրիտ Ֆլակ (1886, նախորդի հետ միասին, Frritt-Flacc)
  35. Հյուսիսը Հարավի դեմ (1887, 2 հատոր, Nord contre Sud)
  36. Ճանապարհ դեպի Ֆրանսիա (1887, 1 հատոր, Le Chemin de France)
  37. Ժիլ Բրալթար (1887, նախորդի հետ միասին, Gil Braltar)
  38. Երկու տարի արձակուրդ (1888, 2 հատոր, Deux ans de vacances)
  39. Անանուն ընտանիք (1889, 2 հատոր, Famille sans nom)
  40. Տակն ի վեր (1889, 1 հատոր, Sans dessus dessous)
  41. Կասկաբել Կեսար (1890, 2 հատոր, César Cascabel)
  42. Միսիս Բրանիկան (1891, 2 հատոր, Mistress Branican)
  43. Ամրոցը Կարպատներում (1892, 1 հատոր, Le château des Carpathes)
  44. Կլադիուս Բոմբառնակ (1893, 1 հատոր, Claudius Bombarnac)
  45. Մանուկը (1893, 2 հատոր, Petit Bonhomme)
  46. Քեռի Անտիֆերի զարմանահրաշ արկածները (1894, 2 հատոր, Mirifiques Aventures de maître Antifer)
  47. Լողացող կղզին (1895, 2 հատոր, L'Île à hélice)
  48. Հայրենիքի դրոշը (1896, 1 հատոր, Face au drapeau)
  49. Կլովիս Դարտանդոր (1896, 1 հատոր, Clovis Dardentor)
  50. Սառցե սֆինքս (1897, 2 հատոր, Le Sphinx des glaces)
  51. Սքանչելի Օրինոկոն (1898, 2 հատոր, Le Superbe Orénoque)
  52. Տարօրինակ մարդու կտակը (1899, 2 հատոր, Le Testament d’un excentrique)
  53. Երկրորդ հայրենիք (1900, 2 հատոր, Seconde patrie)
  54. Գյուղը օդում (1901, 1 հատոր, Le Village aérien)
  55. Ժան Մարի Կաբիդուլենի պատմությունները (1901, 1 հատոր, Les Histoires de Jean-Marie Cabidoulin)
  56. Կիպ եղբայրները (1902, 2 հատոր, Les Frères Kip)
  57. Թոշակառուների ճանապարհորդությունը (1903, 2 հատոր, Bourses de voyage)
  58. Դրամա Լիֆլանդիայում (1904, 1 հատոր, Un Drame en Livonie)
  59. Աշխարհի տիրակալը (1904, 1 հատոր, Maître du monde)
  60. Ծովի ներխուժումը (1905, 1 հատոր, L’Invasion de la mer)
  61. Փարոսն աշխարհի ծայրին (1905, 1 հատոր, Le Phare du bout du monde)
  62. Ոսկե հրաբուխ (1906, 1 հատոր, Le Volcan d’or)
  63. Թոմփսոն գործակալությունը և Կ° (1907, 2 հատոր, L’Agence Thompson and Co.)
  64. Մրցարշավ ասուպի հետևից (1908, 1 հատոր, La Chasse au météore)
  65. Դանուբի լոցմանը (1908, 1 հատոր, Le Pilote du Danube)
  66. «Ջոնաթանի» նավաբեկյալները (1909, 2 հատոր, Les Naufragés du " Jonathan ")
  67. Վիլհելմ Շտորիցի գաղտնիքը (1910, 1 հատոր, Le Secret de Wilhelm Storitz)
  68. Բարսակի արշավախմբի անհավանական արկածները (1919, 1 հատոր, L'Étonnante Aventure de la mission Barsac)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dehs, Volker; Jean-Michel Margot, Zvi Har’El. «The Complete Jules Verne Bibliography: I. Voyages Extraordinaires». Jules Verne Collection. Zvi Har’El. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Ե. Բրանդիս, «Ժյուլ Վեռնի հետ», 1983 թ.

Արտաքին հղումներ

խմբագրել