Անտոնի Բրոդովսկի
Անտոնի Բրոդովսկի (լեհ.՝ Antoni Brodowski, դեկտեմբերի 26, 1784[1][2], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա - մարտի 31, 1832[3][4][5][…], Վարշավա, Ռուսական կայսրություն), լեհ նկարիչ, մանկավարժ, լեհական նկարչության կլասիցիզմի ամենամեծ ներկայացուցիչը։
Անտոնի Բրոդովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1784[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա |
Վախճանվել է | մարտի 31, 1832[3][4][5][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ժակ Լուի Դավիդ և Ֆրանսուա Ժերար |
Աշակերտներ | Aleksander Lesser? |
Անդամակցություն | Գիտության ընկերների վարշավյան ընկերություն |
Զավակներ | Tadeusz Brodowski?[6] և Józef Brodowski? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱնտոնի Բրոդովսկին ծնվել է 1784 թվականին Վարշավայում։ Բրոդովսկու ուսուցիչներն են եղել Ֆելիքս Իվո Լեյխերը, Կապպլերը և այլք։ Նկարչություն է ուսումնասիրել Փարիզում Ժակ Լուի Դավիդի և Ֆրանսուա Ժերարի մոտ։
1814 թվականին վերադարձել է Վարշավա։ «Սավուղի զայրույթն ընդդեմ Դավթի» նկարի համար ոսկե մեդալի արժանանալուց հետո ստանում է Վարշավայի համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության և նկարչության պրոֆեսորի պաշտոնը։
1822 թվականին Բրոդովսկին ընդունվում է Վարշավայի գիտության ընկերների ասոցիացիա։ Նկարչի աշակերտներից են եղել Ռաֆալ Հաձևիչը, Յան Նեպոմուցեն Գլովացկին և Յակուբ Տատարկևիչը։
Բրոդովսկին նկարել է դիցաբանական և աստվածաշնչյան թեմաներ, ինչպես նաև ունի պատմական կտավներ և բազմաթիվ դիմանկարներ։ Նրա որդիները` Յուզեֆն ու Տադեուշը, նույնպես նկարիչներ են եղել։
Անտոնիո Բրոդովսկին «Արվեստի դպրոցի դիրքորոշում» (1824) տեսական աշխատանքի հեղինակն է։
Ստեղծագործություններ
խմբագրել- Յուլիան Նեմցևիչի դիմանկարը
- Արքեպիսկոպոս Շեպան Խոլովչիկի դիմանկարը (1828)
- Ստանիսլավ Պոտոցկու դիմանկարը
- Թագավորի եղբոր դիմանկարը
- Սավուղի զայրույթն ընդդեմ Դավթի
- Էդիպն ու Անտիգոնան
- Յուզեֆ Պոնյատովսկու դիմանկարը
- Պարիսը փրյուգիական թասակով
- Ալեքսանդր I-ը Վարշավայի համալսարանին դիպլոմ է հանձնում
- Լյուդովիկ Օսինսկու դիմանկարը
- Վոյցեխ Բոգուսլավսու դիմանկարը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Anton Brodowski — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Sroczyńska K. Brodowski, Antoni // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T011450
- ↑ Union List of Artist Names — 2010.
Գրականություն
խմբագրել- Бродовский, Антон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնի Բրոդովսկի» հոդվածին։ |