Առլ
Առլ(լատին․՝ Arles), քաղաք Ֆրանսիայի հարավում, Պրովանսում, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում։ Նավահանգիստ Ռոն գետի ստորին հոսանքում։ 48 հազար բնակչություն (1968)։ Երկաթուղային հանգույց է, մետալուրգիայի, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կենտրոն։ Հիմնադրել են հույները (լատին․՝ Theline)։ Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին նվաճել են հռոմեացիները։ Կեսարի օրոք եղել է հռոմեական գաղութ (մ.թ.ա. առաջին դար). և մ.թ. սկզբին հասել բարձր զարգացման։ 4-րդ դարի հռոմեական կայսր Կոստանդին Մեծի աթոռանիստն էր, միջին դարերում՝ Առելաթ թագավորության կենտրոնը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Առլ | |||||
ֆր.՝ Arles[1] | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Բուշ-դյու-Ռոն, canton of Arles-Est?, canton of Arles-Ouest?, Communauté d'agglomération Arles-Crau-Camargue-Montagnette? և Արլ | ||||
Մակերես | 758,93 կմ² | ||||
ԲԾՄ | 0 մետր, 57 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▲51 156 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 13200[3], 13104[3], 13123[3], 13129[3] և 13280[3] | ||||
Պաշտոնական կայք | ville-arles.fr(ֆր.) | ||||
| |||||
Առլում պահպանվել են հին հռոմեական հուշարձաններ (Օգոստոսի ժամանակվա թատրոնը, ավելի ուշ շրջանի ամֆիթատրոնը, 1651-ին պեղված Առլյան Վեներայի արձանը, այժմ՝ Լուվրում և այլն), միջնադարյան Սեն-Տրոֆիմ եռանավ բազիլիկը (8–15-րդ դարեր), որ հայտնի է ռոմանական քանդակազարդ շքամուտքով (մոտ 1180—1200)։ Գործում են՝ Հեթանոսական և Քրիստոնեական (երկուսն էլ՝ հնագիտական), Առլատան ազգագրական, Ռեատտյու գեղարվեստական թանգարանները։ Ա. տուրիզմի կենտրոն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 545)։ |