Անտոն Մաուվե

հոլանդացի նկարիչ, բնանկարիչ

Անտոն Մաուվե (հոլ.՝ Anton Mauve, սեպտեմբերի 18, 1838(1838-09-18)[1][2][3][…], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - փետրվարի 5, 1888(1888-02-05)[1][2][4][…], Արնհեմ, Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ, բնանկարիչ[7]։

Անտոն Մաուվե
հոլ.՝ Anton Mauve
Ծնվել էսեպտեմբերի 18, 1838(1838-09-18)[1][2][3][…]
ԾննդավայրԶանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Վախճանվել էփետրվարի 5, 1888(1888-02-05)[1][2][4][…] (49 տարեկան)
Մահվան վայրԱրնհեմ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություննկարիչ, ջրանկարիչ և վիզուալ արտիստ
ՈճՀաագայի գեղարվեստի դպրոց
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[5] և Կերպարվեստ[5]
Ուշագրավ աշխատանքներԱռավոտյան զբոսանք ծովափին, Launching a fishing boat (type 'Pink') in the sea? և The milking corner.?
ԱշակերտներՎինսենթ վան Գոգ
ԱնդամակցությունArti et Amicitiae և Հաագայի գեղարվեստի դպրոց[6]
ՀայրՎիլեմ Կարել Մաուվե
ԱմուսինAriette Sophia Jeannette Mauve-Carbentus?
ԶավակներAnton Rudolf Mauve?
 Anton Mauve Վիքիպահեստում
Ա. Մաուվե «Ինքնանկար»

Կյանքը և ստեղծագործությունը

խմբագրել

Անտոն Մաուվեն ծնվել է 1838 թվականի սեպտեմբերի 18-ին, Զանդամում, Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Մեկ տարի անց նրա հայրը՝ Ուիլլեմ Քարել Մաուվեն, ով Մեննոնիտական եկեղեցու քահանա էր, ուղարկվում է Հաառլեմ, որտեղ էլ մեծանում է Անտոնը։

16 տարեկանում Մաուվեն կրթության է անցնում նկարիչ-անիմալիստ Պիտեր Ֆրեդերիկ վան Օսի մոտ, սկսում է նկարել գյուղական տեսարաններ ոչխարներով, կովերով և ձիերով։ Երիտասարդ նկարչի սիրելի թեման է դառնում ձիերի պատկերումը։ Ստանում է նկարիչ Պաուլ Գաբրիելի աջակցությունը։ Շնորհիվ իր՝ չափազանց հասարակ սյուժեների ընտրության, որոնք որպես օրենք պատկերում է մոխրագույն կամ արծաթագույն երանգներով, դառնում է Հաագայի գեղարվեստի դպրոցի լավագույն ակվարելիստներից մեկը։

Մաուվեն մեծ ազդեցություն է ունեցել իր բարեկամ Վինսենթ վան Գոգի (ով իր կնոջ զարմիկն էր) գեղարվեստական կայացման վրա[8]։ 1881 թվականի հոկտեմբերին Մաուվեն վան Գոգին յուղաներկերով «նկարչի արկղ» է ուղարկում։ Նույն թվականի նոյեմբերին Մաուվեն 3 շաբաթ Հաագայի իր արվեստանոցում վան Գոգին սովորեցնում է ջրաներկով նկարել։ Մաուվեն Վինսենթին ծանոթացնում է Յոհան Հենֆրիկ Վեյսենբրուխի հետ, ով դրական կերպով է վերաբերվում երիտասարդ նկարչի վարպետությանն ու տաղանդին՝ ստիպելով նրան հավատալ իր ստեղծագործական ուժին։

Բացի Նիդերլանդներից (Պետական թանգարան, Ռեյկսմյուզեում), այժմ Մաուվեի գործերը պահպանվում են տարբեր թանգարաններում։ Մեծ քանակությամբ կտավներ ժամանակ ձեռք է բերվել ԱՄՆ-ի կոլեկցիոներների և թանգարանների (օրինակ՝ Բրուքլինյան թանգարան) կողմից։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Մաուվե» հոդվածին։