Անտվերպենյան դպրոց
Անտվերպենյան դպրոց (հոլ.՝ Antwerpse School), Անտվերպեն քաղաքում (ներկայումս՝ Բելգիա) մի քանի դար շարունակ գոյություն ունեցած գեղարվեստական դպրոցի պայմանական անվանումը։
Պատմություն
խմբագրելXVI դարի սկզբին Անտվերպենը, լինելով նավահանգստային քաղաք և արդյունաբերական կենտրոն, տնտեսական նշանակալիության տեսակետից վերջնականապես հաղթեց Բրյուգեին և հաստատեց իր առաջնային դերը։ Բնակիչների նյութական դրության բարելավումը, Բրաբանտի հերցոգության սերտ կապերը Իտալիայի, վերջինիս տնտեսական ու գեղարվեստական կենտրոնների հետ մեծապես նպաստեցին, որ Անտվերպենը դառնա նշանավոր գեղարվեստական կենտրոն։ Արդեն իսկ XVI դարասկզբին այստեղ դրվել են կրոնական, արհեստագործական ու գեղարվեստական մի ուշագրավ ավանդույթի հիմքերը, ավանդույթ, որը կայանում էր Նեապոլ, Հռոմ, ավելի հազվադեպ՝ նաև Վենետիկ այցելության մեջ։ XVII դարում արդեն անտվերպենցիների կողմից առավել հաճախ այցելվող իտալական քաղաքներն են դարձել Հռոմն ու Ջենովան (վերջինս առավել սերտորեն կապված էր իսպանացիների տիրապետության տակ գտնվող Հարավային Նիդերլանդների՝ Ֆլանդրիայի հետ, և դա դրսևորվում էր ոչ միայն տնտեսության, այլև գեղարվեստի բնագավառում)։ Այդտեղ տարիներ շարունակ աշխատել, ստեղծագործել են Պիտեր Պաուլ Ռուբենսը, Անտոնիս վան Դեյկը։ Իսկ ֆլանդրիացի նկարիչ եղբայրներ Լուկաս ու Կոռնելիս դե Վալները Ջենովայում մինչև իսկ սեփական արվեստանոց էին բացել։
Ահա այդ ժամանակաշրջանում Անտվերպենում ստեղծվել է Սուրբ Ղուկասի անունը կրող գիլդիան, որը երկար տարիներ ու դարեր եղել է այդ քաղաքի նկարիչների գեղարվեստական ու մասնագիտական ամենանշանակալի հաստատությունը։ Այդ գիլդիայի բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ունակ է եղել որպես իր անդամ ճանաչելու կին նկարիչներին (իսկ նման քայլի գիլդիաները խիստ հազվադեպ էին դիմում)։ Գիլդիայի կին անդամներից կարելի է հիշատակել նկարչուհի Կլարա Պետերսին։
Արդեն իսկ XVI դարում անտվերպենյան դպրոցի ներկայացուցիչները զգալի հաջողությունների են հասել՝ ակնհայտորեն բաժանված լինելով հանդերձ երկու հիմնական ճյուղի՝
- XV դարի ազգային գեղարվեստական ավանդույթները շարունակողներ (Պիտեր Բրեյգել Ավագ)
- նիդերլանդական մաներայնության ոճի հետևորդներ, ոճ, որը սերտորեն կապված էր իտալական մաներայնության հետ (Մաբյուզ, Ֆրանս Ֆլորիս)։
Այս երկու ճյուղերի միաձուլումը տեղի չունեցավ, քանի որ նիդերլանդական արվեստոի իրապաշտական (ռեալիստական) ավանդույթները, իսկապես, չափազանց զորեղ էին և լավագույնս դրսևորվել են այդ ժամանակաշրջանի հատկապես դիմանկարի ու կենցաղային նկարի ժանրերում (Պիտեր Արտսեն, Ֆրանս Ֆլորիս)։ Իսկ հետագայում պարզապես գերակշռող դիրք են ձեռք բերել և հնարավոր դարձրել ազգային արվեստի մերձեցումը իտալական բարոկկոյի ժողովրդավարական ճյուղին՝ կարավաջոյականությանը (կարավաջիզմին). դա վառ կերպով իր արտացոլումն է գտել Ռուբենսի, Թեոդոր Ռոմբոուտսի, Պիտեր վան Մոլի, Թեոդոր վան Լունի, Գերարդ Դյուֆեի ստեղծագործություններում։ Իսկ մաներայնության ազդեցությունը գերակշռել է աստվածաշնչյան թեմաներով գործերում, առասպելաբանական ու այլաբանական կոմպոզիցիաներում։
Ինչպես իտալացի նկարիչները, այդպես էլ անտվերպենյան դպրոցի ներկայացուցիչները որմնանկարներ էլ են արել։ XVII դարում Հոլանդիայում, որտեղ դեկորատիվ նկարը տարածում չէր գտել ու չէր զարգացել, ազնվականական խավը դեկորատիվ որմնանկարներ է պատվիրել հենց ֆլամանդացի վարպետներին։ Այդ գործում ներգրավված են եղել անտվերպենյան դպրոցի լավագույն ներկայացուցիչները՝ Կոռնելիս Սխյուտը, Բերնարտ վան Օռլեյը, Պիտեր Կուկ վան Ալստը, Ռուբենսը, Յակոբ Յորդանսը, Յոոս դե Մոմպերը, Դավիդ Տենիրս Կրտսերը...
