Աշխարհի արարումը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Աշխարհի արարումը (Die Schöpfung), ավստրիացի կոմպոզտիոր Յոզեֆ Հայդնի օրատորիա երեք մասից։ Գրվել է 1796-1798 թթ. ընթացքում։ Առաջին անգամ կատարվել է Լոնդոնում 1798 թ. ապրիլի 30-ին։
Օրատորիան ներկայացնում է և փառաբանում է աշխարհի արարումը ինչպես այն նկարագրված է Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքում և Ջոն Միլթոնի «Կորսված դրախտը» պոեմում։ Օրատորիան կատարվում է սոպրանոյի, տենորի և բաս ձայն ունեցող մենակատարների, երգչախմբի և նվագախմբի կողմից։
Համարվում է Հայդնի լավագույն ստեղծագործություններից մեկը, ներկայումս հաճախ կատարվում և ձայնագրվում է։