Աշոտ Ղուլյան (քաղաքական գործիչ)
հայ քաղաքական գործիչ
Աշոտ Վլադիմիրի Ղուլյան (օգոստոսի 19, 1965, Խնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ[1], Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ։
Աշոտ Վլադիմիրի Ղուլյան | |||
| |||
---|---|---|---|
21.05.2015 | |||
Կուսակցություն՝ | Արցախի ժողովրդավարական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պետական գործիչ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 19, 1965 (59 տարեկան) | ||
Ծննդավայր | Խնձրիստան, Լեռնային Ղարաբաղ | ||
Քաղաքացիություն | Արցախի Հանրապետություն | ||
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1965 թվականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի (նախկինում՝ ԼՂԻՄ) Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։
- 1983-1990 թթ. - սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում՝ ստանալով պատմաբանի որակավորում։
- 1984-1986 թթ - ծառայել է խորհրդային բանակում։
- 1991-1992 թթ - դասավանդել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում, մասնակցելով նաև գյուղում ինքնապաշտպանության ուժերի կազմավորմանը։
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Քաղաքական գործունեություն
խմբագրել- 1992 թ. դեկտեմբերից - ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր,
- 1993 թվականի սեպտեմբերից - Գերագույն խորհրդի նախագահի օգնական։
- 1995 թ. հունվարից - ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի և երկկողմ հարաբերությունների բաժինը։
- 1998 թվականին հունվարից - քաղաքական վարչությունը։
- 1998 թ. դեկտեմբերի 15-ին - նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։
- 2001 թ. հունիսին - թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը՝ «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ։
- 2002 թ. հոկտեմբերին - նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար։
- 2004 թ. դեկտեմբերին - նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարար։
- 2005 թ. հունվարին - ընտրվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ։
- 2005 թ. հունիսի 19-ին - խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Արցախի ժողովրդավարական կուսակցության ընտրացուցակով։ ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
- 2010 թ. մայիսի 23-ին - խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից։ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010 թ. հունիսի 10-ի նիստում վերընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
- 2015 -2020 թվականները ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով (ԼՂՀ նախագահի թիվ 106-Ա հրամանագիր, 01.09.2008 թ.)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ 6-րդ գումարում • Պաշտոնական կայք». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.