Ներկայացուցիչներ
խմբագրելXVI դար
խմբագրել- Յոահիմ Պատինիր (մոտ. 1480 — 1524)
- Յոոս վան Կլևե (մոտ. 1485 — 1541)
- Հարրի մետ դե Բլես (1500/1510 — 1555)?
- Օիտեր Կուկ վան Ալստ (1502 — 1550)
- Պիտեր Ալտսեն (1508 — 1575)
- Մաբյուզ (մոտ. 1478 — 1532)
- Պիտեր Բրեյգել Ավագ (1525 — 1569)
- Կոռնելիս Ֆլորիս դե Վրինդտ (1513/14 — 1575)
- Գիլլիս վան Կոնինգսլո (1544 — 1607)
- Կոռնելիս վան Դալեմ (1528—1573/1576)
- Յան Բրեյգել Ավագ (1568 — 1525)
- Տոբիաս Վերհախտ (1561—1631)
- Աբել Սկոտ (1570 — 1619)
- Անտոնիս Մոռ (1519 — 1575)
- Ադրիան Կեյ
- Յան Բրեյգել Կրտսեր (1601 — 1678)
- Ֆրանս Ֆլորիս (1517 — 1570)
- Յան վան Հեմեսսեն (մոտ. 1500 — ок. 1566)
- Յան Մասեյս (1510 — 1575)
- Քվենտին Մասեյս Կրտսեր (1543 — 1589)
- Ադամ վան Նոորտ (1561/2 — 1641)
- Յոոս դե Մոմպեր (1564—1635)
- Ֆրանս Պուրբուս Ավագ (1545 — 1581)
- Ֆրանս Պուրբուս Կրտսեր (1569—1622)
- Բարտոլոմեուս Շպրանգեր (1546 — 1611)
- Օտտո վան Վեեն (1556 — 1629)
- Մարտին դե Վոս (1532—1603)
- Սեբաստիան Վրանքս (1573 −1647)
XVII դար
խմբագրել- Պաուլ Բրիլ (1554—1626)
- Պիտեր Պաուլ Ռուբենս (1577—1640)
- Անտոնիս վան Դեյկ (1599—1641)
- Ֆրանս Սնեյդերս (157—1657)
- Թեոդոր Ռոմբոուտս (1597—1637)
- Գերարդ Դյուֆե (1594—1661)
- Ադամ դե Կոստեր (1586—1643)
- Աբրահամ վան Դիպենբեկ (1596—1675)
- Յակոբ Յորդանս (1593—1678)
- Ադրիան Բրաուեր (1605—1638)
- Էրազմ Քվելլին Կրտսեր (1607—1678)
- Թոմաս Վիլլեբոյրտս Բոսհարտ (1613—1654)
- Դավիդ Տենիրս Կրտսեր (1610—1690)
- Հենդրիկ վան Բալեն (1575—1632)
- Գասպեր դե Կրայեր (1584—1669)
- Կլարա Պետերս (1594 — մոտ. 1657)
- Հերկուլես Սեգերս (1591—1651)
- Դանիել Սեգերս (1590—1661)
- Կոռնելիս Սխյուտ (1597—1655)
- Յոոս վան Կրասբեկ (1605/1606 — մոտ. 1660
- Ֆրանս Ֆրանկեն Կրտսեր (1581—1642)
- Թեոդոր վան Տյուլդեն (1606—1669)
- Լուկաս վան Ուդեն (1595—1672)
- Ադրիան վան Ուտրեխտ(1599—1652)[1]
- Կոռնելիս դե Վոս (1584—1661)
- Յան Վիլդենս (1586—1653)
- Աբրահամ Յանսենս (1573—1632)
- Գեյսբրեխտ Լեյտենս (1586—1643 или 1656)
- Գասպեր վան դեմ Հեսկե (ок. 1585 — после 1648)
Գրականություն
խմբագրել- Rubens et les maîtres anversois au Musée de Valenciennes|éditeur=Revue française|lieu=Paris|année=1958|pages totales=|passage=|oclc=902431711}}
- Alfred|nom1=Michiels|titre=Rubens et l'école d'Anvers|éditeur=Renouard|lieu=Paris|année=1877|pages totales=378|oclc=2288020|lire en ligne=https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k6574132w}}Première édition : Paris, A. Delahays, 1854, 8 vol. }}
