Աշոտ Աբրահամյան (փիլիսոփա-լեզվաբան)
Աշոտ Սերգեյի Աբրահամյան (սեպտեմբերի 23, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2021), հայ փիլիսոփա-լեզվաբան, նշանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ[1]։ Գիտական հետաքրքրության շրջանակներն են եղել ընդհանուր լեզվաբանությունը, լեզվափիլիսոփայությունը, նշանագիտությունը։
Աշոտ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1954 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 10, 2021 (66 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Լեզվի ինստիտուտ (1980) |
Գիտական աստիճան | դոցենտ |
Մասնագիտություն | լեզվաբան, փիլիսոփա և նշանագետ |
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Աբրահամյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում։ Որդին է լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի։ 1961-1971 թվականներին սովորել է Երևանի 118-րդ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1971-1976 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ (կարմիր վկայագրով)։ 1977-1980 թվականներին ուսումը շարունակել է ՀԽՍՀ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում։
Վախճանվել է Երևանում 2021 թվականի փետրվարի 10-ին ուսուցչի՝ Էդվարդ Աթայանի ծննդյան օրը։
Աշխատանքային փորձ
խմբագրել1976-1977 թվականներին Աշոտ Աբրահամյանն աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի գրքասերների ընկերությունում, 1981-1995 թվականներին՝ Լեզվի ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժնում։ 1991-2021 թվականներին աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնում, 2000-2004 թվականներին՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնում (համատեղության կարգով)։
Տիրապետել է հայերեն (նաև դասական՝ գրաբար), ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին։
Դասավանդել է «Ընդհանուր լեզվաբանություն», «Լեզվաբանության հիմունքներ», «Լեզվաբանական տիպաբանություն», «Նշանագիտություն», «Լեզվանշանագիտություն», «Լեզվաբանական ուսմունքների պատմություն» գիտակարգերը։
Մասնագիտական գործունեություն
խմբագրելԱշոտ Աբրահամյանի՝ գիտական «ընդունելի» ոճով գրված միակ աշխատությունը նրա թեկնածուական ատենախոսությունն է՝ «Արսեն Այտընյանի լեզվաբանական հայացքները»։ Այս գրքով Աշոտ Աբրահամյանը բացահայտել է աշխարհաբարի քննական քերականության խոշոր տեսաբանի լեզվաբանական հայեցակարգը, որի՝ մինչև իսկ զուտ հայերենին վերաբերող դրույթները վեր են հանված ընդհանուր լեզվաբանության չափանիշներով։ [2]։
Աշոտ Աբրահամյանի այդ աշխատության ավարտից հետո սկսվել է նրա գործունեության երկրորդ շրջանը, որը նրա գործունեության մեջ գիտական ու փիլիսոփայական մտքի ճախրի փուլն էր։
Աշոտ Աբրահամյանը եղել է Ընդհանուր լեզվաբանության մեջ աթայանական դպրոցի հետևորդն ու նրա ուսմունքի ստեղծագործաբար յուրացնողը։ Անդրադարձել է լեզվի ստորակարգային բոլոր մակարդակներին՝ հնչյունից մինչև տեքստային տարածությունը բաղադրող միավորները վեր հանելով հատկապես նշանագիտական բեկումներով և տրամախոսական (դիալեկտիկական) հակադրամիասնության անօրինակ գնահատումներով։
Բացի լեզվափիլիսոփայական և նշանագիտական հետազոտություններից՝ նաև մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի համահեղինակ է եղել։ Մաթեմատիկոսների հրավերով դասախոսությունների շարք է կարդացել մաթեմատիկայի վերաբերյալ։ «Մաթեմատիկական հետաքրքրությունը գալիս էր դեռ դպրոցական ուսումնառության շրջանից, որի ընթացքում մասնակցելով մաթեմատիկայից հանրապետական օլիմպադաներին` միշտ առաջին տեղ է շահել` շնորհիվ խնդիրների նորովի լուծման իր անզուգական հմտության։ Ճշգրիտ մատածողությունը և մաթեմատիկայի հրաշալի իմացությունը, սակայն, Աշոտ Աբրահամյանին հեռու է պահել լեզվական օրինաչափությունները զուտ մաթեմատիկական եղանակներով բացահայտելու գայթակղությունից և ինքնանպատակ դրսևորումներից։ Քաջ տիրապետելով մաթեմատիկական լեզվաբանության դրույթներին ու մեթոդաբանությանը` լեզվական իրողությունների ճշգրտությունն Աշոտ Աբրահամյանը բացահայտել է առավելապես փիլիսոփայական իմաստավորմամբ։ Մաթեմատիկան ինքնին բարձր վերացարկում պարունակող գիտություն է, սակայն լեզվի պարագայում նրա սոսկական գործադրումը՝ առանց խորքային իմաստավորման, մակերեսային տրամաբանության էր հավասար Աշոտ Աբրահամյանի համար»,- Աշոտ Աբրահամյանին նվիրված «Ներդաշնակության և չափավոր անհամաչափության քննախոսը» հոդվածում գրել է Գրական թերթը[3]։
Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ
խմբագրել- Գրական լեզվի ընտրության և մշակման հարցերն ըստ Արսեն Այտընյանի // Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, 1981, հ. 1, էջ 46-51։
- Արսեն Այտընյանը և լեզվի հասարակական տարբերակման հարցը // Լրաբեր հասարակական գիտությունների, 1981, հ. 3, էջ 37-48։
- Հայոց լեզվի զարգացման ընթացքը Արսեն Այտընյանի մեկնաբանությամբ // Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, 1982, հ. 2, էջ 58-63։
- Արսեն Այտընյանը որպես հայոց լեզվի պատմաբան // Միջազգային հայերենագիտական գիտաժողով. Զեկուցումներ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984, էջ 237-245։
- Բովանդակության և արտահայտության հակադրման հարաբերականությունը լեզվում // Բանբեր Երևանի համալսարանի, 1988, հ. 1, էջ 34-44։
- Э. Г. Туманян, А. С. Абраамян. Научная жизнь: III Международный симпозиум по армянскому языкознанию // Вопросы языкознания, 1989, № 2, с. 153-157.
