Անտուրաժ (հեռուստասերիալ)
«Անտուրաժ» (անգլ.՝ Entourage), ամերիկյան հեռուստասերիալ, կատակերգություն-դրամա` ստեղծված «HBO» հեռուստացանցի կողմից։ Հեռարձակվել է 2004 թվականի հուլիսի 18-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 11-ը՝ ունենալով 8 եթերաշրջան։
Անտուրաժ Entourage | |
---|---|
Հեռուստասերիալի պաստառներից | |
Ժանր | հումորային դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Ստեղծող | Դագ Էլին |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Քևին Քոնոլի, Էդրիան Գրենիե, Քևին Դիլոն, Ջերի Ֆերարա, Ջերեմի Փիվեն, Դեբի Մեյզար, Փերի Ռիվս, Ռեքս Լի, Ռիզ Կոյրո, Գերի Քոուլ, Էմանուել Շրիքի, Սքոթ Քաան և Սաշա Գրեյ |
Պրոդյուսեր | Դագ Էլին Մարկ Ուոլբերգ Սթիվեն Լևինսոն Լարի Չարլզ Ռոբ Վեյս Դենիս Բիգս Ալի Մուսիկա |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 8 |
Սերիաների քանակ | 96 |
Էկրաններին է | հուլիսի 18, 2004[1]-ից սեպտեմբերի 11, 2011-ը |
Հեռուստաալիք | HBO |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television, Հուլու և HBO Max |
Ձայնի ձևաչափ | 480i (SDTV) 1080i (HDTV) |
Հաջորդ | Entourage? |
Կապակցված | Անտուրաժ (ֆիլմ, 2015) |
Կարգավիճակ | Ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Հեռուստասերիալը պատմում է Նյու Յորքի Քուինս թաղամասից Հոլիվուդ տեղափոխված տաղանդավոր երտիասարդ կինոաստղ Վինսենթ Չեյսի (Էդրիան Գրենիե) և վերջինիս մանկության ընկերների մասին[2]։
Հեռուստասերիալի սյուժեն մասնակիորեն ներշնչված է պրոդյուսերներից մեկի՝ Մարկ Ուոլբերգի դերասանական կարիերայից[3][4]։ Տարբեր էպիզոդներում կամեո ձևաչափով հանդես են եկել դերասաններ, մարզիկներ և այլ հայտնի անձինք` մարմնավորելով իրենք իրենց։
Կերպարներ
խմբագրելԳլխավոր
խմբագրել- Վինսենթ Չեյս (Էդրիան Գրենիե), երիտասարդ հոլիվուդյան կինոաստղ, ով դերասանական կարիերայով զբաղվելու համար երեք վաղեմի ընկերների և արյունակից եղբոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես։
- Էրիկ «Ի» Մերֆի (Քևին Քոնոլի), Վինսի մանկության ընկերը և մենեջերը։
- Ջոնի «Դրամա» Չեյս (Քևին Դիլոն), Վինսի արյունակից ավագ եղբայրը և անձնական խոհարարը, ով ժամանակին ունեցել է չափավոր հաջողություն վայելած դերասանական կարիերա։
- Կրիա (Ջերի Ֆերարա), Վինսի մանկության ընկերը և անձնական վարորդը
- Արի Գոլդ (Ջերեմի Փիվեն), Վինսի գործակալը։
Երկրորդական
խմբագրելԵրկրորդական պլանում հաճախ հանդես են գալիս հոլիվուդյան դերասաններ և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, ովքեր երբեմն մարմնավորում են իրենք իրենց։
- Շոնա Ռոբերթս (Դեբի Մեյզար), Վինսի հանրային կերպարով զբաղվող գործակալ։
- Մելիսա «Տիկին Արի» Գոլդ (Փերի Ռիվզ), Արի Գոլդի կինը։
- Լլոյդ (Ռեքս Լի), Արիի քարտուղարը։
- Թերենս ՄակՔյուիք (Մալքոլմ Մաքդաուել), Արիի նախկին տնօրենը։
- Բիլի Ուոլշ (Ռիս Քոյր), կինոռեժիսոր, Վինսի ընկերը։
- Մենդի Մուր, Վինսի նախկին ընկերուհին (իր դերում)։
- Սլոուն ՄակՔյուիք (Էմանուել Շրիքի), Էրիկ Մերֆիի ընկերուհին, հետագայում՝ կինը։
- Բարբարա «Բեբս» Միլլեր (Բեվերլի Դ'Անջելո), Արի Գոլդի գործընկերուհին։
- Դենա Գորդոն (Քոնստանս Զիմմեր), կինոստուդիայի տնօրեն, Արի Գոլդի նախկին սիրուհին։
- Սկոտ Լավին (Սկոտ Կաան), Էրիկ Մերֆիի գործընկերը, հետագայում՝ անտուրաժի անդամ։
- Ջեյմի-Լին Սիգլեր, «Սոպրանոների ընտանիքը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի, Կրիայի նախկին ընկերուհին (իր դերում)։
Հայտնիներ
խմբագրելՀեռուստասերիալում մի քանի էպիզոդով կամ կամեո ձևաչափով հանդես են եկել այնպիսի հայտնի անձնինք, ինչպիսիք են Փիթեր Ջեքսոնը, Քրիստինա Ագիլերան, Քանյե Ուեսթը, Թոմ Բրեյդին, Ջեսիկա Ալբան, Աննա Ֆերիսը, Գերի Բյուսին, Սկարլետ Յոհանսոնը, Ջեյմս Քեմերոնը, Դենիս Հոփերը, Մարտին Սկորսեզեն, Մեթ Դեյմոնը, Լյուկ Ուիլսոնը, Էմինեմը, Լեբրոն Ջեյմսը, Քևին Լավը, Մարկ Քյուբանը, Սաշա Գրեյը, Սեթ Գրինը, Վուպի Գոլդբերգը և այլք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Էջը IMDb.com կայքում»(անգլ.)
- ↑ Գիլբերթ, Մեթյու (2004 թ․ հուլիսի 16). «Հետևորդները գնում են Հոլիվուդ». «boston.com». Վերցված է 2007 թ․ փետրվարի 1-ին.(անգլ.)
- ↑ Բիանկուլի, Դեյվիդ և Գրոս, Թերի (հունիսի 8, 2008). «Օսկարի նոմիմինանտ Մարկ Ուոլբերգ». Ֆրեշ էյր.(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (անգլ.)
- Էջը TV.com կայքում Արխիվացված 2015-06-23 Wayback Machine (անգլ.)