Անֆիլադ
Անֆիլադ (ֆր.՝ enfilade),
- սենեկաշար, սրահաշար, հաջորդականորեն կից սենյակների շարք, որոնց դռների բացվածքները դասավորված են միևնույն առանցքով և բաց վիճակում երևվում է բոլոր ինտերիերների միջանցուկ հեռապատկերը։ Մասնավորապես, անֆիլադը բնորոշ է բարոկկոյի ու կլասիցիզմի պալատներին և XIX-XX դարերի թանգարանային շենքերին։ Անֆիլադը են կոչվում նաև ճարտարապետական անսամբլների համակարգ կազմող, միմյանց նկատմամբ տարածականորեն բաց հրապարակները։
- Ռազմական տողահարություն, ճակատի երկայնքով գնդակոծում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անֆիլադ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 465)։ |