Անտառային թագուհին
Անտառային թագուհին (ռուս.՝ Лесная царевна), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 2004 թվականին։
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Բասով |
Դերակատարներ | Մարիա Կուլիկովա, Յուրի Նազարով և Վլադիմիր Սիմոնով |
Երաժշտություն | Ալեքսանդր Գուսև, Վլադիմիր Պանկով և SounDrama studio |
Տևողություն | 94 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմում առկա են ավանդական ռուսական հեքիաթների կերպարներ։ Իվան Ցարևիչը սիրահարվել էր արքայադուստր Մարիային։ Սակայն նրանց երջանկությանը խանգարում էին մութ ուժերը. Իվանի դաժան և նախանձ եղբայրները` Ֆյոդորը և Վասիլին, ինչպես նաև` Մարիայի անտառային չար ոգիները. Բաբա Յագան, Լեշին, Կատու Բայունը և ուրիշներ։
Դերերում
խմբագրել- Մարիա Կուլիկովա` Մարիա, անտառային թագուհի
- Նիկոլայ Մաչուլսկի (դեպուտային դեր)` Իվան, թագավորի կրտսեր որդին
- Յուրի Նազարով` Գուրյան արքա
- Վլադիմիր Սիմոնով` թագավորական խորհրդատու
- Սերգեյ Պինչուկ` Ֆյոդր, Իվանի եղբայրը
- Անտոն Կուկուշկին` Վասիլի, Իվանի եղբայրը
- Սերգեյ Բարկովսկի` պանդոկյան խաժամուժ
- Վլադիմիր Պանկով` Պետրուշկա, կենդանի մարդ, կույր, գիշերային պահակ, աշխարհազորային
- Միխայիլ Պոլիցեյմակո` վաճառական
- Վիկտոր Սերգաչյով` անտառների ոգի
- Գալինա Մարաչովա` Բաբա Յագա
- Կոնստանտին Չեպուրին` երիտասարդ թագավոր
- Ալեքսանդր Սամոյլով` զորավար
- Դիանա Շպակ` փոքրիկ աղջնակ
- Ռաշ Վիբերգ` Անտիպ / Առաջին հանդիպած անցորդ (հնչյունավորել է Ռոգվոլդ Սուխովերկո)
- Եկատերինա Լապինա` Մարֆուտկա, աղախին
- Դալվին Շերբակով` Սվատ Նաում
- Արտյոմ Սմոլա (Արտեմի Պրոշենկո)` երկրորդ թափառական դերասան
- Վիտալի Գրեբեննկով` երրորդ թափառական դերասան
- Անաստասիա Սավոսինա (դեբյուտային դեր)` Կապուտաչյա
- Օլեգ Զաբոլոտնի` գործակատար
- Դմիտրի Մարտինով` անապաստան
- Կարինա Իվանովա` դրվագային դեր
Նկարահանումներ
խմբագրելՆկարահանումները տեղի են ունեցել Ռուսական Հյուսիսում, հին ռուսական ճարտարապետության «Մալիե Կորելի» թանգարան-արգելանոցում, Արխանգելսկի մոտ, որոշ դրվագներ նկարահանվել են Սեվերոդվինսկում, Սպիտակ ծովի ափին։
Միևնույն ժամանակ, քննադատությունը նշել է, որ «բնությունը ծառայում է ոչ միայն որպես գործողությունների ֆոն, այլ երբեմն հասնում է մինչև ինքնուրույն կերպարի»[1]։
«Մարտադաշտը» նկարահանվել է Խորկովո գյուղի մոտ, Լյավլյա գետի ափին, իսկ «33 դյուցազունների» դերերը կատարել են տեղի սահմանապահները Արխանգելսի ապստամբության զորամասից[2]։
Արձագանքներ
խմբագրել«Անտառային թագուհին» նախ և առաջ ռուսական էպոսը երիտասարդ հանդիսատեսի համար ժամանակակից դարձնելու, վերածնելու փորձ է։ Ռոուի ոճով ցածրարվեստ ֆասադի հետևում թաքնված է ժողովրդական ամենատարօրինակ հեքիաթներից մեկի` «Կգնամ այնտեղ, չգիտեմ, թե ուր» հեքիաթի դինամիկ և անգամ առեղծվածային սյուժեն։ - Վիկտոր Իլյուխին[3]
|
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 8-րդ միջազգային «Հեքիաթ» մանկական կինոփառատոնի Գրան-պրի (Մոսկվա, 2005)
- Երեխաների և պատանիների «Filmak» միջազգային կինոփառատոնի Գրան-պրի (Չեխիա, 2005)
- «Մոսկովյան պրեմիերա» միջազգային կինոփառատոնի երկրորդ մրցանակ (Մոսկվա, 2005)
- Առաջադրվել է երեխաների և պատանիների «Schlingel» կինոփառատոնին (Գերմանիա, 2005)[4]
- Ռուսաստանի նախագահի աշխատակազմի երախտագիտություն` մանկական կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Владимир Портнов - "Добрым молодцам урок". «Лесная царевна» вышла в город. (статья-рецензия на фильм в «Литературной газете», вып. 21-22, 2005)
- ↑ Алексей Крупин - "Лесную царевну" снимали под Архангельском Արխիվացված 2018-01-27 Wayback Machine // Правда Севера, 16 апреля 2005
- ↑ «Лесная царевна» в борьбе за русскую самобытность
- ↑ Forest Princess(չաշխատող հղում)// Официальный сайт кинофестивался Schlingel
Արտաքին հղումներ
խմբագրել- Владимир Портнов - "Добрым молодцам урок". «Лесная царевна» вышла в город. (статья-рецензия на фильм в «Литературной газете», вып. 21-22, 2005)
- «Անտառի թագուհին» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «ԱՆտառի թագուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Новая русско-славянская сказка с голливудскими эффектами
- Макс Милиан - Лесное "хождение по мукам" // Кино-театр.ру