Ան-12-ի ավիավթար Աֆղանստանում
Ան-12-ի ավիավթար Աֆղանստանում ավիավթար, որը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 18-ին։ Ան-12 ինքնաթիռը թռչում էր Դվարեյի օդանավակայանից դեպի Աֆղանստանի օդանավակայան։
Ան-12-ի ավիավթար Աֆղանստանում | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ինքնաթիռի կործանում |
Թվական | մայիսի 18, 2016 |
Ժամանակ | 14:30 |
Պատճառ | Հետաքննությունը շարունակվում է |
Վայր | Դուարեր, Հիլմենդ, Աֆղանստան |
Թռիչքի վայր | Դուարեր |
Վերջնական կետ | Մարի |
Զոհվածներ | 7 մարդ |
Aviation Safety Network ID | 20160518-0 |
Օդանավ | |
Մոդել | Ան-12 |
Ավիաընկերություն | Silk Way Airlines |
Կողային համար | 4K-AZ25 |
Արտադրման թվական | 1963 |
Կենդանի մնացած | 2 ± 1 |
Ինքնաթիռը վարձակալվել էր ադրբեջանական ընկերության կողմից, որով նախատեսված էր իրականացնել բեռնափոխադրումներ դեպի Աֆղանստան։
Վթարի ժամանակ Ինքնաթիռում գտնվում էին 9 անձնակազմի անդամներ։
Ինքնաթիռ
խմբագրելԱն-12 ինքնաթիռը արտադրվել է 1963 թվականին Տաշքենդում։ Իր ամբողջ պատմության ընթացքում ինքնաթիռը մանրակրկիտ վերանորոգվել է ընդամենը չորս անգամ։ Ինքնաթիռի շահագործումը պետք է լրանար 2016 թվականի հոկտեմբերին։ Այդ բանից հետո, ինքնաթիռը պետք է գնար տեխզննման, որտեղ կվորոշեին ինքնաթիռը կշահագործվի թե ոչ[1]։
Ավիավթար
խմբագրելՏեղական ժամանակով ժամը 14:30 ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Անձնակազմի անդամներից փրկվել են միայն երկու մարդ` Անդրեյ Գանժան և Ռամզի Ալիյեվը։ Մայիսի 20-ին օդանավի «Սև արկղ»-ը ուղարկվել է Բաքու, հետագա հետաքննության համար[2]։
Անձնակազմի անդամներ
խմբագրելԱնձնակազմի անդամներ | Քաղաքացիություն | Գրասենյակ | Ծննդյան տարեթիվ |
---|---|---|---|
Շայդանով Ռաշիդ Ռախմանովիչ | Ուզբեկստան | Կապիտան | 1953 |
Աբդուլաևեվ Ալտայ Օկտայ օգլի | Ադրբեջան | երկրորդ օդաչու | 1971 |
Ասադուլաևեվ Նազիմ Օրուդջալի օգլի | Ադրբեջան | ծովագնաց | 1968 |
Ռզաև Նադիր Ադիգեզալ օգլի | Ադրբեջան | Բորտմեխանիկ | 1964 |
Շախվերդիև Ֆիրդոուսի Շիր օգլի | Ադրբեջան | Ռադիո օպերատոր | 1964 |
Զուլֆիև Ազեր Ագակիշի օգլի | Ադրբեջան | Թռիչքի օպերատոր | 1973 |
Զադնիպրյանեց Ռուսլան Վլադիմիրովիչ | Ուկրաինա | Տեխնիկ | 1969 |
Գանջա Անդրեյ Նիկոլաևիչ | Ուկրաինա | Տեխնիկ | 1955 |
Ալիյեվ Ռամզի Մամուդովիչ | Ուկրաինա | Տեխնիկ | 1963 |