Աշեր
Աշեր Ռեյմոնդ IV (անգլ.՝ Usher Raymond IV, հոկտեմբերի 14, 1978[4], Դալաս), ամերիկացի երգիչ-երգահան, պարող և դերասան։ Աշերը հայտնի դարձավ 1997 թվականին, իր «My Way» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, որի «Nice & Slow» սինգլը Billboard Hot 100 երգերի հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այդ ալբոմը նաև 6 անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել RIAA-ի (Recording Industry Association of America, Ամերիկայի ձայնագրման արդյունաբերական ընկերություն) կողմից։ Այս հաջողություններից հետո, 2001 թվականին Աշեր թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «8701»: Այս ալբոմը 4 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ RIAA ընկերության կողմից, իսկ ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլները նաև գլխավորել են Billboard Hot 100-ը։
Աշեր | |
---|---|
Աշերը 2010 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Usher |
Ի ծնե անուն | Աշեր Ռեյմոնդ IV |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1978 (46 տարեկան) Դալաս, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ |
Ժանրեր | Փոփ, R&B, սոուլ, հիփ հոփ, պարային |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան, դերասան, պարող, գործարար |
Երգչաձայն | տենոր[1] |
Գործիքներ | վոկալ[2] |
Գործունեություն | 1991-ներկա |
Լեյբլ | LaFace Records, Arista Records, Jive Records, RCA Records |
Կրթություն | North Springs High School? |
Կապված | Ջերմեյն Դյուպրի, Ջասթին Բիբեր, Շոն Քոմբս, Ռիկո Լավ, Լուդաքրիս, Ռիք Ռոս, Լիլ Ջոն, Ար Քելլի |
Ամուսին | Grace Miguel? |
Պարգևներ | |
Կայք | ushernow.com |
Ստորագրություն | |
Usher Raymond Վիքիպահեստում |
2004 թվականին թողարկվում է Աշերի «Confessions» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 20 միլիոն օրինակով և Աշերին դարձրել է 2000-ականների ամենաշատ վաճառվող արտիստներից մեկը։ Ալբոմը RIAA-ի կողմից ստացել է ադամանդե սերտիֆիկատ։ Այս ալբոմի «Yeah!», «Burn» «Confessions Part II», և «My Boo» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը։ 2008 թվականին թողարվում է Աշերի «Here I Stand» անվամբ հինգերորդ ստուդիական ալբոմը, որը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Love In This Club» սինգլը Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել։
2010 թվականին Աշերը թողարկում է իր «Raymond v. Raymond» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ Այս ալբոմը նաև RIAA-ի կողմից նաև ստացել է պլատինե սերտիֆիկատ։ Billboard Hot 100-ում առաջին հորիզոնականն են գրավում ալբոմի «OMG» և «Love in This Club» սինգլները։ 2010 թվականին Աշերը նաև թողարկում է «Versus» կոչվող մինի ալբոմը, որի «DJ Got Us Fallin' In Love» սինգլը գլխավորում է Billboard Hot 100-ը։ 2012 թվականին թողարկվում է «Looking 4 Myself» անվանումը կրող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այս ալբոմը ի տարբերություն նախորդների, թողարկման առաջին շաբաթում ավելի ցածր վաճառք գրանցեց։
RIAA-ն Աշերին ճանաչում է ամենավաճառվող արտիստներից մեկը Միացյալ Նահանգների երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ։ Ամբողջ աշխարհում նա վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնագրությունը, որից 23 միլիոնը միայն Միացյալ Նահանգներում։ Իր կարիերայի ընթացքում Աշերը ստացել է բազմաթիվ մրցանականեր, այդ թվում այդ թվում 8 Գրեմմի։ 2009 թվականի վերջին Billboard ամսագիրը նրան ճանաչել է 2000-ականների իր Hot 100 հիթ շքերթի համար մեկ արտիստը։ Նույն ամսագիրը նրան նաև ճանաչել է 2000-ականների 2-րդ ամենահաջողակ արտիստը։
Վաղ կյանք
խմբագրելԾնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին Դալասում, Տեխաս[5]։ Նրա հայրը թողել է ընտանիքը, երբ Աշերը եղել է ընդամենը 1 տարեկան։ Նա իր մանկությունը անց է կացրել Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում, որտեղ 9 տարեկանում նա երգել է տեղի եկեղեցական երգչախմբում[6]։ Աշերի ընտանիքը այնուհետև տեղափոխվում է Ատլանտա, որտեղ նա ավելի լուրջ է սկսում զբաղվել երաժշտությամբ[7]։
Երաժշտական կարիերա
խմբագրել1987-1996: Կարիերայի սկիզբ և «Usher»
