Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա

Առաջին համաշխարհային պատերազմի ավիացիա, պատերազմող կողմերի օդուժը, որը կիրառվել է պատերազմի ողջ ընթացքում և բոլոր ճակատներում։

Կիրառման նպատակը

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմում ավիացիան օգտագործվում էր երեք նպատակով՝ հետախուզություն, ռմբակոծության և հակառակորդի ավիացիայի ոչնչացման համար։ Ռազմական գործողությունների ընթացքում հակամարտող կողմերին հաջողվեց իրականացնել իրենց նպատակները։

Եռյակ դաշինքի ավիացիան

խմբագրել

Գերմանական զինված ուժերի ավիացիան

խմբագրել

Առաջին աշխարհամարտի սկզբին Գերմանիայի զինված ուժերի ավիացիան համալրվածությամբ աշխարհում երկրորդն էր՝ 220-230 հազար ինքնաթիռով։ Սակայն հարկ է նշել, որ ինքնաթիռները հնացած «Տաուբե» մակնիշի էին, որոնք հիմնականում որպես փոխադրամիջոց էին ծառայում։ Պատերազմի ընթացքում գերմանացիները մեծ ուշադրություն էին դարձնում իրենց ավիացիայի զարգացմանը։ Նրանք, նոր տեխնիկական նորարարություններ ներմուծելով ավիացիայի ոլորտ, ձգտում էին ապահովել գերակայությունը օդում և 1915 թվականի ամռանից մինչև 1916 թ. օդուժը ուներ բացարձակ առավելություն։
Մեծ ուշադրություն էր դարձվում հակառակորդի ստրատեգիական կետերի ռմբակոծմանը։ Գերմանիան առաջին երկիրն էր, որ օգտագործեց օդուժը որպեսզի հարված հասցնի հակառակորդի ստրատեգիական հենակետերին (արտադրամասեր, բնակավայրեր, նավահանգիստներ)։ 1914 թվականից գերմանական օդուժը ռմբակոծում էր Ֆրանսիայի, Միացյալ թագավորության և Ռուսաստանի թիկունքը։

Գերմանիան հիմնական ուշադրությունը դարձնում էր դիրիժաբլների արտադրությանը։ Պատերազմի ընթացքում, Ֆերդինանդ ֆոն Ցեպելինի և Շյուտե-Լացայի նախագծերով, արտադրվել էր ավելի քան 100 դիրիժաբլ։ Մինչև պատերազմը գերմանական կողմը նախատեսում էր դիրիժաբլները օգտագործել հետախուզական նպատակներով, սակայն գործնականում պարզվեց որ երկրի վրա դիրիժաբլները բավականին խոցելի են։

Դիրիժաբլների գործառույթը դարձավ ծովային պարեկությունը, հետախուզությունը և հեռահար գիշերային ռմբակոծությունները։ Հենց Ցեպելինի նախագծած դիրիժաբլներն առաջին անգամ կյանքի կոչեցին ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների ռմբակոծման մարտավարությունը, թռիչքներ իրականացնելով Լոնդոն, Փարիզ, Վարշավա և Անտանտ դաշինքի թիկունքային այլ քաղաքներ։

Լոնդոնի 1915 թ. սեպտեմբերի 8-ի ռմբակոծումը։

1915 թվականին նոր տեսակի փամփուշտների ի հայտ գալը թույլ տվեց արդյունավետ խոցել ջրածնով լցված ցեպելինյան դիրիժաբլները։ Լոնդոնի վրա իրականացրած ռմբակոծությունից հետո, որն ավարտվեց գերմանական կողմի հսկայական կորուստներով՝ 1917 թվականից, դիրիժաբլները սկսեցին օգտագործվել միայն ծովային հետախուզության համար։

