Աութինգ
Աութինգ (անգլ.՝ outing), մարդու սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հանրայնացում, հրապարակայնացում առանց նրա համաձայնության։ Իմաստային առումով աութինգը հակադրվում է քամինգ աութին, որն իրենից ներկայացնում է սեփական սեռական կողմնորոշվածության կամ գենդերային ինքնության ինքնակամ հրապարակային բացահայտում։ Աութինգը կարող է դիտարկվել որպես մարդու իրավունքների խախտում, օգտագործվել մարդու նկատմամբ շանտաժի և հեղինակազրկման համար։ Երբեմն աութինգը կիրառվում է քաղաքական պայքարում կամ մարդու անձնական և հասարակական կյանքի հակադրությունները ցույց տալու համար։
Աութինգի ֆենոմեն
խմբագրելԻ տարբերույթուն քամինգ աութի, որը իրենից ենթադրում է դիտավորյալ և գիտակցված կերպքով ինքն իր համասեռականությունը բացահայտելու գործողություն, աութինգն իրենից ենթադրում է առանց նրա համաձայնության բացահայտել մարդու համասեռականությունը, որը մինչ չէր բացահայտում կամ չէր դարձնում լայն հասարակությանը հայտնի[1][2][3][4]։
Աութինգը վիճաբանության առարկա է հանդիսանում նաև ԼԳԲՏ համայնքում, որի բազմաթիվ ներկայացուցիչներ աութինգը անընդունելի երևույթ են համարում։ Սակայն, մի մասի կարծիքով էլ այն հանդիսանում է անհրաժեշտ գործիք թաքնված համասեռամոլության դեմ պայքարում, որի ներկայացուցիչները, չնայած համասեռամոլ լինելուն, հանրային դաշտում հակահամասեռամոլ դիրքորոշում ունեն և կազմակերպում են հակահամասեռամոլական քաղաքականություն[2]։
Աութինգի կողմնակիցները իրենց դիրքորոշումը հիմնավորելու համար ներկայացնում են հետևյալ պատճառները՝
- աոիթինգը նպաստում է համաаутингսեռամոլության հանրայնացմանը և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների թվաքանակի մասին տեղեկատվության տարածմանը,
- ի հաշիվ աութինգի ենթարկված հայտնի մարդկանց՝ հասարակության շրջանում կբարձրանա ԼԳԲՏ-ի նկատմամբ հանդուրժողականությունը,
- կհեշտացնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների քամինգ աութ,
- կբացահայտվեն ԼԳԲՏ գաղտնի ներկայացուցիչնբերը, ովքեր հանդես են գալիս համասեռամոլության դեմ և որդեգրել են դրա դեմ պայքարի քաղաքականություն[1][4]։
Աութինգի հակառակորդները իրենց դիրքորոշումը հիմնավորում են հետևյալ պատճառներով՝
Աութինգի հայտնի դեմքեր
խմբագրելԱռավել հաճախ աութինգի ենթարկվում են հանրային անձինք, ովքեր իրենց հրապարակային գործունեության ընթացքում հանդես են գալիս ԼԳԲՏ-ի մասին օրենքների խստացման կամ այդ համայնքի ներկայացուցիչների իրավունքների սահմանափակմանն ուղղված նոր օրենքների ներդրմանը կողմ[5]։ Բացի այդ, աութինգը կիրառվում է մարդու հեղինակազրկման և վարկաբեկման նպատակով։
“ | «Մնալով «փակ»՝ Դուք այդպիսով սատարում եք այն գաղափարին, որ ձեր գեյության մեջ ինչ-որ ամոթալի բան կա․․․ Այդպիսով ընդհատակից դուրս գալը կարևոր է։ Սակայն թե երբ և ինչպես, յուրաքանչյուրի անձնական որոշելու հարցն է։ Միակ բացառությունն «փակ» գեյ հասարակական գործիչներն են, ովքեր օգտագործում են իրենց իշխանությունը, որպեսզի վնաս պատճառեն մյուս գեյերին։ Այդպիսինները խորհրդարանականներն են ու հոգևորականները, ովքեր հոմոֆոբ օրենքներ են ընդունում կամ կարդում են հոմոֆոբ քարոզներ։ Այդպիսի բացառիկ դեպքերում աութինգն արդարացվա է։» | ” |
- Պիտեր Թեդչել |
Հայտնի մարդկանց աութինգի պրակտիկան տարածում է գտել 1980-ական թվականներին ԱՄՆ-ում, երբ իրենց համասեռական հակումները թաքցնող հայտնիները նպատակաուղղված ձևով ենթարկվեցին աութինգի[1]։ Մասնավորապես, ԱՄՆ-ում գործող Act-Up-շարժման ներկայացուցիչներն իրենց սադրիչ գործողությունների միջոցով ստիպում էին հայտնի մարդկանց հանրային կերպով ընդունել, որ համասեռական հակումներ ունեն։
Տես նաև
խմբագրելԱյլ ընթերցանություն
խմբագրել- Cory, Donald Webster. The Homosexual in America: A Subjective Approach. New York։ Greenfield, 1951.
- Gross, Larry. Contested Closets: The Politics and Ethics of Outing. University of Minnesota Press, 1993 0-8166-2179-9
- Johansson, Warren & Percy, William A. Outing: Shattering the Conspiracy of Silence Արխիվացված 2020-07-05 Wayback Machine. Harrington Park Press, 1994.
- Signorile, Michelango (1993). Queer In America: Sex, Media, and the Closets of Power. 0-299-19374-8.
- Stramel, James (1996). "Gay Virtue: The Ethics of Disclosure." Dissertation, University of Southern California.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Was unterscheidet Coming-out und Outing?» (գերմաներեն). Frankfurter Allgemeine Zeitung. 2014 թ․ հունվարի 8. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.(անգլ.)
- ↑ 2,0 2,1 Chuck Stewart. Gay and Lesbian Issues: A Reference Handbook, 2003. — p. 377(անգլ.)
- ↑ Статья «Аутинг» в Сексологическом словаре // Минский областной клинический центр «Психиатрия-Наркология».(ռուս.)
- ↑ 4,0 4,1 4,2 Аутинг в Сексологической энциклопедии // Словари и энциклопедии на Академике․(ռուս.)
- ↑ 5,0 5,1 Иван Шекин (2014 թ․ փետրվարի 4). «Аутинг — оружие гея». OpenSpace.ru. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.(ռուս.)