Անրի Մարի Դյուկրոտե դը Բլենվիլ
Անրի Մարի Դյուկրոտե դը Բլենվիլ (ֆր.՝ Henri Marie Ducrotay de Blainville, սեպտեմբերի 12, 1777[1][2][3], Arques-la-Bataille[4] - մայիսի 1, 1850[5][4][6][…], Սեն-Լազար կայարան, former 1st arrondissement of Paris), ֆրանսիացի կենդանաբան և անատոմ։ Պալեոնթոլոգիա (հնէաբանություն) գիտական եզրույթի հեղինակը։ Զբաղվել է նաև ջրիմուռների ուսումնասիրությամբ։
Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1825)[10], Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1832)[11], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ (1840)[12][13]։
Կենսագրություն
խմբագրել1796 թվականին Բլենվիլը եկել է Փարիզ՝ նկարչություն սովորելու, բայց որոշ ժամանակ անց մտադրությունը փոխել է և որոշել է նվիրվել բնագիտությանն ու դառնալ պրոֆեսոր։ Նա գրավել է Ժորժ Կյուվիեի ուշադրությունը, ում օգնականն է դարձել և երբեմն փոխարինել որպես դասախոս Կոլեժ դը Ֆրանսում, Լոնդոնի Athenaeum ակումբում։ 1812 թվականին Կյուվիեի աջակցությամբ անատոմիայի և կենդանաբանության ամբիոնի օժանդակող պրոֆեսորի պաշտոն է ստացել։ Բայց տարիների ընթացքում նրանց հարաբերությունները սրվել են, ավարտվել բացահայտ թշնամությամբ[14]։
1819 թվականին Բլենվիլն ընտրվել է Ֆիլադելֆիայի Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ[15], 1825 թվականին՝ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ, 1830 թվականին փոխարինել է Ժան Բատիստ Լամարկին բնության պատմության թանգարանի գիտական ամբիոնում։ Երկու տարի անց, Կյուվիեի մահից հետո, վերջինիս փոխարինել է համեմատական անատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնում և ապացուցել, որ իր նախկին ուսուցչի արժանի ժառանգորդն է։ 1837 թվականին Բլենվիլն ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի օտարերկրյա անդամ[14]։
Մահացել է 1850 թվականի մայիսի 1-ին ապոպլեքսիայի սուր նոպայից, որը հավածել է նրան Փարիզի Embarcadère du Havre (ներկայիս Gare Saint-Lazare) երկաթուղային կայարանում՝ գնացքի վագոնում[16]։
Բլենվիլը համարվել է անհետացած և գոյատևած բազմաթիվ կենդանաբանական տեսակների (ներառյալ իր պատվին անվանված կտուցավոր կետի՝ Mesoplodon densirostris-ի) տաքսոնների հեղինակ։
Հերպետոլոգիայի բնագավառում նա ընդունել է Պիեռ Անդրե Լատրեյի առաջարկը՝ երկկենցաղները սողուններից առանձնացնելու մասին, այնուհետև (1816 թ.) մշակել է կենդանները ենթախմբերով դասավորելու կարգը՝ որպես առաջնային չափորոշիչներ կիրառելով սերնդագոյացման օրգանները[17][18]։ Նա գիտականորեն նկարագրել է սողունների նոր բացահայտված մի քանի տեսակներ[19]։
Բլենվիլը մերժել է էվոլյուցիան։ Նա Լամարկի էվոլյուցիոն գաղափարների քննադատն էր, բայց Լամարկի նման պաշտպանել է գոյացման մեծ շղթայի գաղափարը[20][21]։
1822 թվականի հունվարին Բլենվիլը իր Journal de physique ամսագրում առաջին անգամ կիրառել է պալեոնթոլոգիա տերմինը։
Ի պատիվ Անրի Բլենվիլի անվանված տաքսոններ
խմբագրելԱշխատություններ
խմբագրել- Prodrome d’une nouvelle distribution du règne animal, 1816
- Ostéographie ou description iconographique comparée du squelette et du système dentaire des mammifères récents et fossiles, 1839—1864 (неоконченное)
- Faune française, 1821—1830
- Cours de physiologie générale et comparée, professé à la Faculté des sciences de Paris, Vorlesungsnachschriften, hrsg. von Henry Hollard, 1833
- Manuel de malacologie et de conchyliologie, 1825—1827
- Manuel d’actinologie ou de zoophytologie, 1834
- Histoire des sciences de l’organisation et de leurs progrès, comme base de la philosophie, Vorlesungsnachschriften, hrsg. von T. L. M. Maupied, 1845
- Sur les Principes de la zooclassie, ou de la Classification des animaux, 1847
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Académie nationale de médecine (ֆր.)
