Անտեսանելի մարդը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անտեսանելի մարդը (անգլ.՝ The Invisible Man) Հերբերտ Ուելսի վեպը, գրվել է 1897 թվականին։ Իր վեպում Ուելսը հանդես է գալիս հակառակ այդ ժամանակների գերմարդու մտքերին, ով ունի իրավունք բռնանալ ավելի թույլ կամ հիմար մարդկանց և նույնիսկ ոչնչացնել նրանց։
Անտեսանելի մարդը անգլ.՝ The Invisible Man | |
---|---|
Ենթավերնագիր | A Grotesque Romance |
Հեղինակ | Հերբերտ Ուելս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Griffanti? և Գրիֆին |
Նկարագրում է | Լոնդոն և Սասեքս |
Հաջորդ | Աշխարհների պատերազմը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | 1897 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/h-g-wells/the-invisible-man |
The Invisible Man Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԱյս վեպում նկարագրվում է անգլիացի ֆիզիկոս-գիտնական Գրիֆինի ճակատագիրը, ով հայտնագործել էր այն մեքենան, որը մարդուն կդարձներ անտեսանելի։ Ճիշտ է ամբողջովին անտեսանելի դառնալու համար մարդը պետք է լինի լսնամաշկ, որը հենց Գրիֆինն էր։ Գիրֆֆինը չէր ցանկանում շուտ ցույց տալ իր հատնագործությունը, որպեսզի հետո ստեղծեր մեծ սենսիացիա։ Բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ նյութերի պակասության պատճառով նա չկարողացավ շարունակել իր աշխատանքը։ Նրա մոտ առաջացավ մի միտք «անհետանալ» և սկսել ամբողջովին նոր կյանք՝ անտեսանելի ձևով։ Գրիֆինը դարձավ անտեսանելի և վառեց այն տունը, որտեղ նա ապրում էր, որպեսզի անհետացնի հետքերը։ Սկզբում նա զգում էր «լույս կույրերի քաղաքում»։ Բայց հետո պարզվեց, որ իր վիճակը այդքան էլ նախանձելի չէ, նա չէր կարողանում դարձներ անտեսանելի իր ուտելիքը և հագուստը, այդպես նա պետք է քայլեր մերկ և մրսեր ցրտից, իսկ ուտեր հազավադեպ և գաղտնի այլ մարդկանցից։ Նա նաև չկարողացավ հայտարարել իր մասին, քանի որ վտանգավոր էր, որ նա կարող էր կորցնել ազատությունը և նա կարող էր հայտնվել վանդակի մեջ։
Այս ամենը ստիպեց նրան հայտնվել վտարանդու վիճակում՝ փախնող մարդկային հասարակությունից։ Գրիֆինը սկսեց ապրել Այպինգ գյուղում և սկսեց աշխատել վերադարձնելու իր նախկին տեսքը։ Բայց որոշ ժամանակ անց նրա գումարը ավարտվեց և նա նորից սկսեց թաքնվել։ Գրիֆինը օգնություն խնդրեց գիտնական Կյեմպից ում հետ նա սովորել էր։ Գրիֆինը առաջարկեց սկսել ահաբեկչություն և վախեցնել մարդկանց, մի նպատակով, որը իշխանությունը վերցնելն էր։ Բայց Կեմպը մերժեց համագործակցել անտեսանելիի հետ և կանչեց ոստիկանություն։ Այդ ժամանակ անտեսանելին վախեցրեց Կեմպին, որ կսպանի և սկսեց հետևել նրան, բայց ի վերջո այս ամեն ինչը բերեց Գրիֆինը մահվանը։ Նրան գերի էին վերցրել և սպանել։ Մահվանից հետո նրա մարմինը նորից դարձավ տեսանելի։ Անտեսանելիության գաղտնիքը այդպես էլ հայտնի չդարձավ, քանի որ Գրիֆինը ոչնչացրել էր այն և իր գրությունները վերցրել էր թափառական Տոմաս Մարվելը, ով Գրիֆինի օգնականն էր (Մարվելը հույս ուներ, որ կարող էր ինքնուրույն բացահայտել գաղտնիքը և դառնալ անտեսանելի)։
Գրիֆֆինը դարձավ համաշխարհային գրականության չար հերոսներից մեկը։
Գիտական փաստեր
խմբագրելԻնչքան էլ որ անտեսանելիությունը չորոշված ապագայում է, Ուելսի տեքստը բավական մեծ քննադատության է ենթարկվում գիտնականների կողմից։ Յակովա Պերելմանի կարծիքով նույնիսկ, եթե հաջողվեր պատրաստել անտեսանելիության մեքենան այդպիսի մարդը կլիներ կույր։ Եթե անտեսանելիի մարմնի բեկումը դառնում է հավասար օդին, աչքը այդ պարագայում կորցնում է հնարավորությունը կլանել լույսը և պարզ տեսնել։ Բայց վեպի տեքստում ցույց է տրվում, որ անտեսանելին տեսնում է։ «Մոտ գալով հայլուն, որտեղ նա սափրվում էր տեսել էր դատարկություն, որտեղ շատ դժվար էր տարբերել հետքերը»։
Հայերեն թարգմանությունը
խմբագրելՎեպը բնագրից հայերեն է թարգմանել Հրաչ Բուջիկանյանը։ «Արկածային գրադարան» մատենաշարով հրատարակվել է 1959 թվականին՝ «Հայպետհրատ» հրատարակչության կողմից։
Ռուսերեն թարգմանությունը
խմբագրելՎեպը մի քանի անգամ թարգմանվել է ռուսերեն։ Ամենահայտնի թարգմանությունը Դ. Վեյսանինն է (1910), 1954 թվականին տպվեց Ն. Գալի խմբագրման ավարտից հետո։
Էկրանավորում
խմբագրելԱրտասահմանում վեպը էկռանավորվել է լիամետրաժ։ ԽՍՀՄ-ում նկարվել է ռեժիսոր՝ Ալեքսանդր Զախարովի կողմից 1984 թվականին փոփոխված սյուժեյով։ Գրիֆինը ներկայացված է ինչպես տաղանդավոր, բայց անհասկանալի գյուտարար, իսկ Կեմպը չար հանճար, ով փորձում էր Գրիֆինի ձեռքերով վերցնել իշխանությունը, իսկ երբ Գրիֆինը մերժեց նարն օգնել, Կեմպը ներդրեց իր բոլոր ուժերը, որպեսզի ոչնչացնի բոլոր մարդկանց իր ձեռքերով։ Սրանից բացի խորհրդային հեռուստադիտողին ծանոթ էր 6 սերիա պարունակող էկռանավորումը BBC-ի կողմից։ Կինոնկարը նկարահանվել է 1984 թվականին։ Այս ֆիլմը սյուժեյով ամենամոտն է իրական վեպին։
Արտաքին հղումներ
խմբագրել- «Անտեսանելի մարդը» վեպի աուդիոտարբերակը
- Անտեսանելի մարդը գրապահարանում Արխիվացված 2020-07-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտեսանելի մարդը» հոդվածին։ |