Ապրելու երկիր կուսակցություն
Ապրելու երկիրը («Ապրելու երկիր» կուսակցություն), քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 2021 թվականի օգոստոսի 15-ին՝ նախաձեռնող խմբի գումարած համաժողովի ժամանակ[2]։
«Ապրելու երկիր» կուսակցություն | |
---|---|
Ապրելու երկիր կուսակցության տարբերանշան | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Մանե Թանդիլյան |
Հիմնադիր | Մեսրոպ Առաքելյան, Մանե Թանդիլյան |
Հիմնադրված | օգոստոսի 15, 2021 |
Գաղափարախոսություն | Ցենտրիզմ |
Շտաբ | Սայաթ-Նովա 27, ք․ Երևան, ՀՀ[1] |
Կայք | apreluyerkir.am |
Պատմություն
խմբագրելԿուսակցության հիմնադիրներն են Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար[3], ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԼՀԿ նախկին քարտուղար Մանե Թանդիլյանը[4] և Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար[5] Մեսրոպ Առաքելյանը[6]։
Կուսակցությունը ներկայացված չէ Ազգային ժողովում և ներկայումս հանդես է գալիս որպես արտախորհրդարանական ուժ։
Կուսակցության կազմ
խմբագրել«Ապրելու երկիր» կուսակցությունն ունի քաղաքական խորհուրդ և վերահսկիչ հանձնաժողով։ Վերջիններիս գործունեությունն իրականացվում և կանոնակարգվում է «Ապրելու Երկիր» կուսակցության Կանոնադրությամբ[1]։
Կուսակցության խորհրդանիշ
խմբագրել«Ապրելու երկիր» կուսակցության խորհրդանիշի տարրերն են ջրի կաթիլը, որը սփռվում է դեպի աջ և վերև՝ մատնահետքի տեսքով վերածվելով Հայաստանի և Արցախի քարտեզի։ Ձախ, ներքևի հատվածում գրված է՝ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ[փա՞ստ]։ Կուսակցության խորհրդանիշի տարրերն ունեն հետևյալ խորհուրդը՝
- Ջրի կաթիլը խորհրդանշում է կյանքը, ապրելը։
- Սփռումը նշանակում է համայն հայության միավորումը։
- Մատնահետքը խորհրդանշում է մարդու անհատական պատասխանատվության ստանձնումը։
Մասնակցություն ընտրական գործընթացներում
խմբագրելԿուսակցությունը հիմնադրումից ամիսներ անց մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին[7]։
- 2021 թվականի հոկտեմբերի 17-ին[8] ՀՀ-ի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ․ մասնակցության հայտ է ներկայացրել 5-ում և արդյունքում ներկայացվածություն ունի դրանցից յուրաքանչյուրում։ Մասնավորապես Սյունիքի մարզի Տաթև[9] համայնքում ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մարատ Գերասիմյանը ստանձնել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իրականացնում է համայնքի մասնակի կառավարում։
- 2021 թվականի դեկտեմբերի 5-ին[10] տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում 36 համայնքից 10-ում «Ապրելու երկիր» կուսացությունը առաջադրել է համայնքի ղեկավարի և ավագանու թեկնածուներ։ 10-ից 8-ում ապահովել է ներկայացվածություն։ Դեկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում կուսակցությունը հաղթել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում[11], ունի 6 մանդատ։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արսեն Աղաբաբյանը։
- 2022 թվականի սեպտեմբերի 25-ին[12] ՀՀ-ում կայացած ՏԻՄ ընտրություններում ևս «Ապրելու երկիր» կուսակցությունը գրանցել է բարձր ցուցանիշներ՝ ներկայացված լինելով 6 համայնքներում 32 ավագանու անդամներով։ Կուսակցությունը հաղթել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում[13]։ Համայնքը ղեկավարում է «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արկադի Թամազյանը։
Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։
Համայնք | Մանդատ | Մանդատ, % |
---|---|---|
Ալավերդի | 13/27 | 48.48% |
Արարատ | 2/27 | 7.01% |
Արթիկ | 1/27 | 4.29% |
Գյուլագարակ | 7/15 | 49.32% |
Գյումրի | 2/33 | 5.64% |
Դիլիջան | 5/21 | 24․51% |
Եղեգնաձոր | 1/21 | 4.79% |
Թալին | 2/27 | 6.86% |
Լոռի Բերդ | 4/15 | 28.00% |
Հրազդան | 2/27 | 6.64% |
Մեղրի | 2/15 | 9.79% |
Նոյեմբերյան | 6/21 | 29.54% |
Չարենցավան | 2/27 | 6.67% |
Ջերմուկ | 1/15 | 4.07% |
Վանաձոր | 2/33 | 4.29% |
Տաթև | 2/15 | 13.06% |
Տեղ | 5/15 | 34.86% |
Փարաքար | 10/21 | 48.94% |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.apreluyerkir.am/hy/about/4/
- ↑ https://www.1lurer.am/hy/2021/08/17/«Ապրելու-երկիր»-կուսակցության-առաջնահերթությունները/538029
- ↑ https://www.mlsa.am/?page_id=19238
- ↑ https://www.apreluyerkir.am/hy/about/10/8/
- ↑ https://www.mlsa.am/?page_id=27774
- ↑ https://www.apreluyerkir.am/hy/about/10/29/
- ↑ https://www.apreluyerkir.am/hy/about/18/
- ↑ https://www.apreluyerkir.am/hy/elections/6/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
- ↑ https://www.apreluyerkir.am/hy/elections/7/
- ↑ https://www.panorama.am/am/news/2021/12/21/Նոյեմբերյան-քաղաքապետ/2617164
- ↑ https://news.am/arm/news/722166.html
- ↑ https://armtimes.com/hy/article/245894