Աշոտ Դանիելյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Կամոյի Դանիելյան (ծնվել է սեպտեբերի 3-ին, 1984 թվականին, Ստեփանակերտ, Արցախ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի Հանրապետություն – Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամ, Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի անդամ, քաղաքական գործիչ։
Աշոտ Կամոյի Դանիելյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | «Ազատ հայրենիք», խմբակցություն՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն» բաժին | |
Մասնագիտություն՝ | քաղաքագետ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | սեպտեբրերի 3-ին, 1984 (36 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Արցախ | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Զավակներ | 2 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1984 թվականին, սեպտեմբերի 3-ին,Ստեփանակերտ քաղաքում։
Կրթություն
- 2001 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցը։
- 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն» բաժինը։
- 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան։
Կարիերա
խմբագրել- 2006-2007 թվականներին՝ Հայաստանի «Վիվասելլ» ընկերության կոմերցիոն վարչության մասնագետ։
- 2008-2013 թվականներին՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի Արխիվացված 2020-07-27 Wayback Machine օգնական։
- 2013-2014 թվականներին՝ Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի Արցախի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության իրավական վերլուծությունների բաժնի պետ։
- 2014 թվականին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ։
- 2015 թվականին՝ Արցախի Հանրապետության վարչապետի օգնական։
- 2015-2019 թվականներին՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար։
- 2020 թվականի մարտի 31-ին խորհրդարանական ընտրություններում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Ունի քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու զավակ։