Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշորա (այլ կիրառումներ)


Աշորա
Աշորա
Աշորա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ցեղ Secale
Տեսակ Աշորա (S. cereale)
Միջազգային անվանում
Secale cereale

Աշորա կամ տարեկան (լատին․՝ Secale), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5 (որոշ տվյալներով 13), Հայաստանում՝ 4 տեսակ, վայրի՝ աշորա Վավիլովի (S. vavilovii), միամյա մոլախոտ է, աշորա լեռնային (S.montanum), աշորա Դարալագյազի (S. daralagesi), բազմամյա են և աշորա մշակովի կամ հատիկային (S.cereale

Ձևաբանություն

խմբագրել

Աշորայի բոլոր տեսակները և ներտեսակային տիպերն ունեն փնջաձև արմատային համակարգ։ Ցողունը սնամեջ ծղոտ է, բարձրությունը՝ 20-200 սմ. Տերևը կազմված է տերևապատյանից և տերևաթիթեղից, տերևները գծանշտարաձև են, արմատները թափանցում են մինչև 20-25 սմ խորությունը, ծաղկաբույլը հասկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին (սեպտեմբերին)։ Պտուղը հատիկ է։

Կիրառական նշանակություն

խմբագրել

Աշորայի վայրի տեսակներն օգտագործվում են ստեղծվող մշակաբույսերի ընտրասերման աշխատանքներում։ Օգտագործվում է և՛ որպես պարեն, և՛ որպես կեր։ 1 կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 0, 18 կերային միավորի, սիլոսը՝ 0, 17, իսկ չոր խոտը՝ 0, 41։ Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ չի ցուցաբերում պահանջկոտություն։

 
Աշորայի դաշտ
 
Secale cereale

Տարածվածություն Հայաստանում

խմբագրել

Հայաստանում տարածված (700-2500 մ բարձրներում) բոլոր տեսակները բնորոշվում են ներտեսակային բազմազանությամբ (հայտնաբերվել են 70-ից ավելի տարատեսակներ)։ Մշակովի {{bt-armlat|աշորա, որպես պարենային և կերային բույս, սահմանափակ տարածությամբ մշակվում է լեռն, մարգերում։ Ցրտաև երաշտադիմացկուն է։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Վավիլովի {{bt-armlat|աշորա հազվագյուտ տեսակ է. հանդիպում է Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում (600-1800 մ բարձրություններում)։ Աճում է չոր, քարքարոտ կամ կավոտ լանջերին, ժայռաճեղքերում, ավազուտներում, փլվածքներում և այլն։ Ցողունը դյուրաբեկ է։ Բազմանում է սերմերով. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշորա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշորա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 488