Աուն Սան
Աուն Սան (အောင်ဆန်း, փետրվարի 13, 1915[1][2][3][…], Natmauk, Magway District, Magway Region, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 19, 1947[4][1][2][…], Յանգոն, Բրիտանական Բիրմա), Բիրմայի քաղաքական գործիչ, ազգային–ազատագրական շարժման հերոս։ Ավարտել Է Ռանգունի համալսարանը (1937)։ Մասնակցել է Բիրմայի կոմկուսի ստեղծմանը (1939 թվականի օգոստոս), եղել դրա առաջին գլխավոր քարտուղարը (1939–1940)։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո համագործակցել է ճապոնացիների հետ՝ փայփայելով ճապոնիայի օգնությամբ անգլիական գաղութային լուծը թոթափելու և անկախ Բիրմա ստեղծելու հույսեր։ ճապոնական զինված ուժերը Բիրմա ներխուժելուց հետո հուսախաբ է եղել և կազմակերպել հակաճապոնական Դիմադրության շարժումը։ 1944 թվականի օգոստոսից ընդհատակում ստեղծված ժողովրդական ազատության հակաֆաշիստական լիգայի պրեզիդենտն էր։ 1945 թվականի մարտին գլխավորել է Բիրմայի Ազգային բանակի հակաճապոնական ապստամբությունը։ 1947 թվականին եղել է «անցումնային կառավարության» ղեկավարը։ Սպանվել է 1947 թվականի հուլիսի 19-ին՝ նախկին վարչապետ Ու Սայի կողմնակիցների կողմից։ Բիրմայի ժողովուրդը մեծարում է նրան որպես ազգային հերոսի։
Աուն Սան բիրմաներեն՝ ဗိုလ်ချုပ် အောင်ဆန်း | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Natmauk, Magway District, Magway Region, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 19, 1947[4][1][2][…] (32 տարեկան) |
Մահվան վայր | Յանգոն, Բրիտանական Բիրմա |
Գերեզման | Martyrs' Mausoleum |
Քաղաքացիություն | Մյանմա |
Կրթություն | Ռանգունի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Կխին Չժի |
Ծնողներ | մայր՝ Սուու |
Զբաղեցրած պաշտոններ | պաշտպանության նախարար |
Կուսակցություն | Ազգային ազատության հակաֆաշիստական լիգա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աուն Սան Օօ և Աուն Սան Սու Չժի |
Ստորագրություն | |
Aung San Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Аун Сан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուն Սան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 160)։ |