Աշոտ Ղազարյան (գնդապետ)

զինվորական

Աշոտ Սերժիկի Ղազարյան (հունվարի 18, 1974(1974-01-18), Հադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 16, 2020(2020-10-16), Հադրութի շրջան, Արցախ), հայ զինվորական, N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ[1]։

Աշոտ Ղազարյան
հունվարի 18, 1974(1974-01-18) - հոկտեմբերի 16, 2020(2020-10-16) (46 տարեկան)
ԾննդավայրՀադրութ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀադրութի շրջան, Արցախ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումգնդապետ
Պարգևներ
«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Աշոտ Ղազարյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 18-ին Հադրութում։ Հետագայում նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Աշոտը սովորել է Երևանի թիվ 95 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1995 թվականին առաջնագծի զորամասերից մեկում նշանակվել է դասակի հրամանատար, հետագայում՝ վաշտի հրամանատար։ 2001-2003 թվականներին վերապատրաստվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիայում։

2007 թվականին նշանակվել է տանկային զորամասի հրամանատարն է, պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ» «Անբասիր ծառայության համար» առաջին և երկրորդ աստիճանի մեդալներով։

Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող տանկային զորամասը 2010 թվականին պարգևատրվել «ՀՀ ԶՈՒ լավագույն տանկային զորամաս» պատվո դրոշով[2]։

Մասնակցել է Արցախյան բոլոր պատերազներին, զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին[3], իր ծննդավայրում՝ Բայրաքթարի հարվածից։

Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի[4]։

Ընտանիք

խմբագրել

Եղել է ամուսնացած, ունի երկու որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. LLC, Ayb Solutions. «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  2. ՏԱՆԿԻՍՏՆԵՐԸ
  3. «Արցախի ՊՆ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ». armenpress.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Գնդապետներ Աշոտ Ղազարյանը և Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են | 24news». www.24news.am. Վերցված է 2021 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել