«Առանց հասցեի տունը» (ռուս.՝ «Дом без а́дреса»), ռուսական գեղարվեստական ֆիլմ հոգեբանական դրամայի ժանրում, ռեժիսոր Անդրեյ Խոլենկոյի դեբյուտային աշխատանքը։

Առանց հասցեի տունը
ռուս.՝ Дом без адреса
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2010
Լեզուռուսերեն
ԴերակատարներՍվետլանա Նեմոլյաևա

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2010 թվականի հունիսին Մերձմոսկվայում, իսկ դրա պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերին Վլադիվոստոկում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների միջազգային կինոփառատոնում։

2010 թվականի նոյեմբերին ֆիլմը հաղթել է «Օտար լեզվով լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Ամերիկյան միջազգային կինոփառատոնում (AIFF 2010)[1]։

2011 թվականին «Տուն առանց հասցեի» ֆիլմը դարձել է Շրի Լանկայում բուդդայական կինոյի միջազգային փառատոնի (International Buddhist Film Festival[2]) հաղթող «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե

խմբագրել

Մարդիկ գալիս են այս աշխարհ երջանկության համար, բայց, չգիտես ինչու, ավելի հաճախ ընտրում են տառապանքը։

30-ամյա Աննան տարեցների տուն է գալիս՝ այցելելու իր մորը, բայց իմանում է, որ նա մահացել է մեկ տարի առաջ։ Հետդարձի ճանապարհին Աննան և նրա ընկեր Անդրեյը վթարի են ենթարկվում։ Փորձելով փրկել արյունաքամվող Անդրեյին՝ Աննան մոտակայքում տուն է գտնում, որը հասցե չունի։ Տունը ամայի է, թեև ամենուր երևում են մարդկանց վերջին ներկայության հետքերը։ Աննան օգնություն է փնտրում, բայց այս տարօրինակ վայրում նա հանդիպում է միայն անցյալի լուռ ուրվականներին՝ իր մահացած մորը և իր չծնված որդուն։ Աննան, իր կամքից անկախ, ներկայանում է ամենախիստ դատավորին՝ իր խղճին։ Նա այլևս չի հավատում, որ երբևէ կրկին կարող է երջանիկ լինել, երբ նախկինի պես ոչ մի բանի համար չի մեղադրի իրեն։

Ամեն ինչ կարելի է փոխել, պետք է միայն ցանկանալ։

Դերերում

խմբագրել
  • Լիդիա Օմուտնիխ – Աննա
  • Սվետլանա Նեմոլյաևա, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ – Աննայի մայրը
  • Պլատոն Շմակով – Տղա, Աննայի ծխնված որդին
  • Իվան Սավչենկո – Անդրեյ, Աննայի ընկերը

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Գոնչարով, Ալյոնա Շմակովա, Անդրեյ Խոլենկո
  • Բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյ Խոլենկո
  • Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Ուլյուկաև
  • Կոմպոզիտոր՝ Դարյա Գարբուզնյակ
  • Օպերատորներ՝ Արտյոմ Ալեքսաշենկո, Իվան Տրուֆանով
  • Վիդեոինժեներ՝ Վյաչեսլավ Պենյազ
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ստանիսլավ Մրինսկի
  • Երկրորդ ռեժիսոր՝ Անաստասիա Զուբովա
  • Ռեժիսորի օգնական՝ Ալլա Լիմանսկայա
  • Լուսավորողների ղեկավար՝ Ալեքսանդր Սալտիկով
  • Լույսի վարպետ՝ Օլեգ Վովկ
  • Գրիմ՝ Նինա Կրավչուկ, Դարյա Յունոշևա
  • Մոնտաժող՝ Խրիստո Տոդորով, Անդրեյ Խոլենկո
  • Պրոդյուսեր՝ Ալյոնա Շմակովա

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Официальный сайт фильма "Дом без адреса"». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  • «"Меридианы Тихого"». Международный кинофестиваль стран Азиатско-Тихоокеанского региона — Информация о фильме "Дом без адреса". Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  • «Best Foreign Language Film Feature» (անգլերեն). American International Film Festival — Best Picture: Dom Bez Adresa (House without Address) (97m, Russia) (Russian with English subtitles), Best Director: Andrei Kholenko. 2010-11. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  • Людмила Александрова. — Интервью с режиссёром фильма «Дом без адреса» (2010-09). «Дальневосточная закваска». «Парламентская газета на Дальнем Востоке» № 15 (291). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  • Николай Кутенких. — Премьера фильма "Дом без адреса" состоялась во Владивостоке (2010 թ․ դեկտեմբերի 12). «Приморцы первыми увидели фильм своего земляка Андрея Холенко». Российское информационное агентство "Восток-Медиа". Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  • Любовь Берчанская. — Интервью с режиссёром о съемках фильма "Дом без адреса" (2010 թ․ դեկտեմբերի 12). «Влюбленный в кино». газета "Владивосток" № 2846. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)