Ավստրո-Հունգարիայի ավիացիան

խմբագրել

Ավստրոհունգարական ռազմաօդային ուժերը ստեղծվել են 1893 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին օդուժը բաղկացած էր 30 ինքնաթիռից և 85 օդաչուից։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երկրներից ավստրոհունգարական օդուժը համարվում էր ամենաթույլերից մեկը։ Նրանք մարտեր են մղել Առաջին համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատում՝ ընդդեմ ռուսական ավիացիայի և Իտալականում՝ ընդդեմ իտալական, անգլիական և ամերիկյան ուժերի դեմ։

Թուրքիայի Ավիացիան

խմբագրել

Պատերազմող տերություններից Օսմանյան կայսրության ավիացիան ամենաթույլն էր, չնայած թուրքերը ռազմական ավիացիան սկսել էին զարգացնել 1909 թվականից։ Չնայած դրան Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ սակավ օդուժով, որը հետագայում համալրվեց ավելի ժամանակակից գերմանական ինքնաթիռներով։ Իր հզորության գագաթնակետին՝ 90 ինքնաթիռ շարքում և 81 օդաչու, օսմանյան օդուժը հասավ 1915 թվականին։

Ինքնաթիռաշինություն կայսրությունում չկար, ինքնաթիռները ամբողջությամբ ներմուծվում էին Գերմանիայից։ 1915-1918 թվականներին Գերմանիայից Թուրքիա էր ներմուծվել մոտավորապես 260 ինքնաթիռ։ Չնայած թույլությանը, թուրքական օդուժը բավականին էֆեկտիվ էր գործում Դարդանելի օպերացիայի և Պաղեստինի կռիվների ժամանակ։ Սկսած 1917 թվականից, երբ ի հայտ եկան անգլիական և ֆրանսիական նոր կործանիչներ և Գերմանակն ռեսուրսների նվազեցումը հանգեցրեց նրան, որ թուրքական օդուժը դադարեց գոյություն ունենալուց։

Անտանտի ավիացիան

խմբագրել

Ռուսական ավիացիան

խմբագրել

Առաջին համաշխարհայինի պատերազմի սկսելու պահին ռուսական ավիացիան գտնվում էր կազմավորման փուլում և 236 ինքնաթիռով ամենամեծն էր աշխարհում։ 1914 թվականին Ռուսաստանը և Ֆրանսիան գրեթե նույն քանակով ինքնաթիռներ արտադրեցին, սակայն իրենց ցուցանիշներով հետ էին մնում Գերմանիայից մոտավորապես 2,5 անգամ։ Հուլիսի 14-ի դրությամբ ռուսական օդուժում կար 4 «Իլյա Մուրոմեց» ինքնաթիռ, որը այդ ժամանակ աշխարհում միակ սերիական բազմաշարժիչ ինքնաթիռներն էին։ Պատերազմի ընթացքում արտադրվեց 85 ծանր կործանիչ։ Չնայած ինժեներական մտքի վերելքին, Ռուսական կայսրության ռազմաօդային ուժերը զիջում էին գերմանական, ֆրանսիական և բրիտանական ուժերին, իսկ 1916 թվականից նաև իտալականին և ավստրիականին։ Հետ մնալու հիմնական պատճառը ավիաշարժիչների արտադրության վատ որակն էր և ավիաինժեներների բացակայությունը։ Ընդհուպ մինչև պատերազմի ավարտը ռուսական կայսրությունը չկարողացավ պահպանել սերիական մոդելի հայրենական արտադրությունը, և ստիպված սկսեց արտասահմանյան հնացած մոդելների լիզենզավորված արտադրությունը։

Դիրիժաբլների արտադրության ծավալով Ռուսական կայսրությունը երրորդն էր աշխարհում՝ զիջելով Գերմանիային և Ֆրանսիային, սակայն ռուսաստանում արտադրվում էին հնացած մակնիշներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ռուսական լավագույն ռազմական դիրիժաբլները արտադրվել էին արտասահմանում։ 1914-1915 թվականների մարտերում ռուսական դիրիժաբլներին հաջողվեց իրականացնել միայն մեկ մարտական թռիչք։