Առաջին ծիծեռնակը (ֆիլմ)
Առաջին ծիծեռնակը (վրաց.՝ პირველი მერცხალი), կատակերգական գեղարվեստական կինոնկար, նկարահանված 1975 թվականին՝ ռեժիսոր Նանա Մճեդլիձեի կողմից։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են վրացական ծայրագավառի բնակիչները ծանոթանում իրենց համար թերևս նոր խաղի՝ ֆուտբոլի հետ։
Առաջին ծիծեռնակը ռուս.՝ Первая ласточка | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն և վրացերեն |
Ռեժիսոր | Նանա Մչեդլիձե |
Սցենարի հեղինակ | Լևան Ճելիձե և Նանա Մչեդլիձե |
Դերակատարներ | Դավիթ Աբաշիձե, Իպոլիտ Խվիչիա, Գուրամ Լորթքիփանիձե, Իա Նինիձե, Լաուրա Վարդանյան, Դիմիտրի Ջայանի, Գուրամ Փիրցխալավա և Վասիլի Չխեիջե |
Օպերատոր | Գեորգի Ճելիձե |
Երաժշտություն | Ջանսուգ Կախիձե |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 77 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողություններն ընթանում են մինչ 1917 թվականը՝ Փոթիում։ Ի սկզբանե ֆուտբոլն այստեղ էր հասել բավականին վայրի տեսքով։ Բոլորը մի մեծ ամբոխ կազմած վազում էին ողջ դաշտով մեկ՝ առանց մարզահագուստի ու մարզակոշիկների։ Խաղում էին չամուսնացածներն ամուսնացածների դեմ։ Խաղն ընթանում էր չկահավորված դաշտում, եթե չհաշվենք փայտե ձողերը, որոնք փոխարինում էին դարպասներին։ Մրցավար ընդհանրապես չկար, իսկ խանդավառ ու կրակոտ հանդիսատեսները երբեմն խաղակցելով օգնում էին իրենց թիմին։
Յասոնը, Փոթիի լավագույն ռմբարկուն և իր թիմի գաղափարական առաջնորդը, պարտությունից հետո պատմում է նրանց, որ Եվրոպայում բնավ այսպես չեն խաղում, այնտեղ յուրաքանչյուր թիմ ունի իր անվանումը և հիշատակում է «Բավարիա» ու «Արսենալ» ակումբների մասին։ Ի վերջո, նրանք որոշում են ստեղծել իրենց թիմը։
Առաջին հերթին ձեռք են բերում հասարակ մարզազգեստ և հաղթանակ տանում Փոթիի ու Սենակի թիմերի միջև կայացած մրցախաղում։ Ոգեշնչված այդ հաղթանակով, նրանք գնում են նավահանգիստ և մարտահրավեր նետում թուրքական առագաստանավի անձնակազմին։ Սակայն թուրքերը պայման են դնում՝ խաղալ 10 ռուբլի գումարով։ Նշված գումարը շատ մեծ էր և որպեսզի այն ձեռք բերեն, որոշում են նավահանգստում այն վաստակեն բեռնակրությամբ։ Վաստակած գումարը դնում են խաղադրույքի մեջ և խաղն ավարտում հաղթանակով։ Թուրքերն շտապ հեռանում են նավով, որից հետո նրանք հասկանում են, որ թուրքերը վճարել են կեղծ թղթադրամներով։ Սակայն թիմը չի վհատվում և մարտահրավեր է նետում անգլիացի նավաստիներին։ Վերջիններս հաղթում են...
Այնուամենայնիվ թիմը կրկին չի վհատվում։ Նրանք հավատում են, որ ամեն-ինչ դեռ առջևում է։
Դերասանական կազմ
խմբագրելԴերակատար | Կերպար |
---|---|
Դավիթ Աբաշիձե | Յասոն |
Վախթանգ Նադարայա | Խվիչա |
Իպոլիտ Խվիչիա | Վառլամ |
Անզոր Խերխաձե | Վախթանգ |
Գուրամ Լորթքիփանիձե | Բեժան |
Դիմիտրի Ջայանի | Նուրի |
Թեմուր Թավաձե | Իվանե |
Գուրամ Փիրցխալավա | Օրդե |
Իա Նինիձե | Ելենե |
Լաուրա Վարդանյան | Էսմերալդա |
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Լևան Ճելիձե, Նանա Մճեդլիձե | սցենարիստ |
Նանա Մճեդլիձե | ռեժիսոր |
Գեորգի Ճելիձե | օպերատոր |
Ջանսուղ Կախիձե | կոմպոզիտոր |
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել1976 թվականին Ֆրունզեում (այժմ Բիշքեկ) կայացած Համամիութենական կինոփառատոնում[1] ֆիլմն արժանացել է մրցանակի, որպես լավագույն կինոկատակերգություն, իսկ Դավիթ Աբաշիձեն իր դերակատարման համար ստացել է առաջին մրցանակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.82