խմբագրել11 տարեկանում Աշերը դարձավ NuBeginnings կվինտետի անդամ, որի կազմակերպիչը Դերիլ Ուիլերն էր։ 1991 թվականին Աշերը ձայնագրեց 10 երգ այդ խմբի հետ, որոնք ընդգրկվեցին «Nubeginning Featuring Usher Raymond IV» ալբոմում[8]։ Այդ ալբոմի թողարկումից հետո, Աշերը իր մոր խորհրդով այլևս չշարունակեց համագործակցել այդ խմբի հետ, քանի որ ըստ նրա մոր՝ դա «վատ փորձ» էր[6]։ Այդ ալբոմը վերաթողարկվեց 2002 թվականի ապրիլին Hip-O Records լեյբլի կողմից[6][9]։
13 տարեկանում Աշերը մասնակցեց «Աստղի որոնում» (անգլ.՝ Star Search) հեռուստաշոուին, որտեղ նրան նկատեց LaFace Records ձայնագրման լեյբլի ներկայացուցիչներից մեկը և Աշերին ներկայացրեց այդ լեյբլի համահիմնադիր Էլ Էյ Ռեյդին։ Այնուհետև նա ստորագրեց պայմանագիր այդ ընկերության հետ և դարձավ դրա անդամ[10][11]։ Աշերի մայրը, ով աշխատում էր բժշկական տեխնոլոգ, թողեց իր աշխատանքը և սկսեց զբաղվել որդու կարիերայով։ 1993 թվականին Աշերը ձայնագրեց «Call Me A Mack» երգը, որը դարձավ «Poetic Justice» ֆիլմի սաունդթրեք[8]։ 1994 թվականի օգոստոսի 30-ին թողարկվեց նրա դեբյուտային «Usher» ալբոմը, որը զբաղեցրեց 167-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[12]։ Ալբոմի երգացանկը ընդգրկում է 14 ստեղծագործություն, որոնցից երեքը՝ «Can U Get wit It», «Think of You» և «The Many Ways» երգերը թողարկվել է որպես սինգլներ։ Ամերիկացի ռեփեր Շոն Քոմսը ալբոմի հինգ երգերի պրոդյուսերն է[10]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, Աշերն շարունակեց կատարելագործել իր երգեցողությունը և սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա։ Այս ընթացքում նա նաև իր մասնակցությունն ունեցավ ամերիկացի երգչուհի Մոնիկայի «Let's Straighten It Out» երգում[13], ինչպես նաև ձայնագրեց «I Swear I'm In Love» երգը «Kazaam» (1996) ֆիլմի համար[14]։
1997-2003: «My Way» և «8701»
խմբագրելԱշերն իր «My Way» կոչվող երկրորդ ալբոմը թողարկելու նպատակով սկսեց համագործակցել պրոդյուսեր Ջերմեյն Դյուպրիի հետ[15]։ Այն թողարկվեց 1997 թվականի սեպտեմբերի 16-ին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[12]։ Ալբոմը Միացյալ Նահանգներում 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ[16]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «You Make Me Wanna...» ստեղծագործությունը, գլխավորեց Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթը[17], իսկ Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[18]։ Այն դարձավ Աշերի առաջին սինգլը, որն Միացյալ Նահանգներում ստացավ ոսկե և պլատինե սերտիֆիկատներ[16]։ Այս երգը նաև առաջադրվեց Գրեմմիի «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» անվանակարգում, սակայն ստացավ մրցանակը[19]։ «My Way» ալբոմի երկրորդ սինգլը «Nice & Slow»-ն է, որը գլխավորելով Billboard Hot 100-ը՝ դարձավ Աշերի առաջին հիթը, որն Միացյալ Նահանգներում զբաղեցեց առաջին հորիզոնականը[18]։ 1997 թվականի վերջին Աշերը սկսեց ելույթներով հանդես գալ Շոն Քոմսի «No Way Out» համերգային շրջագայության ժամանակ[20]։ Հաջորդ տարի ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը նրան ընդգրկեց իր «The Velvet Rope» համերգային շրջագայությունում՝ որպես շոուի բացում կատարող երգիչ[21]։ Աշերի առաջին համերգային ալբոմը, որը կրում է «Live» անվանումը, թողարկվել է 1999 թվականին և ստացել է ոսկե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[16]։
Աշերն իր երրորդ ալբոմը, որն ի սկզբանե անվանված էր «All About U», նախատեսել էր թողարկել 2001 թվականի սկզբին[22]։ Ավելի ուշ ալբոմը վերանվանվեց «8701» և վաճառքի դուրս եկավ նույն տարվա հուլիսի 1-ին[23]։ Այն Billboard 200-ում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[12], սակայն գլխավորեց Կանադայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները[24][25]։ Ալբոմը 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[16]։ Ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլներն շաբաթներ շարունակ մնացին Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնականում[18]։
2002 թվականին Շոն Քոմսը համագործակցությամբ Աշերի և ռեփեր Լունի հետ թողարկեց իր «I Need a Girl (Part One)» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[26]։ Նույն տարվա փետրվարին Աշերի «U Remind Me երգը» Գրեմմի մրցանակաբաշխությունում ստացավ «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» մրցանակը[27]։ Հաջորդ տարի այդ նույն մրցանակն ստացավ «U Don't Have to Call» երգը[28], որի շնորհիվ Աշերը դարձավ երրորդ արտիստը (Սթիվի Ուանդերից և Լյութեր Վանդերոսից հետո), ով այդ անվանակարգում հաղթում է երկու տարի անընդմեջ։
