Ապաանձնավորում
Դեպերսոնալիզացիա կամ ապաանձնավորում, ինքնաընկալման խանգարում, որին ենթարկված մարդիկ այն բնութագրելիս ասում են, որ կյանքը երազի պես է, ոչ իրական թվացող, կարծես նրանք կողքից ականատես են իրենց և իրենց կյանքին[1]։
Ենթակատեգորիա | perceptual disorders | |
---|---|---|
Բժշկական մասնագիտություն | հոգեբանություն |
Չնայած, որ դեպերսոնալիզացիան և դեռեալիզացիան կարող են պատահել յուրաքանչյուր մարդու հետ, ով ենթարկվել է ժամանակավոր վախի կամ լարվածության, քրոնիկ ապաանձնավորումը ավելի շատ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են լուրջ տրավմայի կամ երկարատև լարվածության, վախի։ Դեպերսոնալիզացիա֊դեռեալիզացիան դիսոցիատիվ խանգարումների սպեկտրում ամենակարևոր ախտանշանն է։ Այն նաև ախտանշան է որոշ այլ ոչ դիսոցիատիվ խանգարումների համար, որոնցից են տագնապային խանգարումը, կլինիկական դեպրեսիան, երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, շիզոֆրենիան[2], շիզոիդ անձնային խանգարումը, շիզոտիպիկ անձնային խանգարումը, սահմանային անձնային խանգարումը, oբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, միգրենը և քնի զրկումը․ այն նաև կարող է լինել նյարդաբանական նոպաների որոշ տեսակների և գլխուղեղի սերոտոնինիտ պակասի ախտանշան[3]։
Բնութագրում
խմբագրելԱնձինք, ովքեր դեպերսոնալիզացիայի են ենթարկվում անջատված են զգում իրենց իսկ անձից․ նրանց թվում է, որ իրենց մարմնի զգացմունքները, զգացողությունները, վարքագծերը, և այլն, չեն պատկանում նույն մարդուն և ինքնությանը։ Հաճախ այդ մարդիկ պնդում են, որ ամենինչ անիրական և մշուշոտ է թվում։ Նաև անձի իր մասին պատկերացումը կոտրվում է։ Ապաանձնավորում կարող է հանգեցնել ուժեղ լարվածության, որն էլ իր հերթին ուժեղացնում է ապաանձնավորման ազդեցությունը[4]։
Դեպերսոնալիզացիան անձի անիրականության սուբյեկտիվ ապրումն է, իսկ դեռեալիզացիան արտաքին աշխարհի անիրականությունն է։ Չնայած, որ շատ գրողներ դեպերսոնալիզացիային և դեռեալիզացիային վերաբերվում են, որպես առանձին երևույթներ, շատերը նախընտրում են դրանք իրարից չառանձնացնել[5]։
Տարածում
խմբագրելԴեպերսոնալիզացիան երրորդ ամենատարածված հոգեբանական ախտանշանն է[6]։ Դեպերսոնալիզացիան այնպիսի տագնապային խանգարումների ախտանշան է, ինչպիսին է խուճապային խանգարումը[7]։ Այն կարող է նաև պատահել հետևյալ դեպքերում.
Դեղագիտական և իրավիճակային պատճառներ
խմբագրելԴեպերսոնալիզացիան դիսոցիատիվ նյութերի և հոգեմետ դեղերի ազդեցությունն է, ինչպես նաև կոֆեինի, ալկոհոլի, ամֆետամինների և կանեփի կողմնակի կանեփազդեցություն[10][11][12][13][14]։ Այն նաև շատ դեղերի աբստինենտային համախտանիշ է[15][16][17][18]։
Բենզոդիազեպիններից կախվածությունը, որն առաջանում է երկար ժամանակ բենզոդիազեպիններ օգտագործելուց, կարող է առաջացնել քրոնիկ դեպերսոնալիզացիայի սիմպտոմատոլոգիա և պերցեպտուալ անհանգստություններ որոշ մարդկանց մոտ, նույնիսկ նրանց, ովքեր ընդունում են կայուն ամենօրյա չափաբաժին. այն կարող է նաև լինել բենզոդիազեպինը աբստինենտային համախտանիշի ձգձգված առանձնահատկություն[19][20]:
Բուժում
խմբագրելԲուժումը կախված է պատճառից, այսինքն՝ այն կենսաբանակա՞ն է, թե՞ ունի հոգեբանական ծագում։ Եթե դեպերսոնալիզացիան նյարդաբանական հիվանդության ախտանշան է, ապա այդ հիվանդության ախտորոշումն ու բուժումը դեպերսոնալիզացիայի բուժման առաջին քայլերը պետք է լինեն։ Դեպերսոնալիզացիան կարող է լինել այնպիսի հիվանդությունների իմացական ախտանշան, ինչպիսիք են ամիոտրոֆիկ կողային սկլերոզը, Ալցհայմերի հիվանդությունը, ցրված սկլերոզը, Լայմի հիվանդությունը (տզային բորելիոզ) կամ յուրաքանչյուր այլ նյարդաբանական հիվանդություն, որը ազդում է ուղեղի վրա։ Այն մարդկանց, ովքեր տառապում են դեպերսնալիզացիայից միգրենի հետ, հաճախ նշանակում են տրիցիկլիկ հակադեպրեսանտներ։
Եթե դեպերսոնալիզացիան հոգեբանական պատճառներ ունի, բուժումը կախված է ախտորոշումից։
Դիսոցիատիվ խանգարումների դեպքում բուժումը պահանջում է պատշաճ հոգեթերապիա, իսկ ուղղեկցվող հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սննդի ընդունման խանգարումները, մասնագետների խումբ պետք է զբաղվի անձի բուժումով։ Դեպերսոնալիզացիան կարող է նաև ախտանշել սահմանային անձնային խանգարումը, որը կարող է բուժվել պատշաճ հոգեթերապիայի և հոգեդեղաբանության միջոցով[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ American Psychiatric Association (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders DSM-5. American Psychiatric Association. ISBN 9780890425541.
