Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ասլանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Տիգրանի Ասլանյան (փետրվարի 7, 1919(1919-02-07)[1][2], Իջևան[1][2] - մարտի 17, 1989(1989-03-17)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային երկրաբան։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1965), ակադեմիկոս (1986)[3], պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ գիտության վաստկավոր գործիչ (1961)։

Աշոտ Ասլանյան
Ծնվել էփետրվարի 7, 1919(1919-02-07)[1][2]
Իջևան[1][2]
Մահացել էմարտի 17, 1989(1989-03-17)[2] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] և ՀԱՊՀ[1]
Պաշտոն(ներ)ռեկտոր և տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2] և Հայկական երկրաբանական ընկերություն[1][2]
Ալմա մատերԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1941)
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[2]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել
 
Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում
 
Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում

Ծնվել է փետրվարի 7-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան քաղաք)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Աշխատել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում (1944-1955 թվականներ), ապա ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի երկրաբանական վարչությունում որպես գլխավոր ինժեներ (1954-1961 թվականներ) և պետ (1961-1965 թվականներ)։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, 1966 թվականից եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար։ Ասլանյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Պոլիտեխնիկական ինստիտուտում (1950 թվականից)։ Հեղինակ է տնտեսական և գործնական նշանակություն ունեցող աշխատությունների, որոնք հիմնված են առավելապես ճշգրիտ գիտությունների հետազոտման աքսիոմատիկ մեթոդի վրա։ Աշխատություններում լուսաբանված են ՀԽՍՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոների տեղաբաշխման օրինաչափությունները, ինչպես նաև երկրաբանության ե երկրաֆիզիկայի ընդհանուր տեսական հարցերը։ 1968 թվականից եղել է Հայկական երկրաբանական ընկերության նախագահ, 1970 թվականից՝ Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ 7-րդ և 8-րդ գումարումների Գերագույն Սովետի դեպուտատ[4]։

2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով։ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում կազմակերպվել է Ասլանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ժանամակավոր ցուցադրություն[5]։

Պարգևներ

խմբագրել
  • «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան» (3)
  • «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
  • «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Գերմանիայի Աբրահամ Վեռների անվան երկրաբանական միության մեդալ
  • ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության Սեմենով-Տյանշանյան մեդալ

Աշխատություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  5. «Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում». Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Աշոտ Ասլանյան». opac.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն

խմբագրել
  • Ашот Тигранович Асланян (К семидесятилетию со дня рождения) Editorial, Board (1989) Ашот Тигранович Асланян (К семидесятилетию со дня рождения). ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին, 42 (1). pp. 75–77. ISSN 0515-961X[1].
  • Ашот Тигранович Асланян, Editorial, Board (1989) Ашот Тигранович Асланян. ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին, 42 (2). pp. 79–81. ISSN 0515-961X[2].
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 564  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ասլանյան» հոդվածին։
  1. Editorial, Board (1989 թ․ փետրվարի 15). «Ашот Тигранович Асланян (К семидесятилетию со дня рождения)». ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին. 42: 75–77. ISSN 0515-961X.(չաշխատող հղում)
  2. Editorial, Board (1989 թ․ ապրիլի 15). «Ашот Тигранович Асланян». ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին. 42: 79–81. ISSN 0515-961X.(չաշխատող հղում)