Աշոտ Ալեքսանյան (ճարտարապետ)
հայ ճարտարապետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Սուրենի Ալեքսանյան (մարտի 20, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1981)։
Աշոտ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1934 (90 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1957) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Հայ-Ռուսական համալսարան, «Դվին» հյուրանոց և Հյուսիսային պողոտա |
Պարգևներ | |
Աշոտ Ալեքսանյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958 թվականից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում, 1971-1979 թվականներին՝ գլխավոր ճարտարագետ, 1980-1988 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ, 1991 թվականից ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1988-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ ՀԽՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալ։
Ստեղծագործական աշխատանք
խմբագրելԱշոտ Ալեքսանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի համալիրը (1970)
- Մաշտոցի պողոտայի տրանսպորտային հանգույցը (1975)
- «Դվին» հյուրանոցը (1978, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979)
- Հերոսների ծառուղին և Անհայտ զինվորի գերեզմանը «Հաղթանակ» զբոսայգում (1985)
- Կայարանամերձ հրապարակի վերակառուցումն ու կառուցապատումը (գլխավոր ճարտարապետ, հեղինակային խմբի հետ)
- «Հյուսիսային ճառագայթ» բնակելի թաղամասը (2001)
- Ռազմական ինստիտուտի համալիրը (1996-2004)
- Շենքեր՝ Էջմիածնի խճուղու վրա (1962), Դիլիջանում (1968), Ծաղկաձորում (1975-1978, 1986), Գյումրիում (1991)
Երևանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից է[1]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1981)։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.