- Քերականական իմաստի և քերականական ձևի փոխհարաբերության զարգացման հիմնական դրսևորումները հայոց լեզվի պատմության մեջ // Միջազգային հայերենագիտական երկրորդ գիտաժողով. Զեկուցումներ, հ. 1, Եր., ՀԳԱ հրատ., 1993, էջ 5-14։
- Հնչյունը որպես լեզվական միավոր // Բանբեր Երևանի համալսարանի, 1999, հ. 2, էջ 86-98։
- Language, Alter-Consciousness, and Self-Consciousness. // Semiotics and Language Teaching: Theoretical Principles and Practical Applications. Selected Papers Presented at the II Conference Held at Yerevan University 20-22 May 1996. Ann Arbor: Caravan Books, 2001, pp. 49–59.
- The Form-Building Role of Verb Stems: A Typological Study of Old and Contemporary Armenian. // Semiotics and Language Teaching: Theoretical Principles and Practical Applications. Selected Papers Presented at the II Conference Held at Yerevan University 20-22 May 1996. Ann Arbor: Caravan Books, 2001, pp. 115–122.
- Էդուարդ Աթայան (1932-2002) // Բանբեր Երևանի համալսարանի, 2002, հ. 1, էջ 221-224։
- Ընդգրկել անընդգրկելին (առաջաբան) // Է. Աթայան, Հոգի և ազատություն, Եր., Սարգիս Խաչենց, 2005, էջ 5-21։
- Էդուարդ Ռաֆայելի Աթայան // Ակադեմիկոս Էդուարդ Աթայան. Կենսամատենագիտություն, Եր., ԵՊՀ, 2007, էջ 9-14։
- Essence and Phenomenon in Linguistic Content and Expression. // Armenian Folia Anglistika: International Journal of English Studies, 1-2 (6) / 2009, Yerevan, pp. 47–50.
- Նշանակյալի և նշանակիչի կրկնակի ներդաշնակումը լեզվում // Նշան, համակարգ, հաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանի հիշատակին, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 20-26։
- Իմացության, սիրո և արարման ուղի // Նշան, համակարգ, հաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանի հիշատակին, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 15-18։ Նույնը՝ Путь познания, любви и созидания // Նշան, համակարգ, հաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանի հիշատակին, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 366-369։
- Չմարող երախտագիտության տուրք // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2012, 137.2, էջ 79-81։
- Об авторе // Э. Атаян. Душа и ее отображения. М.: Эвидентис, 2012, с. 6-11.
- Похвала лжи // Критика и семиотика. Вып. 16. Новосибирск, 2012, с. 148-157.
- Էդուարդ Աղայանի ներդրումը տեսական լեզվաբանության և նրա ուսուցման մեջ // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2014, 2 (143), էջ 15-22։
- Ներակայություն և հավելուրդայնություն. լեզվական արտահայտման երկու բևեռները // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2015, № 2 (17), էջ 3-13։
- Հնչյուն և գիր. թռչո՞ւմ է արդյոք Զենոնի նետը // Արդի բանասիրության հիմնախնդիրները. Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու / ՀՀ ԿԳՆ, Վանաձորի պետական համալսարան, Եր., «Վարդան Մկրտչյան Ֆեոդորի» ԱՁ, 2015, էջ 8-16։
- Живой уголок лингвофилософии: обходной путь “герменевтики себя” // Идеи и идеалы. Новосибирск, 2016, № 2, т. 2, с. 22-30.
