Աուրիպիգմենտ
Աուրիպիգմենտ (լատին․՝ aurum – ոսկի + լատին․՝ pigmentum – ներկ), միներալ, արսենի սուլֆիդ, ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Կիտրոնագույն կամ ոսկեդեղին նյութ է, երբեմն գորշավուն։ Տաքացնելիս կարմրում է։ Լուծվում է արքայաջրում և ալկալիների լուծույթներում։ Կարծրությունը՝ 1,5–2, խտությունը՝ 3490 կգ/մ³։ Տարածված է ցածր ջերմաստիճանային հանքավայրերում՝ սովորաբար զուգորդված ռեալգարի, անտիմոնիտի և այլ միներալների հետ, ինչպես նաև հրաբուխների խառնարաններում ու հանքային տաք ջրերի նստվածքներում։ Աուրիպիգմենտի հանքավայրեր կան Վրացական ԽՍՀ–ում (Լուխումի), Նախիջևանի ԻԽՍՀ–ում (Զուլֆա), ՀԽՍՀ–ում (Սալվարդ, Սիսիանի շրջան), Յակուտիայում,ԱՄՆ–ում և այլուր։ Օգտագործվում է արսենի միացությունները ստանալու համար։
Աուրիպիգմենտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | As₂S₃ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.FA.30[1] |
Դանա դասակարգում | 2.11.1.1 |
Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | arsenopyrite mineral group, special?[2] և orpiment? |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nickel E. H., Nichols M. C. IMA/CNMNC List of Mineral Names (March 2009) — 2009.
- ↑ Kivet (фин.) — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2000. — P. 33. — ISBN 978-951-0-31579-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 161)։ |