Ապլասաթ Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ապլասաթ Մամիկոնյան (11-րդ դար - 1112), հայ իշխան և զորավար։
Ապլասաթ Մամիկոնյան | |
Ծննդյան օր | 11-րդ դար |
---|---|
Վախճանի օր | 1112 |
Դինաստիա | Թոռնիկյաններ |
Քաղաքացիություն | Տարոնի իշխանություն և Եփրատես |
Հայր | Տաճատ Մամիկոնյան |
Տարոնի իշխան Տաճատ Մամիկոնյանի որդին, սերվում է Մամիկոնյան-Թոռնիկյանների իշխանական տոհմից[1]։
Կենսագրություն
խմբագրել1108 թվականին իր բազմաթիվ հեծյալներով օգնության է գնացել Գող Վասիլին և նրա հետ միասին ջարդել սելջուկներին։ Երկրորդ անգամ օգնության է հասել Եդեսիայի Բալդուինը և Թլպաշարի Ջոսլին կոմսերին, ապա երեքով արշավել են Խառանի վրա, որը այն ժամանակ պարսիկների ձեռքում էր։ Թշնամու բազմությունից վախենալով՝ Բալդուինը և Ջոսլինը փախչում են մարտի դաշտից, մենակ թողնելով Ապլասաթին թշնամու առաջ։ Ապլասաթը տեսնելով վտանգը և իր զորքի անխուսափելի կորուստը, չկորցնելով իրեն՝ կատաղորեն հարձակվում է նրանց վրա, փախուստի մատնում և հաղթական վերադառնում Գող Վասիլի մոտ։ 1112 թվականին սելջուկները մեծ բազմությամբ արշավում են Կիլիկիա՝ Թորոս Ա-ի դեմ։ Թորոսը իրեն օգնական է վերցնում իր եղբորը՝ Լևոնին և Տիգրան ու Ապլասաթ իշխաններին։ Ճակատամարտում հայոց զորքը ջարդվում է, Տիգրանը և Ապլասաթը զոհվում են, բայց Լևոնը չկորցնելով իրեն, մեծ ջարդ է տալիս թշնամուն։ Սելջուկները թողնելով մարտի դաշտը խուճապահար փախչում են[1][2][3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 20․
- ↑ «Պատմություն հայոց», Մատթեոս Ուռհայեցի, էջ 307, 310, 311, 325․
- ↑ «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Գ, էջ 28, 29, 31․
- ↑ «Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ-Սբ.Ղազար, 1890, էջ 49․