Աշոտ Չիլինգարյան

հայ օդաչու

Աշոտ Նորայրի Չիլինգարյան (հունիսի 8, 1958(1958-06-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու-հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Ուկրաինայի Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1977) և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1986)։ 1977–2000 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

Աշոտ Չիլինգարյան
Ծնվել էհունիսի 8, 1958 (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1989–1992 թվականներին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար)՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 70-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 260 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 677։