Ապրել (ֆիլմ, 2010)
«Ապրել» (ռուս.՝ «Жить»), 2010 թվականի ռուսական կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուրի Բիկովը[2] (նրա նորամուտը լիամետրաժ կինոյում[3][4])։ Պրեմիերան կայացել է «Կինոտավր» կինոփառատոնում[5]։
Ապրել ռուս.՝ Жить | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2010 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուրի Բիկով |
Պրոդյուսեր | Ալեքսեյ Ուչիտել |
Տևողություն | 74 րոպե[1] |
IMDb | ID 1706433 |
Սյուժե
խմբագրելՏարեց որսորդն իր շան հետ գնում է քաղաքից դուրս՝ թռչուն որսալու։ Հանկարծ անտառից դուրս է վազում մի երիտասարդ տղամարդ, որին հետապնդում են երեք զինված մարդիկ։ Տղամարդը նետվում է որսորդի մեքենան, և նրանք միասին փորձում են փախչել հետապնդումից, բայց շուտով մեքենան խրվում է, և նրանք ստիպված են ոտքով հասնել քաղաք։ Ճանապարհին որսորդը փորձում է ծանոթանալ և զրուցել «հայրենակցի» հետ։ Վերջինս ոչինչ չի պատմում իր մասին և նույնիսկ չի ուզում ներկայանալ, բայց միասին հաղթահարելով ճանապարհի դժվարությունները՝ աստիճանաբար սկսում են զրուցել։ Որսուրդը հասկանում է, որ իրենք բոլորովին տարբեր մարդիկ են․ նա հավատում է Աստծուն, իսկ նրա ուղեկիցը՝ ոչ, որսորդը չի կարող պատկերացնել, թե ինչպես կարելի է մարդ սպանել, իսկ «հայրենակիցը» վստահ է, որ «եթե ուզում ես ապրել, կսպանես»։ Ավելին, տղամարդն անընդհատ շեշտում է, որ անտարբեր է որսորդի նկատմամբ և անհրաժեշտության դեպքում չի խնայի նրան։
Փախչելով հետապնդողներից՝ ուղեկիցները հասնում են միջանտառակ, բայց նրանց գտնվելու վայրը մատնում է որսորդի շան հաչոցը։ Տղամարդը հրամայում է սպանել նրան։ Որսորդի համար դա սարսափելի որոշում էր, բայց նա ստիպված համաձայնում է՝ հասկանալով, որ հակառակ դեպքում երկուսին էլ կսպանեն։ Տղամարդը գոտիով խեղդում է շանը, և նրանց հաջողվում է որոշ ժամանակ կտրվել հետապնդումից։ Մոտենալով գետին՝ մյուս ափին տեսնում են մի ձկնորսի։ Տղամարդը ձկնորսին խնդրում է իրենց քաղաք տանել, բայց նա հրաժարվում է։ Այնուհետև նա որսորդին հրամայում է հրացանով նշան բռնել ձկնորսի վրա, մինչև ինքը լողալով անցնի գետը և նրանից վերցնի մեքենայի բանալիները։ Բայց ձկնորսը վախեցած վազում է դեպի մեքենան ու հեռանում, իսկ որսորդն իր մեջ ուժ չի գտնում կրակելու նրա վրա։ Վեճից հետո որսորդը հեռանում է իր ճանապարհով, իսկ տղամարդը մնում է ափին։
Տղամարդը դուրս է գալիս լքված անասնաբուծական համալիրի մոտ, որից ոչ հեռու կանգնած է մի հին տուն։ Հետապնդողները հասնում են նրան այդ տանը, բայց տղամարդը զինաթափում է նրանցից մեկին և պատանդ վերցնում։ Այդ ժամանակ պարզվում է, որ մարդիկ պատանդ են վերցրել որսորդին, և տղամարդը կանգնած է ընտրության առաջ՝ փրկել որսորդին, թե հետապնդողների մեքենայով միայնակ մեկնել քաղաք։ Նա ընտրում է առաջին տարբերակը, և կարճ հետապնդումից հետո (որի ընթացքում տղամարդը որսորդին ասում է իր անունը՝ Անդրեյ), նրանք հայտնվում են կիսաքանդ ֆերմայում։ Հանկարծ Անդրեյն էպիլեպտիկ նոպան է ունենում, և հետապնդողների պարագլուխը զինաթափում է նրան։ Որսորդը սկսում է բղավել, որ ուզում է ապրել, և պարագլուխը նրան տալիս է իր երկփողանի հրացանը, որի մեջ մեկ փամփուշտ կա։ Որսորդը պետք է սպանի Անդրեյին, կամ ինքը կմեռնի։ Կարճ տատանվելուց հետո որսորդը սպանում է Անդրեյին, հետապնդողները հեռանում են, իսկ որսորդը ոտքով գնում է քաղաք՝ զենքը նետելով դաշտում։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Վլադիսլավ Տոլդիկով | որսորդ Միխայիլ |
Դենիս Շվեդով | Անդրեյ |
Կոնստանտին Ստրելնիկով | Օլեգ |
Ալեքսեյ Կոմաշկո | Սերգեյ |
Սերգեյ Ժարկով | Իվան |
Սերգեյ Սոսնովսկի | հարբեցող ծերունի |
Մրցանակներ
խմբագրել- «Ստալկեր» մարդու իրավունքներին նվիրված ֆիլմերի միջազգային փառատոն – «Նորամուտ-Ստալկեր» մրցանակ խաղարկային ֆիլմի համար[6]
- «Ոսկե Ֆենիքս» փառատոն (Սմոլենսկ) – մրցանակ «Նորամուտ» անվանակարգում[7]
- «Ամուրյան աշուն» փառատոն (Բլագովեշչենսկ) – փառատոնի գլխավոր պրոդյուսերի հատուկ մրցանակ[8]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Мастер-класс Юрия Быкова «Путь режиссёра: от дебютной работы к международному признанию»». Union of Cinematographers of the Russian Federation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Юрий Семченков (2013 թ․ սեպտեմբերի 12). «Непрокатное кино Юрия Быкова». «О чём говорит Смоленск». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Olga Artemyeva. «Бег зайца по полям». Iskusstvo Kino.
- ↑ Leslie Felperin, "Review: 'To Live'", Variety, June 20, 2010.
- ↑ «Итоги XVI Международного фестиваля фильмов о правах человека «Сталкер»». «Кинотавр». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Непрокатное кино Юрия Быкова». О чём говорит Смоленск. 12 сентября 2013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Мастер-класс Юрия Быкова «Путь режиссёра: от дебютной работы к международному признанию»». Сайт Союза кинематографистов РФ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Юрий Быков: Я всегда буду снимать кино о несовершенном человеке (ռուս.)
- «Ապրել»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Бег зайца по полям. «Жить», режиссёр Юрий Быков». Искусство кино. 2010, август. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.