- Տեքստային տարածության հորիզոնները // Վէմ, 2016, թիվ 3, էջ 119-129։
- Տեքստի տարբերակները և Ռասելի պարադոքսը // Վէմ, 2016, թիվ 4, էջ 117-129։
- Ցուցանշանից խորհրդանշանին անցումը լեզվում // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2017, № 2 (23), էջ 32-39։
- Բառի նշանագիտական բնութագրություն // Լեզու, խոսք, իրականություն. Միջազգային գիտաժողով / ՀՀ ԿԳՆ, Վանաձորի պետական համալսարան, Եր., «Արման Ասմանգուլյան» ԱՁ, 2017, էջ 23-32։
- Բառեր և իրեր // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2018, № 2 (26), էջ 34-44։
- Նշանը, որի մասին երազում էր Չարլզ Փիրսը // Վէմ, 2019, թիվ 1, էջ 9-29։
- Լեզվի զարգացման հարցերը ըստ Ա. Այտընյանի // Երիտասաքրդ լեզվաբանների հանրապետական գիտական երկրորդ կոնֆերանսի նյութեր, Հայկ ՍՍՀ. ԳԱ Հրատ., Երևան – 1981:
- Լեզվական նշանների և նրանց ուսումնասիրման մակարդակները // Նշանաբանություն, լեզվաբանություն և հաղորդակցման պրոբլեմներ (Զեկուցման թեզիսներ), Եր., 1977, էջ 7-9։
- Հիմնանյութի ձևավորումը որպես բովանդակության արտահայտման սկզբունք // Երիտասարդ լեզվաբանների հանրապետական հինգերորդ գիտաժողովի նյութեր, Եր., 1986, էջ 3։
- Քերականական կարգերի համակարգման փորձ // Նշանագիտություն և լեզուների դասավանդում (տեսական հիմունքներ և գործնական կիրառություն). Թեզիսներ, Եր., ԵՊՀ, 1997, էջ 5-6։
- Interrelation of Grammatical and Positional Features in the Structure of Composite Sentences. // Sixième Colloque International de Linguistique Arménienne. Paris: INALCO, 1999, p. 3.
- Խոսքի մասերի և նախադասության անդամների իմաստաբանական զուգադրում // Թեզիսներ Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի, Եր., ԵՊՀ հրատ., 2001, էջ 46։
- Է. Աթայանի լեզվաբանական և հոգեբանական տիպաբանությունների ընդլայնման փորձ // Языковая типология. Теоретические и прагматические аспекты: Тезисы: Республиканская научная конференция. Ер., 2004, с. 138-139:
- Լեզվական իրողությունների տեսական ըմբռնման և գործնական վերլուծության զուգակցումը Սերգեյ Աբրահամյանի աշխատություններում // Զեկուցումների դրույթներ (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Գ. Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի), Եր., 2015, էջ 5-7։
- Տեքստը և Ռասելի պարադոքսը // Ժամանակակից լեզվաբանությունը միջգիտակարգայնության լույսի ներքո (Միջազգային գիտաժողով – 4 (17-18 մայիսի, 2016՝ նվիրված Կանադայի Մակգիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանի ծննդյան 85-ամյակին), Ծրագիր և դրույթներ), ԵՊՀ հրատ., 2016, էջ 22։
- Աշնանային լավատեսություն կամ վարիացիաներ Յոհան Հյոյզինգայի թեմաներով // Գարուն, 1996, հ. 5, էջ 48-52։
Գրքեր
խմբագրել- «Արսեն Այտընյանի լեզվաբանական հայացքները», Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984, 215 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա. Հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք, Եր., Փյունիկ-Մակմիլան, 1997, 256 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 4. Դասագիրք հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2000, 240 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2000, 208 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկան 4-5-րդ դասարաններում. Ուսուցչի մեթոդական ձեռնարկ, Եր., Մակմիլան-Արմենիա, 2000, 60 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2006, 240 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկան 5-6-րդ դասարաններում. Մեթոդական ձեռնարկ, Եր., Մակմիլան-Արմենիա, 2006, 64 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6. Դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2007, 208 էջ։
- Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան, Մ. Հալաջյան, Ա. Պապոյան, Հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննության ուղեցույց, Եր., Մուսալեռ տպագրատուն, 2007, 74 էջ (նույնը` 2008, 2009)։
- Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան, Հայոց լեզու և հայ գրականություն. 7 թեստ, Եր., Զանգակ-97, 2008, 176 էջ։
- Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան, Հայոց լեզվի և հայ գրականության ձեռնարկ-շտեմարան, Եր., Զանգակ-97, 2009, 352 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2011, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-6. Ուսուցչի ձեռնարկ, Եր., ՄԱՆՄԱՐ, 2011, 88 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6. Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2012, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2015, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6. Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2016, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Վ. Արզումանյան, Ս. Դալալյան, Հ. Հարությունյան, Հ. Ղազարյան, Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան. I – VI, Եր., Մանկավարժ, 2017, 120 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Աշոտ Աբրահամյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ https://vemjournal.org/wp-content/uploads/2021/04/09-%D4%BC%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-2021-1.pdf
- ↑ https://www.grakantert.am/archives/15077