- ↑ 2,0 2,1 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ 3,0 3,1 Base biographique (ֆր.) — BIU Santé.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Biographies of the Entomologists of the World — Senckenberg German Entomological Institute.
- ↑ https://www.academie-sciences.fr/fr/Liste-des-membres-depuis-la-creation-de-l-Academie-des-sciences/les-membres-du-passe-dont-le-nom-commence-par-b.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 37.
- ↑ Les membres du passé dont le nom commence par B Արխիվացված 2021-04-13 Wayback Machine(ֆր.)
- ↑ Blainville; Henri Marie Ducrotay de (1788 - 1850) Արխիվացված 2022-03-23 Wayback Machine(անգլ.)
- ↑ ras|49429|Анри-Мари Дюкроте де Бленвиля
- ↑ «Бленвиль Анри-Мари Дюкроте де» (ռուսերեն). Информационная система «Архивы Российской академии наук». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 14,0 14,1 Chisholm, 1911
- ↑ «APS Member History». search.amphilsoc.org. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Du jardin au Muséum en 516 biographies / Philippe Jaussaud; Edouard-Raoul Brygoo .- Paris : Muséum national d'histoire naturelle, 2004 .- pp. 169-170 Արխիվացված 2014-02-21 Wayback Machine (Archives)
- ↑ Encyclopædia Britannica, 9th ed. (1878) Amphibia
- ↑ Google Books Report of the Annual Meeting, Volume 4, Part 1835 by British Association for the Advancement of Science. Meeting
- ↑ "Blainville". The Reptile Database. www.reptile-database.org.
- ↑ Appel, Toby A. (1980). Henri De Blainville and the Animal Series: A Nineteenth-Century Chain of Being. Journal of the History of Biology 13 (2): 291-319.
- ↑ Desmond, Adrian. (1989). The Politics of Evolution: Morphology, Medicine, and Reform in Radical London. University of Chicago Press. p. 52. 0-226-14374-0 "As early as 1816 Henri de Blainville, professor of zoology at the faculty of sciences, had adopted Lamarck's animal series, with its spontaneously generated base (although without accepting his transformism)"
- ↑ Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. 978-1-4214-0135-5. ("Blainville", p. 26).
- ↑ Christopher Scharpf & Kenneth J. Lazara (2018 թ․ սեպտեմբերի 22). «Order SYNGNATHIFORMES: Families AULOSTOMIDAE, CENTRISCIDAE, FISTULARIIDAE, SOLENOSTOMIDAE and SYNGNATHIDAE». The ETYFish Project Fish Name Etymology Database. Christopher Scharpf and Kenneth J. Lazara. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
Գրականություն
խմբագրել- Иностранные члены Российской академии наук XVIII−XXI вв.: Геология и горные науки. / Отв. редактор И. Г. Малахова. М.: ГЦ РАН, 2012. — 504 с. ISBN 978-5-904509-08-8 (эл. версия).
Արտաքին հղումներ
խմբագրել- «Дюкроте-де-Бленвиль, Анри-Мари». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Մարի Դյուկրոտե դը Բլենվիլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Մարի Դյուկրոտե դը Բլենվիլ» հոդվածին։ |