2004-2009: «Confessions» և «Here I Stand»
խմբագրել2004 թվականի մարտի 23-ին թողարկվեց Աշերի չորրորդ ալբոմը, որը կրում է «Confessions» անվանումը։ Ալբոմը թողարկման առաջին շաբաթում վաճառեց մոտավորպես 1.1 միլիոն օրինակով և գլխավորեց Billboard 200-ը[12][29]։ Հետագայում ամբողջ աշխարհում վաճառվեց այդ ալբոմի 20 միլիոն օրինակ[30], որից միայն 10 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում[31], ինչի շնորհիվ ալբոմը ստացել է ադամանդե սերտիֆիկատ ամերիկյան RIAA ընկերության կողմից[16]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Yeah!» ստեղծագործությունը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Լուդաքրիսն ու Լիլ Ջոնը, դարձավ միջազգային հիթ և գլխավորեց մի շարք երկրների հիթ շքերթներ, այդ թվում Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ը[18]։ Ալբոմի «Burn» և «Confessions Part II» սինգլները նույնպես գլխավորեցին Billboard Hot 100-ը, ընդ որում «Burn»-ը 8 շաբաթ շարունակ[18]։ «My Boo» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը, 2004 թվականի սեպտեմբերին նույնպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը այդ հիթ շքերթում[18]։ Ալբոմի վերջին «Caught Up» սինգլը նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[18]։
«Confessions» ալբոմի շնորհիվ Աշերն ստացավ մի շարք մրցանակներ, այդ թվում 4 Ամերիկյան երաժշտական մրցանակ, 2 MTV եվրոպական երաժշտական մրցանակ, 2 MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ և 3 Համաշխարհային երաժշտական մրցանակ[32][33][34][35]։ 2004 թվականին նա ճանաչվեց «Տարվա արտիստ» Billboard մրցանակաբաշխությունում[36]։ 2005 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում նա հաղթեց 3 անվանակարգում. «Դուետի կամ խմբի R&B վոկալ կատարում» մրցանակը «My Boo» երգի համար, «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» «Yeah!» երգի համար և «Լավագույն ժամանակակից R&B ալբոմ» մրցանակը «Confessions» ալբոմի համար[37]։ 2004 թվականի նա իր մասնակցությունն ունեցավ Լիլ Ջոնի «Lovers and Friends» երգում, որը 2005 թվականի սկզբին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[38]։ 2007 թվականին Աշերն համագործակցեց ամերիկացի ռեփեր Ար Քելլիի հետ և նրանք թողարկեցին «Same Girl» սինգլը, որն ընդգրկվեց ռեփերի «Double Up» ալբոմում[39]։
2008 թվականի մայիսի 26-ին թողարկվեց Աշերի «Here I Stand» կոչվող հինգերորդ ալբոմը, որը առաջին շաբաթում ունեցավ 433.000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[40]։ Այն նաև գլխավորեց Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները։ Հետագա տարիներին ամբողջ աշխարհում վաճառվել է այդ ալբոմի 5 միլիոն օրինակ[41], որից 1.5 միլիոնը Միացյալ Նահանգներում[42]։ Այդ ալբոմը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր նկատել են Աշերի աճն ու հասունությունը ալբոմի երգերում։ Ալբոմի «Love In This Club» (Յանգ Ջիզիի մասնակցությամբ) սինգլը դարձավ միջազգային հիթ և 3 շաբաթ շարունակ մնաց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում[18]։ Այդ սինգլը գլխավորեց Նոր Զելանդիայի հիթ շքերթը, ինչպես նաև բարձր հորիզոնականներ զբաղեցրեց Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Բելգիայում, Կանադայում և մի շարք այլ երկրներում։ Ալբոմի «Love in This Club Part II» սինգլը, որն համագործակցություն է երգչուհի Բիյոնսեի և ռեփեր Լիլ Ուեյն հետ, զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[18]։ Ամերիկյան և միջազգային հիթ շքերթներում համեմատաբար ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցրեցին ալբոմի «Moving Mountains», «Here I Stand» և «Trading Places» սինգլները[18]։ Ալբոմը գովազդելու նպատակով Աշերը նաև սկսեց համերգային շրջագայություն, որի հանդիսատեսը միայն կանայք էին[43]։ 2009 թվականի հունվարի 18-ին Աշերը Շակիրայի և Սթիվի Ուանդերի հետ ելույթ ունեցավ Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ միջոցառմանը, որը անցկացվեց Լինքոլն Մեմորիալ (անգլ.՝ Lincoln Memorial) կառույցի առջև[44]։ Նույն տարվա հուլիսի 7-ին նա կատարել է «Gone Too Soon» երգը Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված արարողությանը[45]։
