Աշաք (մալթ.՝ Ħal Għaxaq), գյուղ Մալթայի հարավային շրջանում։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 4.722[4][5], 2020 թվականի հունիսի 1-ի տվյալներով՝ 4.928[6]: Վարկածներից մեկի համաձայն՝ բնակավայրի անվանումը առնչվում է Axiaq (գրվում է նաև Axiak կամ Asciak) ազնվականական տոհմի հետ, որը 14-րդ դարում կալվածքներ է ունեցել այս վայրերում[7]։ Ըստ երկրորդ վարկածի՝ գյուղի անվանումը ծագել է մալթերեն համահունչ մի բառից, որը թարգմանաբար նշանակում է բերկրանք։

Բնակավայր
Աշաք
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
ՀամայնքSouthern Region (Nofsinhar)?[1][2]
Մակերես3,9 կմ²
ԲԾՄ76 մետր
Բնակչություն4722 մարդ (մարտի 31, 2014)[3]
Փոստային դասիչGXQ
Աշաք (Մալթա)##
Աշաք (Մալթա)

Տեսարժան վայրեր

խմբագրել

Գյուղի պաշտամունքային գլխավոր կառույցը Սուրբ Մարիամի վերափոխման եկեղեցին է, որը մալթացիների շրջանում առավել հայտնի է Santa Marija անվանումով։ Կառուցվել է 1784 թվականին, բարոկկո ոճով։ Եկեղեցում կանգնեցված է Կույս Մարիամի արձանը, որը 1808 թվականի գործ է։ Մարիամ Աստվածածինը համարվում է բնակավայրի հովանավոր սուրբը։ Նրա տոնը մեծ շուքով նշվում է յուրաքանչյուր տարի, հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 15-ը։

Բնակավայրի մյուս տեսարժան վայրերից են՝

  • Սբ. Ֆիլիպի մատուռը
  • Սբ. Լյուսիի մատուռը 1535 թ.
  • Քավություն շնորհող Քրիստոսի մատուռը
  • Ծովային խեցգետնակերպերի խեցիներով զարդարված շինությունը

Գյուղում գործում են Lidl սուպերմարկետը[8] և առևտրի ավելի փոքր մի քանի օբյեկտներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://localgovernmentdivisioncms.gov.mt/en/DLG/Department%20for%20Local%20Government/Pages/Commitees.aspx#:~:text=to%20increase%20to%206%20Regional%20Councils%20in%20November%202021
  2. https://legislation.mt/eli/cap/363/eng
  3. http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
  4. «Estimated Population by Locality 31st March, 2014». Government of Malta. 2014 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  5. https://web.archive.org/web/20150621211549/https://secure2.gov.mt/localgovernment/file.aspx?f=7810%7Ctytu%C5%82%3DEstimated Population by Locality 31st March, 2014|data dostępu=2016-07-03|opublikowany=gov.mt|język=en|data=16 maja 2014}}
  6. https://localgovernment.gov.mt/en/DLG/Local%20Councils%20Info/AnRep/Population%202020.pdf%7Ctitel=Estimated(չաշխատող հղում) Population by Locality 1st January, 2020 |hämtdatum=2021-04-14 |författare= |efternamn= |förnamn= |författarlänk= |efternamn2= |förnamn2= |datum= |år= |månad= |format=pdf |verk= |utgivare=National Statistics Office (NSO) |sid= |språk= |doi= |arkivurl= |arkivdatum= |citat= |ref= }}
  7. «Ħal Għaxaq». lc.gov.mt. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
  8. Store - Lidl.com.mt

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշաք» հոդվածին։