Աուգուստ Ալլե
Աուգուստ Ալլե (էստ․՝ August Alle, 31 օգոստոսի, 1890, Վիլյանդի, Էստոնիա - 8 հուլիսի, 1952, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող և բանաստեղծ։
Աուգուստ Ալլե էստ․՝ August Alle | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1890[1][2] |
Ծննդավայր | Վիլյանդի, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | հուլիսի 8, 1952[3][1][2] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող և գրող |
Լեզու | էստոներեն |
Ազգություն | էստոնացի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն Էստոնիա ԽՍՀՄ |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Պարգևներ | |
August Alle Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱուգուստ Ալլեն ծնվել է 1890 թվականի օգոստոսի 31-ին Էստոնիայի Վիլյանդի քաղաքում[4]՝ քարտաշի ընտանիքում։ Դպրոց է հաճախել Վիլյանդիում ու Նառվայում։ Որպես դեղագործի աշակերտ աշխատել է Կուբանում ու Սիմբիրսկում։ Հետագայում որպես տնային ուսուցիչ աշխատել է Վիլնյուսում։ 1915 թվականին Ռուսաստանի Օրյոլ քաղաքում հանձնել է չափահասության ատեստատի քննություններ։ 1915 թվականից մինչև 1918 թվականը Աուգուստ Ալլեն սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։
Այնուհետև տեղափոխվել է Էստոնիա, որտեղ աշխատել է որպես լրագրող ու ծառայող։ 1937 թվականին Աուգուստ Ալլեն ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչից հետո աշխատանքի է ընդունվել որպես երդվյալ հավատարմատարի օգնական[5]։
Իր առաջին գրական ստեղծագործությունները Աուգուստ Ալլեն տպագրել է 1911 թվականին։ Նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Üksinduse saartele» («Մենության կղզիներում»), լույս է տեսել 1918 թվականին։ 1921 թվականին նա հրատարակել է իր երկերի «Carmina barbata» ժողովածուն։ Աուգուստ Ալլեն էստոնացի առաջին գրողներից էր, որ իր գրական ստեղծագործություններում անդրադարձավ 1917 թվականի հոկտեմբերյան իրադարձություններին։ Գրել է մի շարք սատիրական ֆելիետոններ, որոնցում ծաղրել է էստոնական բուրժուազիան։ 1930-ական թվականների ստեղծագործություններում նա քննադատել է գերմանական ու էստոնական ֆաշիզմը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է էպիգրամներ, բանաստեղծություններ ու ֆելիետոններ, որոնցում արտահայտել է իր ատելությունը նացիստական Գերմանիայի նկատմամբ[6]։
Աուգուստ Ալլեն կապված է եղել «Սիուրու» գրական խմբակի հետ, որի անդամ է դարձել 1919 թվականին։ 1940 թվականին Էստոնիայում տեղի ունեցած Հունիսյան հեղափոխությունից հետո Աուգուստ Ալլեն որպես խորհրդական աշխատել է լուսավորության նախարարությունում, ապա եղել է Հեղինակային իրավունքների պահպանության միության քարտուղար, Էստոնացի խորհրդային գրողների միության կազմկոմիտեի անդամ և «Վիյսնուրկ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1941 թվականին եղել է Էստոնական ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից արվեստի հարցերով վարչության նախագահի տեղակալ[5]։ 1942 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ[6]։ Պատերազմի ժամանակ գտնվելով թիկունքում՝ ղեկավարել է Էստոնիայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի տպագրության բաժինը։ 1945-1946 թվականներին եղել է Էստոնական ԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալը[5]։ 1946 թվականից մինչև 1952 թվականը Աուգուստ Ալլեն եղել է «Լոոմինգ» ամսագրի խմբագիրը[4]։
Աուգուստ Ալլեն մահացել է 1952 թվականի հուլիսի 8-ին Տալլինում[4]։ Թաղված է Տալլինի Անտառային գերեզմանատանը։
Երկեր
խմբագրել- Valitud tööd, Tallinn, 1954.
- Luuletused, Tallinn, 1964.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 Алле Аугуст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Алле Аугуст // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 5,0 5,1 5,2 Писатели Советской Эстонии: биобиблиографический словарь. 1984. С. 10-12
- ↑ 6,0 6,1 Алле Аугуст // Краткая литературная энциклопедия. Т. 1. — 1962
Գրականություն
խմբագրել- Парве Р., Поэт гуманной правдивости, в кн.։ Об эст. лит-ре, Т., 1956.
- Parve R., August Alle, Tallinn, 1960.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուգուստ Ալլե» հոդվածին։ |