2010-2011: «Raymond v. Raymond»
խմբագրելԵրգչի «Raymond v. Raymond» անվանումը կրող վեցերորդ ալբոմը վաճառքի դուրս եկավ 2010 թվականի մարտի 26-ին[46]։ Թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 329.107 օրինակով և գլխավորեց Միացյալ Նահանգների Billboard 200-ը[47]։ Ավստրալիական և բրիտանական հիթ շքերթներում ալբոմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդգրկվեց Կանադայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի և Թայվանի հիթ շքերթների տասնյակում։
Ալբոմի առաջին սինգլը է «Papers»-ն է, որը գլխավորել է Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթը, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը։ «Hey Daddy (Daddy's Home)» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Plies-ը, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում և 24-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[18][48]։ Ալբոմի «Lil Freak» սինգլը, որն համագործակցություն է ռեփեր Նիքի Մինաժի հետ, զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում և ութերորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում[18][48]։ Ալբոմի ամենամեծ հաջողություն ունեցած սինգլը «OMG»-ն է, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Will.i.am-ը։ Այդ սինգլը ստացավ դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերին դուր եկավ երգի պարային/ակումբային տրամադրությունը[49], իսկ որոշները քննադատեցին երգում օգտագործվող Auto-Tune-ը[50]։ «OMG» սինգլը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում[18]։ Այն նաև գլխավորեց Ավստրալիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթները։
Կատարողական արվեստ
խմբագրելԵրաժշտական ոճ
խմբագրելԱշերի երգերը հիմնականում R&B ժանրում են[51], սակայն նաև ներառում են տարրեր փոփ, սոուլ, դանս և հիփ հոփ ժանրերից։ Նրա «Raymond v. Raymond» և «Looking 4 Myself» ալբոմների երգացանկը ընդգրկում է բազմաթիվ էլեկտրոփոփ և դանս փոփ ժանրերի երգեր[52]։ 2004 թվականին թողարկված «Confessions» ալբոմից հետո, Աշերի մեծ թվով երգեր ինքնակենսագրական բնույթ ունեն, որոնք անդրադառնում են նրա ապրելակերպին, հարաբերություններին և սիրուն։
Անձնական կյանք
խմբագրել2001 թվականից Աշերը հանդիպել է TLC խմբի նախկին անդամ Ռոզոնդա Թոմասի հետ, սակայն նրանք բաժանվել են 2003 թվականի դեկտեմբերին[53]։ 2005 թվականի նոյեմբերից նա սկսել է հանդիպել ոճավորող Թամեկա Ֆոսթերի հետ, ով մի քանի տարի շարունակ եղել է նրա անձնական ոճավորողը[54]։ Նրանք ամուսնացել են 2007 թվականի օգոստոսի 3-ին Ատլանտայում[55], իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 1-ին, նույն քաղաքում տեղի է ունեցել նրանց մեծ հարսանեկան արարողությունը[56]։ Նրանք միասին ունեն 2 երեխա[57][58]։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
- «Usher» (1994)
- «My Way» (1997)
- «8701» (2001)
- «Confessions» (2004)
- «Here I Stand» (2008)
- «Raymond v. Raymond» (2010)
- «Looking 4 Myself» (2012)
- «Hard II Love» (2016)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20200201154957/http://www.criticofmusic.com/2013/05/vocal-range-and-profile-usher.html
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ 3,0 3,1 https://www.grammy.com/artists/usher/16167
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Millner, Denene (1999 թ․ նոյեմբերի 9). «JOINING THE CLASS STRUGGLE R&B SUPERSTAR PLAYS THE LEADER OF A SCHOOL REVOLT IN 'LIGHT IT UP'». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Usher: King Me». MTV. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Driven: Usher». Vh1. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 8,0 8,1 «Early Usher Recordings Get A Nubeginning». MTV. 2002 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Hip-O Turns Back The Clock On Usher». Billboard. 2002 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ 10,0 10,1 «Usher: Biography». Allmusic. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Usher». Billboard. 2008 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Panther: Review». Allmusic. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ «I Swear I'm In Love – Usher». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 23-ին.
