Ապերտուրա
Ապերտուրա (լատին․՝ Apertura – անցք), օպտիկական սարքի գործող կտրվածք, բնութագրվում է ոսպնյակների չափսերով կամ դիաֆրագմաներով։ Տարբերում են անկյունային ապերտուրա ()՝ օպտիկական սարքի մեջ մտնող լույսի կոնաձև փնջի եզրային ճառագայթների միջև կազմված անկյունը և թվային ապերտուրա, որը հավասար է (–ը առարկան շրջապատող միջավայրի բեկման ցուցիչն է)։
Թվային ապերտուրայի մեծությունից է կախված պատկերի պայծառությունը (համեմատական է ապերտուրայի քառակուսուն) և լուծող ուժը (համեմատական է պերտուրաին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 509)։ |