Աշուշա բդեշխ

Գուգարքի բդեշխ
(Վերահղված է Աշուշա Բդեշխից)

Աշուշա Բ (ծննդյան թվականն անհայտ - 470, 5-րդ դար), Գուգարաց բդեշխ (455 - 470 թվականներ), Տաշիրի իշխան, Միհրանյանների իշխանական տոհմից։ Աշուշան Գուգարաց բդեշխ Բակուր Ա-ի որդին է, Անուշվռամ Արծրունու ամուսինը և Վազգեն բդեշխի ու Ջոջիկի հայրը։

Աշուշա Բ
Դրոշ
Դրոշ
Գուգարաց բդեշխ
5-րդ դար
Տաշիրի իշխան
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր անհայտ[1]
Ծննդավայր Տաշիր, Գուգարք
Վախճանի օր 470(0470)
Դինաստիա Միհրանյաններ
Հայր Բակուր Ա
Ամուսին Անուշվռամ Արծրունի
Զավակներ Վազգեն[2][3] և Ջոջիկ Միհրանյան

Աշուշա բդեշխը հրավիրել է Մեսրոպ Մաշտոցին իր իշխանությունը (Տաշիր)՝ լուսավորությունը տարածելու համար։ Նա եղել է այն նախարարների մեջ, որոնք 450 թվականին Հազկերտ Բ-ի հրամանով կանչվել էին Տիզբոն։ Մահապատժի սպառնալիքի տակ բոլոր նախարարները առերես ուրացել են իրենց հավատքը։ Հազկերտ Բ-ն, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ։ Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով։ Վարդանանց պատերազմից հետո 455 թվականին, Աշուշան խնդրեց Հազկերտ Բ-ին և ազատեց Վահան, Վասակ և Արտաշես Մամիկոնյաններին, որոնք պատանդ էին Պարսից արքունիքում և որոնց իր հետ տանելով, պահում է իր մոտ[4]։

Աշուշա բդեշխից մնացել է իր կնիքը՝ այս հունարեն արձանագրությամբ. «Ασουσας πιτιαξης Ιβιρων Καρχηδων?»[5]:

Աշուշայի ընտանիքը

խմբագրել

Աշուշան ամուսնացել էր Անուշվռամ (Անույշվռամ) Արծրունու հետ, որից ծնվել էին՝

Նրա կինը քույրն էր Աղան Արծրունու և Ձվիկ Արծրունու, որը Հմայակ Մամիկոնյանի կինն էր։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վարդան Մամիկոնյան
սպարապետ († 451)
 
 
 
 
 
Հմայակ Մամիկոնյան
զորավար († 451)
 
Ձուիկ Արծրունի
 
 
Աղան Արծրունի
հոգևորական 450
 
Անուշվռամ Արծրունի
 
Աշուշա
բդեշխ († 457/470)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վահան
մարզպան († 485)
 
Վարդ
մարզպան († 505)
 
Վասակ
 
Արտաշես
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշանիկ
(† 475)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Վազգեն
բդեշխ († 482)
 
Ջոջիկ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3 զավակ
 
 
 
Աշուշա Գ
բդեշխ 540
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 385.
  3. Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 439. — ISBN 978-2-7018-0226-8
  4. Ղազար Փարպեցի «Հայոց պատմություն», 1904թ. էջ 47, 52, 55, 59, 107, 110, 111
  5. Յոզեֆ Մարկվարտ «Հայ բդեաշխք», 1903թ. էջ 14

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 191-192
  • Կորյուն «Վարք Մաշտոցի», 20
  • Ստեփանոս Օրբելյան «Պատմութիւն տանն Սիսական», ժզ
  • Մովսես Կաղանկատվացի «Պատմութիւն Աղուանից աշխարհի», Բ. գ. Հաշտուշտ (Էմինի հրատ.), Աշուշայի (Շահն. հրատ.)
  • Սիմեոն Ապարանցի «Վիպասանություն», 49.
  • Մովսես Խորենացի «Հայոց Պատմություն», Գ. կ. (Աշուշայէ)
  • Միքայել Չամչյան հատոր Ա - 508, 518, հատոր Բ - 32, 38, 40, 121
  • Ֆերդինանդ Հուստի «Iranisches Namenbuch» (Marburg, 1895), 48 ա
  • Վրացական աղբյուրներ, Ա. 11
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 495