- ↑ «10 Years Later: Jermaine Dupri Talks Chilli & Usher, Cheating On Janet Jackson & The Making Of "Confessions"». Bossip. 2014 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Gold and Platinum». Recording Industry Association of America. էջ 2. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Usher on Michael Jackson, Justin Bieber and the struggle to stay a superstar». The Guardian. 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
- ↑ 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Grammys Flashback '98: Usher's Stepping Stone». ETonline.com. 2013 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
- ↑ «P. Diddy Directing Video For Usher's 'I Don't Know'». MTV. 2001 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Usher Scores Opening Slot For Janet Jackson Tour». MTV. 1998 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Usher Blames Album Delays On Napster Leaks». MTV. 2001 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Usher Turns U Into 8701». MTV. 2001 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «U.K. Charts Welcome Robbie, Usher At No. 1». MTV. 2001 թ․ հուլիսի 16. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Diddy's 'Remix' Leads Five Top-10 Debuts». Billboard. 2002 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Usher». EMI. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «2003 Grammy Award Winners». The New York Times. 2003 թ․ փետրվարի 25. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ D'Angelo, Joe (2004 թ․ մարտի 31). «Usher Makes Record-Breaking Debut Atop Albums Chart». MTV News. Viacom Media Networks. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Usher Confessions part II Video». Black Entertainment Television. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Usher's 'Confessions' Album Hits 10 Million in U.S. Sales». Billboard. 2012 թ․ հուլիսի 5. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Usher sweeps American Music Awards». Entertainment Weekly. 2004 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Usher Nabs MTV Europe Awards». People. 2004 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «2004 MTV Video Music Awards». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Usher, Outkast Clean Up At World Music Awards». MTV. 2004 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «2004 Billboard Music Awards Winners». Billboard. 2004 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «MTV News: 2005 Grammy Winners». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ Reid, Shaheem (2005 թ․ հունվարի 24). «Lil Jon, Usher, Luda... How 'Bout Another Video?». MTV. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Reid, Shaheem (2007 թ․ մայիսի 4). «R. Kelly And Usher Get Played By The 'Same Girl'». MTV. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Usher Scores Second Best Sales Debut Of '08». Billboard. 2008 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Usher». WKRQ. Bonneville International. 2010 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Usher: Raymond vs Raymond – The National Newspaper». Thenational.ae. 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Usher Plans to Perform for 'Women Only'». People. 2008 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Photos of Shakira». MTV. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Michael Jackson memorial: Usher sings 'Gone Too Soon'». Los Angeles Times. 2009 թ․ հուլիսի 9. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Raymond V Raymond: Usher» (German). Amazon.de. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Usher Scores Third Straight No 1 on Billboard». Billboard. 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ 48,0 48,1 «Usher - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Usher, "Raymond v. Raymond"». Billboard. 2010 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Listen Up: 'Raymond' verdict finds Usher guilty of mediocrity». USA Today. Վերցված է 2015 թ․ Սեպտեմբերի 29-ին.
- ↑ Slavik, Nathan (2012 թ․ հունիսի 15). «Usher - Looking 4 Myself». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Maerz, Melissa (2012 թ․ հունիսի 14). «Looking 4 Myself Review». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Peterson, Todd (2004 թ․ փետրվարի 20). «TLC's Chilli Dishes on Ex-Beau Usher». People. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Usher, Fiancée Expecting a Baby». People. Time Inc. 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Wulff, Jennifer (2007 թ․ օգոստոսի 4). «Usher Marries Tameka Foster in Private Ceremony». People. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Wihlborg, Ulrica (2007 թ․ սեպտեմբերի 1). «Usher & Tameka Foster Finally Get a Wedding». People. Time Inc. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Aswad, Jem (2007 թ․ նոյեմբերի 28). «Usher, Tameka Raymond Welcome Baby Boy». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Dyball, Rennie (2008 թ․ դեկտեմբերի 11). «Usher Welcomes Baby No. 2». People. Time Inc. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշեր» հոդվածին։ |