- La Peinture en Belgique|éditeur=ℓ'I.N.R.|lieu=Bruxelles|année=1937|pages totales=|oclc=82308873}}|Le deuxième chapitre est intitulé « L'école de Bruges, L'école d'Anvers au XVIe siècle, Pierre Bruegel ».}}
- Beele|prénom2=Paul|nom2=Verbraeken|responsabilité2=concept et dir. scientifique|titre=La renommée de l'école artistique d'Anvers : deux séries picturales de Nicaise De Keyser|périodique=Après et d'après Van Dyck|éditeur=Hessenhuis, Stad Antwerpen|lieu=|volume=|numéro=89-95|jour=|mois=|année=1999|isbn=90-5846-017-7|oclc=886789154|consulté le=15 février 2015}}
- Portretten der voornaamste kunst-schilders|sous-titre=plaatsnijders, beeldhouwers en bouwmeesters der Antwerpsche School sedert Quinten Massys : 150 lichtdrukplaten|éditeur=Mees & Co.|lieu=Anvers|année=1877|pages totales=|passage=|oclc=58593256|lire en ligne=}}Portraits des principaux artistes-peintres : graveurs, sculpteurs et architectes de L'Ecole d'Anvers depuis Quinten Massys : 150 planches héliotypiques.}}
- (Գերմաներեն) Hans Jantzen, Das Niederländische Architekturbild, Braunschweig, Klinkhardt & Biermann, 1910
- Bernard G. Maillet, La Peinture Architecturale des Écoles du Nord : les Intérieurs d'Églises 1580-1720, Pandora, Wijnegem, 2012, 97890-5235-337-1
- Никулин Н. «Нидерландская живопись 15-16 веков в Эрмитаже», Л, «Аврора», 1972
- Всеобщая история искусств. — Т.4. — М., 1963.
- Hocke G.R. Die Welt als Labyrinth. Manier und Manie in der europaischen Kunst. — Hamburg, 1957—1959. — T. 1-2.
- Briganti G. La Maniera italiana. — Roma, 1961.
- Shearman J. Mannerism. — Harmondsworth, 1967.
- Würtenberger F. Der Manierismus. Der europäische Stil des sechzehnten Jahrhunderts. — Wien, 1979.
- Pinelli A. La bella maniera. — Torino, 1993.
- Barilli R. Maniera moderna e manierismo. — Milano, 2004.
- Тананаева Л. И. Некоторые концепции маньеризма и изучение искусства Восточной Европы конца XVI и XVII века // «Советское искусствознание». — М.: 1987. — Вып. 22. — С. 123—167.
- Тананаева Л. И. Рудольфинцы: Пражский художественный центр на рубеже XVI—XVII вв. — М.: Наука. — 1996.
- Caravaggio and His Followers, Furora Art Publishers. — Leningrad, 1975(անգլ.)
- Микеланджело да Караваджо. Документы.воспоминания современников. М, «Искусство», 1975
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ютрехт, Адриан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)