Աշուղ Ղարիբը (ֆիլմ)

ֆիլմ
(Վերահղված է Աշուղ ղարիբըից)

Աշուղ Ղարիբը Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1988 թվականին և արժանացել մի շարք մրցանակների։ Ֆիլմը նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին։ Հիմնված է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մշակման վրա։

Աշուղ ղարիբը
ռուս.՝ Ашик-Кериб և վրաց.՝ აშიკ-ქერიბი
Երկիր ԽՍՀՄ[1][2]
Ժանրարտհաուս և դրամա
Թեմաերաժիշտ[3], սոցիալական դիրք[3], սոցիալական ներառականություն[3], թափառաշրջիկ[3], Ադրբեջանի մշակույթ, ռոմանտիկ սեր[4] և սիրահետում[4]
ՀիմքAshik Kerib?
Թվական1988
Լեզուռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն
ՌեժիսորՍերգեյ Փարաջանով[5][1] և Դավիթ Աբաշիձե[5]
Սցենարի հեղինակԳիա Բադրիձե[1]
ԴերակատարներՍոֆիկո Ճիաուրելի[1], Կոնստանտին Ստեպանկով[6], Դավիթ Աբաշիձե, Յուրի Մգոյան[6] և Ռամազ Չխիկվաձե[6]
ՕպերատորԱլբերտ Յավուրյան
ԵրաժշտությունՋավանշիր Կուլիև
Պատմվածքի վայրԱդրբեջան
ԿինոընկերությունՎրացֆիլմ
Տևողություն73 րոպե
IMDbID 0094681
Պաշտոնական կայքէջ

Սյուժեն

խմբագրել

Աղքատ Աշուղ Ղարիբը հարսանիքների ժամանակ սազ է նվագում։ Նա սիրում է հարուստի դուստր Մագուլ-Մեղերին։ Աշուղ Ղարիբը խոստանում է թափառել յոթ տարի և դառնալ հարուստ, կամ մեռնել։

Նրա մրցակիցը գողանում Աշուղ Ղարիբի հագուստը։ Բոլորը կարծում են, որ Աշուղ Ղարիբը խեղդվել է։ Աշուղ Ղարիբի մայրը լաց լինելուց կորցնում է տեսողությունը։ Նրա հակառակորդը պահանջում է Մագուլ-Մեղերի ձեռքը։

Աղքատ երաժիշտը ընկնում է Սուլթանի մոտ, և երգում է նրան իր սիրո մասին։ Սուլթանին դուր է գալիս նրա երգը, և նա ոսկի է պարգևում Աշուղ Ղարիբին։ Արդեն յոթ տարի նա վայելում է կյանքը սուլթանի պալատում և սկսում է մոռանալ իր հարսնացուին։

Հանդիպելով մի խորհրդավոր ձիավորի սպիտակ ձիու վրա՝ Աշուղ Ղարիբը հնարավորություն է ստանում կախարդանքի միջոցով կատարել յուրաքանչյուր ցանկություն։ Նա տեղափոխվում է իր հայրենի գյուղ՝ հայտնվելով իր կորցրած սիրեցյալի և իր դժբախտությունների մեջ մեղավոր տղամարդու հարսանիքին։

Լսելով նրա հավաստիացնումները՝ մեծահարուստի տանը Աշուղ Ղարիբին ծաղրում են, թե իբր ինքը մեկ ակնթարթում երկար ճանապարհ է անցել, որի համար սովորաբար պահանջում է ավելի քան մեկ օր։

Զայրացած փեսացուն սպառնում է սպանել Աշուղ Ղարիբին։ Որպեսզի ապացուցի իր ճշմարտացիությունը, Աշուղ Ղարիբը հարսանիք է բերում իր կույր մորը՝ սրտաբեկ կնոջը, որը հավատացել էր իր որդու մահվանը։ Աշուղ Ղարիբը անց է կացնում սպիտակ թաշկինակը մոր չտեսնող աչքերի մոտով և նրան վերադարձնում տեսողությունը։

Վարկաբեկված հակառակորդը փախչում է, իսկ Աշուղ Ղարիբը սպիտակ հագուստով հաղթանակն է նշում՝ պատրաստվելով իր հարսանիքին վերագտած հարսնացուի հետ։

Դերերում

խմբագրել
  • Յուրի Մգոյան - Աշուղ ղարիբ
  • Սոֆիկո Ճիաուրելի - մայր
  • Ռամազ Չխիկվաձե - Ալի-աղա
  • Կոնստանտին Ստեպանկով - ուսուցիչ
  • Վարվարա Դվալիշվիլի - քույր
  • Վերոնիկա Մետոնիձե
  • Դավիթ Աբաշիձե
  • Թտամազ Վաշակիձե
  • Դավիթ Դովլաթյան
  • Նոդար Դուքլաձե
  • Լևան Նատրոշվիլի
  • Գևորգ Հովակիմյան
  • Վյաչեսլսվ Ստեփանյան

Ստեղծագործական խումբը

խմբագրել
  • նկարիչներ - Շոթա Գոգոլասշվիլի, Գեորգի Ալեքսի-Մեշիշվիլի, Նիկոլայ Սանդուկելի
  • հնչյունային օպերատոր - Գառի Կունցեվ
  • Երգերի կատարումը - Ալիմ Գասըմով
  • Խորեոգրաֆիա - Ս. Ալեքսիձե

Ֆիլմը նկարահանվէլ է Բաքվում և Շեքիյում։

Մրցանակներ

խմբագրել
  • 1988 - Մրցանակ "Felix-88» - ֆիլմի նկարիչներ Գ. Ալեքսի-Մեշիշվիլի, Ն. Սանդուկելի, Շ. Գոգոլասշվիլի
  • 1989 - Ստամբուլի միջազգային կինոփառատոն - Ժյուրիի հատուկ մրցանակը (Ս. Փարաջանովին)
  • 1990 - Մրցանակ «Նիկա-89» - լավագույն խաղարկային ֆիլմի ռեժիսոր, օպերատոր, զգեստները ձևավորող (Ս. Փարաջանով)։ «Աշուղ ղարիբը» երկու ոչ-ռուսերեն ֆիլմերից մեկն էր, որը ստացել «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին Հղումներ

խմբագրել