Դելվիգ Անտոն Անտոնովիչ (օգոստոսի 6 (17), 1798[1][2][3][…] կամ օգոստոսի 17, 1798(1798-08-17)[4], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][5][6][…] - հունվարի 14 (26), 1831[1][2][6][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][6][1]), ռուս բանաստեղծ։

Անտոն Դելվիգ
ռուս.՝ Антон Дельвиг
Ծնվել էօգոստոսի 6 (17), 1798[1][2][3][…] կամ օգոստոսի 17, 1798(1798-08-17)[4]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][5][6][…]
Վախճանվել էհունվարի 14 (26), 1831[1][2][6][…] (32 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][6][1]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ (1817)[1][6]
ԱշխատավայրՌուսաստանի ազգային գրադարան[4]
ԱմուսինSofia Mikhailovna Saltykova?[3][2]
Կայքa-delvig.ru
 Anton Delvig Վիքիպահեստում

Սովորել է Ցարսկոյե Սելոյի լիցեյում։ Բանաստեղծություններ է գրել՝ ընդօրինակելով ռուսական ժողովրդական երգերը։ Տարվել է բանահյուսական թեմաներով («Ցեֆիզ», «Դամոն», «Ոսկե դարի վերջը»)։ «Պաշտոնաթող զինվորը» հովվերգության մեջ ձգտել է տալ ռուսական ժողովրդի բնավորության առանձնահատուկ գծերը, կենցաղը, լեզուն։ Առաջիններից էր, որ ռուսական պոեզիա ներմուծեց և զարգացրեց սոնետի ժանրը։ Հրատարակել է «Սևերնիե ցվետի» (1825—1831 թվականներին, ռուսերեն՝ «Северные цветы») գրական ալմանախը, Լիտերատուրնայա գազետա (1830—1831 թվականներին) թերթը, որոնց շուրջն էին համախմբված ժամանակի առաջատար գրողները։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Դելվիգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 328