Անվստահության քվե
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Անվստահության քվե (անգլ.՝ Vote of no confidence), խորհրդարանում (երկպալատ խորհրդարաններում, ստորին պալատում) հավանության չարժանացած կառավարության կամ առանձին նախարարի քաղաքական գիծը, ծրագիրը կամ օրինագիծը (օրենքի նախագիծը)։
Նշանակություն
խմբագրելԱնվստահության քվե հարուցող հարց կարող են առաջադրել կառավարությունը, խորհրդարանական խմբակցությունը կամ պատգամավորների խումբը։ Կառավարությանը արտահայտված անվստահությանը սովորաբար հանգեցնում է կամ կառավարության հրաժարականին կամ նոր կառավարության ձևավորմանր, կամ խորհրդարանի արձակմանը և խորհրդարանական նոր ընտրությունների նշանակմանը։
Անվտանգության քվեն ՀՀ Սահմանադրությամբ
խմբագրելՀՀ Սահմանադրությամբ Անվտանգության քվե նախատեսվում է հետևյալ դեպքերում, երբ ա) ընտրվում է նոր խորհրդարան. բ) ձևավորում է նոր կառավարության. գ) կառավարությունը ներկայացնում է օրենքի նախագիծ։
Առաջին երկու դեպքում կառավարությանը խորհրդարանում ներկայացնում է իր գործունեության ծրագիրը Ազգային ժողովում դնելով իր վստահության հարցը (հ. 74)։ Երրորդ դեպքում կառավարությունը կարող է նույն նստաշրջանի ընթացքում իր վստահության հարցը դնել երկու անգամից ոչ ավելի (հ. 75)։ Կառավարության անվստահության հարցը կարող է դրվել նաև պետական բյուջեի հաստատման առնչությամբ (հ. 90), ինչպես նաեւ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել կառավարությանն առհասարակ (հ. 84)։
Աղբյուրներ
խմբագրել- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 440)։ |