- ↑ Sass L, Pienkos E, Nelson B, Medford N (2013). «Anomalous self-experience in depersonalization and schizophrenia: A comparative investigation». Consciousness and Cognition. 22 (2): 430–41. doi:10.1016/j.concog.2013.01.009. PMID 23454432.
- ↑ The Edge Effect, by Eric R. Braverman, M.D., 2004, pp. 142
- ↑ Hall-Flavin, Daniel. «Depersonalization disorder: A feeling of being 'outside' your body». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Radovic F.; Radovic S. (2002). «Feelings of Unreality: A Conceptual and Phenomenological Analysis of the Language of Depersonalization». Philosophy, Psychiatry, & Psychology. 9 (3): 271–9. doi:10.1353/ppp.2003.0048.
- ↑ Simeon D (2004). «Depersonalisation Disorder: A Contemporary Overview». CNS Drugs. 18 (6): 343–54. doi:10.2165/00023210-200418060-00002. PMID 15089102.
- ↑ Sierra-Siegert M, David AS (December 2007). «Depersonalization and individualism: the effect of culture on symptom profiles in panic disorder». J. Nerv. Ment. Dis. 195 (12): 989–95. doi:10.1097/NMD.0b013e31815c19f7. PMID 18091192.
- ↑ Michelle V. Lambert; Mauricio Sierra; Mary L. Phillips; Anthony S. David (May 2002). «The Spectrum of Organic Depersonalization: A Review Plus Four New Cases». J Neuropsychiatry Clin Neurosci. 14 (2): 141–54. doi:10.1176/appi.neuropsych.14.2.141. PMID 11983788.
- ↑ Lickel J; Nelson E; Lickel A H; Brett Deacon (2008). «Interoceptive Exposure Exercises for Evoking Depersonalization and Derealization: A Pilot Study». Journal of Cognitive Psychotherapy. 22 (4): 321–30. doi:10.1891/0889-8391.22.4.321.
- ↑ Stein, M. B.; Uhde, TW (July 1989). «Depersonalization Disorder: Effects of Caffeine and Response to Pharmacotherapy». Biological Psychiatry. 26 (3): 315–20. doi:10.1016/0006-3223(89)90044-9. PMID 2742946.
- ↑ Raimo, E. B.; R. A. Roemer; M. Moster; Y. Shan (June 1999). «Alcohol-Induced Depersonalization». Biological Psychiatry. 45 (11): 1523–6. doi:10.1016/S0006-3223(98)00257-1. PMID 10356638.
- ↑ Cohen, P. R. (2004). «Medication-associated depersonalization symptoms: report of transient depersonalization symptoms induced by minocycline». Southern Medical Journal. 97 (1): 70–73. doi:10.1097/01.SMJ.0000083857.98870.98. PMID 14746427.
- ↑ «Medication-Associated Depersonalization Symptoms». medscape.com.
- ↑ «Depersonalization Again Finds Psychiatric Spotlight». Psychiatric News. 2003 թ․ օգոստոսի 15. էջեր 18–30. Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին. Վերցված է 2017-05-06-ին.
- ↑ Marriott, S.; P. Tyrer (1993). «Benzodiazepine dependence: avoidance and withdrawal». Drug Safety. 9 (2): 93–103. doi:10.2165/00002018-199309020-00003. PMID 8104417.
- ↑ Shufman, E.; A. Lerner; E. Witztum (2005). «Depersonalization after withdrawal from cannabis usage». Harefuah (Hebrew). 144 (4): 249–51 and 303. PMID 15889607.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Djenderedjian, A.; R. Tashjian (1982). «Agoraphobia following amphetamine withdrawal». The Journal of Clinical Psychiatry. 43 (6): 248–49. PMID 7085580.
- ↑ Mourad, I.; M. Lejoyeux; J. Adès (1998). «[Prospective evaluation of antidepressant discontinuation]». L'Encéphale (French). 24 (3): 215–22. PMID 9696914.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ashton H (1991). «Protracted withdrawal syndromes from benzodiazepines». J Subst Abuse Treat. benzo.org.uk. 8 (1–2): 19–28. doi:10.1016/0740-5472(91)90023-4. PMID 1675688.
- ↑ Terao T; Yoshimura R; Terao M; Abe K. (1992 թ․ հունվարի 15). «Depersonalization following nitrazepam withdrawal». Biol Psychiatry. 31 (2): 212–3. doi:10.1016/0006-3223(92)90209-I. PMID 1737083.
- ↑ Sierra M, Baker D, Medford N, և այլք: (2006). «Lamotrigine as an add-on treatment for depersonalization disorder: a retrospective study of 32 cases». Clin Neuropharmacol. 29 (5): 253–8. doi:10.1097/01.WNF.0000228368.17970.DA. PMID 16960469.