Անտոնիո Բուերո Վալյեխո (անգլ.՝ Antonio Buero Vallejo, սեպտեմբերի 29, 1916(1916-09-29)[1][2][3][…], Գուադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա - ապրիլի 29, 2000(2000-04-29)[4], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դրամատուրգ, որը կապված է եղել «36-ի սերունդ» շարժման հետ և համարվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ամենակարևոր իսպանացի դրամատուրգը:

Անտոնիո Բուերո Վալյեխո
իսպ.՝ Antonio Buero Vallejo
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1916(1916-09-29)[1][2][3][…]
ԾննդավայրԳուադալախարա, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Մահացել էապրիլի 29, 2000(2000-04-29)[4] (83 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն
ԵրկերEn la ardiente oscuridad?, Story of a staircase? և Q5966784?
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և բանաստեղծ
ԱմուսինVictoria Rodríguez?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԻսպանիայի արքայական ակադեմիա
 Antonio Buero Vallejo Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարիերայի ընթացքում արժանացել է երեք Ազգային թատերական մրցանակների (1957, 1958 և 1959 թվականներին), 1980 թվականին ողջ կարիերայի համար արժանացել է Ազգային թատերական մրցանակի, 1996 թվականին ստացել է Ազգային գրականության մրցանակ, իսկ 1986 թվականին ստացել է Իսպանիայի բարձրագույն պարգևը՝ Միգել դե Սերվանտեսի մրցանակ։ 1971 թվականից մինչև իր մահը եղել է Real Academia Española-ի անդամ[8]։

1934-1936 թվականներին Վալյեխոն արվեստ և նկարչություն է սովորել Մադրիդի Սան Ֆերնանդո Էսկուելա դե Արտեում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին անդամագրվել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը և ծառայել որպես բժիշկ հանրապետական բանակում[9]։

Պատերազմից հետո բանտարկվել է վեց տարով։ Ազատ արձակվելուց հետո՝ 1949 թվականին գրել է «Աստիճանների պատմությունը»: Այս աշխատանքը ներկայացնում է Իսպանիայի գրաֆիկական պատկերը Քաղաքացիական պատերազմից հետո, ինչից հետո արժանացել է Լոպե դե Վեգայի մրցանակին՝ Վալյեխոյին դարձնելով Իսպանիայի առաջատար հեղինակներից մեկը: Մինչ մյուս հեղինակները հեռացել են Իսպանիայից՝ Ֆրանկոյի գրաքննությունից խուսափելու համար, Վալյեխոն մնացել է Իսպանիայում և օգտագործել սիմվոլիզմ կառավարությանը քննադատելու համար: 1971 թվականին ընտրվել է որպես Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ։ 1994 թվականին Կերպարվեստում ունեցած վաստակի համար պարգևատրվել է ոսկե մեդալով և Իսպանիայի հեղինակների միության ոսկե մեդալներով։

Մահացել է 2000 թվականի ապրիլի 29-ին, 83 տարեկան հասակում՝ ինսուլտի պատճառով[10][11]։

Նրա ստեղծագործության ընդհանուր թեման Իսպանիայի խնդիրներն են եղել Ֆրանկոյի ժամանակ և դրանից հետո: Ողբերգությունների մեջ միշտ եղել է ապագայի հանդեպ հույսի զգացում։ Նրա ստեղծագործությունները հաճախ օգտագործում են զգայարանների սիմվոլիկան, օրինակ՝ «Այրվող խավարը» ստեղծագործության մեջ գլխավոր հերոսը չի կարողանում տեսնել, այն հանդիսացել է Իսպանիայում տիրող մռայլ իրավիճակի խորհրդանիշը:

Մրցանակներ

խմբագրել

Աշխատություններ

խմբագրել
  • Historia de una escalera («Աստիճանների պատմություն»)(1949)
  • En la ardiente oscuridad («Այրվող խավարը») (1950)
  • La tejedora de sueños (1952)
  • La señal que se espera (1952)
  • Casi un cuento de hadas (1953)
  • Madrugada (1953)[12]
  • Irene o el tesoro (1954)
  • Las cartas boca abajo (1957)
  • Hoy es fiesta (1955)
  • Un soñador para un pueblo (1958)
  • Las Meninas (1960)
  • El concierto de San Ovidio («Սեն-Օվիդի տոնավաճառի համերգը») (1962)
  • Aventura en lo gris (1963)
  • El tragaluz («Նկուղային պատուհանը») (1967)
  • La doble historia del doctor Valmy («Բժիշկ Վալմիի կրկնակի դեպքի պատմությունը»)(1968)
  • El sueño de la razón («Պատմության քունը») (1970)
  • La detonación («Կրակոցը»)(1977)
  • Llegada de los dioses (1971)
  • La Fundación («Հիմնադրամ») (1974)
  • Jueces en la noche («Գիշերվա դատավորները») (1979)
  • Caimán (1981)
  • Diálogo secreto (1984)
  • Lázaro en el laberinto (1986)
  • Música cercana («Երաժշտական պատուհան») (1989)
  • Las trampas del azar (1994)
  • Misión al pueblo desierto (1999)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. https://www.elespanol.com/cultura/20200715/muere-actriz-victoria-rodriguez-buero-vallejo-madrid/505450723_0.html
  6. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  7. https://www.guadalajara.es/es/ayuntamiento/gobierno/pleno-del-ayuntamiento/honores-y-distinciones/#undefined5
  8. «Antonio Buero Vallejo - letra X». Real Academia Española (իսպաներեն). Վերցված է 26 May 2023-ին.
  9. «Antonio Buero Vallejo». Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպաներեն). Վերցված է 2021-10-21-ին.
  10. Lentz, Harris M. (2008-10-24). Obituaries in the Performing Arts, 2000: Film, Television, Radio, Theatre, Dance, Music, Cartoons and Pop Culture. McFarland. ISBN 9780786452057.
  11. Riding, Alan (2000-05-06). «Antonio Buero Vallejo, 83, Playwright and Dissident During Franco's Rule». The New York Times.
  12. Besó Portalés, César (2003), Madrugada - Una propuesta de comentario, Վերցված է 2008-05-21-ին

Արտաքին հղումներ

խմբագրել