Անտոնին Պրեոբրաժենսկի

ռուս երաժշտագետ-միջնադարի պատմաբան, պալեոգրաֆ, գրող, մանկավարժ, պրոֆեսոր

Անտոնին Պրեոբրաժենսկի (ռուս.՝ Антонин Викторович Преображенский, փետրվարի 16 (28), 1870 - փետրվարի 17, 1929(1929-02-17)[1]), ռուս երաժշտագետ-միջնադարի պատմաբան, պալեոգրաֆ, գրող, մանկավարժ, պրոֆեսոր, ռուսական եկեղեցական երաժշտության ամենամեծ գիտակներից ու հետազոտողներից մեկը։ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ակնառու երաժշտական գործիչ։

Անտոնին Պրեոբրաժենսկի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16 (28), 1870
Մահացել էփետրվարի 17, 1929(1929-02-17)[1] (58 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունKazan Theological Academy?
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Կենսագրություն

խմբագրել

Անտոնին Պրեոբրաժենսկին ծնվել է 1870 թվականին։ 1889 թվականին սովորել է Եկատերինոսլավի հոգևոր սեմինարիայում[2][3], 1890-1894 թվականներին՝ Կազանի հոգևոր ակադեմիայում։ 1894 թվականին նշանակվել է Դոնի տարածաշրջանի Տագանրոգի քաղաքային տարրական դպրոցների կրոնի ուսուցիչ, 1896 թվականին Եկատերինոսլավի նահանգում շարունակել է ծառայությունը Բախմուտի հոգևոր ուսումնարանում (1896-1898), 1898-1902 թվականներին եկեղեցական երաժշտություն է դասավանդել Սինոդալի ուսումնարանում, 1902 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի պալատական կապելլայի գրադարանավար[4]։

1920 թվականից Արվեստի պատմության ռուսական ինստիտուտի պրոֆեսոր, գիտաշխատող, միաժամանակ՝ հնագույն ռուսական երաժշտություն է դասավանդել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։

1920-ական թվականներին զբաղվել է հունա-ռուսական հոգևոր երաժշտության հետազոտությամբ, ռուսական սեմիոգրաֆիայի և երաժշտության տեսության հարցերով։ Պրեոբրաժենսկու աշակերտներից են եղել Մաքսիմ Բրաժնիկովը, Ա. Ֆինագինը։

Համագործակցել է մի շարք թերթերի ու ամսագրերի հետ, այդ թվում՝ «Русская музыкальная газета» (Ռուսական երաժշտական թերթ), «Хоровое и регентское дело» (Երգչախմբային գործ)։

Ստեղծագործություններ (ընտրանի)

խմբագրել
  • Словарь русского церковного пения. М.: Товарищество скоропечатни А. А. Левенсон, 1896.
  • Реформа богослужебного пения в католической церкви (1897).
  • Указатель книг, брошюр, журнальных статей и рукописей по церковному пению. 2-е изд. М.: 1900.
  • Д. С. Бортнянский. К 75-летию со дня его смерти (1900).
  • Из переписки А. О. Львова с Д. В. Разумовским и П. М. Воротниковым (1900).
  • Краткий очерк истории церковного пения в России. 2-е изд. СПб., 1910.
  • Культовая музыка в России (1924).

Հիշատակ

խմբագրել
  • 2010 թվականի ապրիլի 4-ին Զատիկի 19-րդ փառատոնի ժամանակ կազմակերպվել է «Բրաժնիկովյան ընթերցումներ» միջազգային սիմպոզիումը՝ նվիրված Անտոնին Վիկտորովիչ Պրեոբրաժենսկու 140-ամյա տարելիցին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Выпускники Екатеринославской духовной семинарии 1884, 1885, 1887, 1889, 1890, 1895, 1897-1899, 1901-1909, 1912-1916 гг.
  3. «ПРЕОБРАЖЕ́НСКИЙ АНТОНИ́Н ВИ́КТОРОВИЧ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.
  4. РГИА - Ф. 1109 Оп. 1 Д. 82.
  5. Девятнадцатый пасхальный фестиваль начнется 4-го апреля

Գրականություն

խմբագրել
  • Чернушенко В. А., Левандо П. П. Певческая капелла Санкт-Петербурга.- СПб.: Славия-Интербук, 1994.
  • Зверева С. Г. О судьбах церковно-певческого наследия в советское время // Мировая музыкальная культура в фондах Отдела рукописей Российской национальной библиотеки. - СПб.: Российская национальная библиотека, 2006. - С. 223-241.